21:52 03.09.2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։
21:26 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
19:48 03.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
19:45 03.09.2023
ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային […]
17:07 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվել է Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրեցել առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։
16:05 03.09.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
15:27 03.09.2023
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ «Մասնավորապես՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` […]
14:59 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հանրահավաքի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։ Ինչպես մանրամասնում են «Վրաստանի հայ […]
13:03 03.09.2023
Սեպտեմբերի 2ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որին նաև ներկա է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և […]
12:04 03.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է […]
00:11 03.09.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման- Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, […]
23:13 02.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձին շրջափակված ԼՂ-ի իրավիճակին: Իր գրառման մեջ նա մասնավորապես ասել է. «Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում դիմակայել ամիսներ տեւող ու մահացու շրջափակմանը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն […]
23:04 02.09.2023
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, վարչապետը պատասխանել է․ «Շատ […]
22:45 02.09.2023
Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Լուրերը»։ Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե խաղաղության […]
21:40 02.09.2023
Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև՝ բռնապետական Ադրբեջանի կողմից սովի միջոցով մեր ժողովրդի ցեղասպանությունը։ «Որպես հայ՝ մենք պետք է լինենք միասնական և անսասան այս պայքարի համար»,- X-ի իր հարթակում գրել է նա, միաժամանակ […]
21:19 02.09.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր հարթակում անդադարձել է Ացախում տիրող իրավիճակին: «Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը կրկին բախվում է էթնիկ զտումների սպառնալիքին իր հայրենիքում՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված […]
20:19 02.09.2023
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32րդ տաեդարձի առթիվ: «265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել […]
16:58 02.09.2023
Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ արտաքի գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։ Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու […]
13:25 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին: Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին:
12:17 02.09.2023
Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ «Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է: Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և […]
11:47 02.09.2023
ԱՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով․ «32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1921 թվականի հուլիսի 5-ից՝ Ադրբեջանին ապօրինի բռնակցվելու պահից և Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գնալով սաստկանում էր Ադրբեջանի […]
10:38 02.09.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-ից ժամը 11։36-ն և ժամը 13։30-ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը […]
09:45 02.09.2023
ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի´ հայրենակիցներ Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին […]
09:24 02.09.2023
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր […]
08:29 02.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման: Այսօր Արցախի անկախութեան տօնն է։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը։ Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ […]
21:12 01.09.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին, որը վերաբերել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի […]
17:24 01.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։ Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
17:00 01.09.2023
Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման և […]
16:03 01.09.2023
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Հարությունյանը կառավարության ադամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին: Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ […]