Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ողջունել հայերի խաղաղ ցույցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.09 oC

Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ողջունել հայերի խաղաղ ցույցերը

15:40 17.10.2020

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը: Արմենպրեսս-ի տեղեկացմամբ՝ Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն մեծ և անմիջական կարևորություն ունի Լոս Անջելեսի հանրության շատ անդամների համար:

«Մենք լսում ենք ձեզ և հասկանում: Փաստացի Հայաստանից դուրս Լոս Անջելեսի շրջանում ապրում են ավելի շատ հայեր, քան աշխարհի որևէ այլ վայրում: Մենք հետևում ենք և դատապարտում ենք բռնությունն ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք ողջունում ենք Լոս Անջելեսում համերաշխության խաղաղ ցույցերի անցկացումը և ձեր կողքին ենք խաղաղության պահանջի հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետո

10:15 22.08.2025

ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետո

ԱՄՆ օդերևութաբանները չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Տիերրա դել Ֆուեգո կղզու Տոլուին քաղաքից 706 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 10,8 կիլոմետր խորության վրա։ «Այս երկրաշարժից ցունամիի սպառնալիք այլևս չկա», – թարմացված հայտարարության մեջ ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիների […] ...

Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրին

10:06 22.08.2025

Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրին

Օգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։ Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ […] ...

Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ Եգիպտոս

09:59 22.08.2025

Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ Եգիպտոս

Բենիամին Նեթանյահուն քննարկում է Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները վերսկսելու համար իսրայելական պատվիրակություն Կատար կամ Եգիպտոս ուղարկելու որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, որը հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդականն է։ «Կատար կամ Եգիպտոս պատվիրակություն ուղարկելու հարցը քննարկվում է վարչապետի և կաբինետի կողմից»,-ասել է նա՝ ի պատասխան այս […] ...

Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ

09:51 22.08.2025

Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ

Ամերիկյան նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ՝ թմրակարտելների դեմ պայքարի գործողության շրջանակներում, հաղորդել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ «Նախագահ Թրամփը հստակ և հետևողական է եղել այն հարցում, որ հանձնառու է օգտագործել Ամերիկայի բոլոր գործիքները՝ մեր երկիր թմրանյութերի հոսքը կանխելու և պատասխանատվության ենթարկելու համար», -երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

09:45 22.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված […] ...

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավար

09:40 22.08.2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավար

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հայհե գետի ափին կհանդիպի ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդների և […] ...

BACK_TO_TOP