TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+17.09 oC

ԱՐՑԱԽ

Լիլիթ Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

23:35 31.07.2023

Հուլիսի 31-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման […]

̰
Ադրբեջանն անում է այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի ապացուցվի միջազգային հանրության մոտ, որ Արցախը չի կարող ապրել Ադրբեջանի հետ մեկ պետության սահմաններում. Ղևոնդյան

22:19 31.07.2023

Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքն, այլև արդեն արցախցու է առևանգում ապօրինի տեղադրված անցակետից: Դա անում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ: Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ «Առաջին հերթին, իհարկե, խնդիր է, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում, և Հայաստանն ու Արցախը՝ […]

̰
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է․ Արայիկ Հարությունյան

21:07 31.07.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյն գրառմամբ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու ահագնացող սպառնալիքներին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում […]

̰
Հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա. Արցախի ՄԻՊ

20:12 31.07.2023

Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

19:06 31.07.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը: Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են ԱՀ քաղաքացիների մեջ խուճապ տարածել

18:03 31.07.2023

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։ Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով: Արցախի […]

̰
Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու հարազատները մինչև հիմա նրա հետ կապ չեն հաստատել. դուստրը մանրամասներ է հայտնել

17:34 31.07.2023

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում այցելել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակներ՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով: «Ասում են, որ […]

̰
SOS. աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար արցախցի երիտասարդները ֆլեշմոբ են կազմակերպել

16:18 31.07.2023

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը. Աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը: Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը: Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին: Բերքահավաքն իրականացվում […]

̰
Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին

16:11 31.07.2023

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ «Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։ Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ […]

̰
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի Արցախում տիրող իրավիճակի մասին

10:40 31.07.2023

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով: Իր գրառումներում նա մասնավորապես ասել է. «Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ […]

̰
Պետք է կրքերը թուլացնող լուծում լինի. ինչպիսին, օրինակ՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները. Մարուքյան

23:51 30.07.2023

Եթե Կարմիր խաչի ներկայությամբ, ՌԴ խաղաղապահների ներկայությամբ Լաչինի միջանցքից մարդ են ձերբակալում, էլ մնացած բոլոր ձևավորված բաները, որ մենք պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ինտեգրել, ամբողջովին փլուզվում են։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը։ «Ես կարծում եմ որ միջազգային հանրությունը սա արձանագրում է. […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին

18:58 30.07.2023

«Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին։ Այս մասին միջազգային կազմակերպությունը հայտել է թվիթերյան իր միկրոբլոգում։ «Տղամարդուն դիմավորել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- նշված է ԿԽՄԿ գրառման մեջ։

̰
Կարևոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի․Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

16:30 30.07.2023

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն Թվիթերի իր էջում գրառում է կատարել․ «ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի»,-ասված է դեսպանի գրառման մեջ: ICRC mission is strictly humanitarian and operates with the agreement of the parties. It is essential that it can operate in […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ

12:07 30.07.2023

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։ […]

̰
Հնարավորինս շուտ կայցելենք կալանավորված հիվանդին և կապի մեջ ենք ընտանիքի հետ․ ԿԽՄԿ

11:13 30.07.2023

ԿԽՄԿ ներկայացուցիչները   հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ Այդ մասին ասված է միջազգային կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում արված հայտարարության մեջ։ «Հիվանդների տեղափոխումը խիստ կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք հնարավորինս շուտ կայցելենք կալանավորված հիվանդին և կապի մեջ ենք ընտանիքի հետ։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,-ասված է ԿԽՄԿ-ի գրառման […]

̰
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

08:41 30.07.2023

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

̰
Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից

23:24 29.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է. «Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից․ Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Արցախի ՄԻՊ-ի հավաքագրած փաստերը

22:07 29.07.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը։ «Հունիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա […]

̰
Եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունն իրագործվի, մարդկանց առևանգումները համատարած բնույթ կստանան․ Արցախի ԱԳՆ

21:47 29.07.2023

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ։ «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: […]

̰
Վագիֆ Խաչատրյանի առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ՀՀ ՄԻՊ

21:16 29.07.2023

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։ «Հետևաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարդու իրավունքների […]

̰
Ինչպե՞ս Աղդամի ճանապարհի թեման մտավ շրջանառության մեջ. Բրյուսելի հայտարարությունները

20:50 29.07.2023

Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում  երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

̰
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել

20:23 29.07.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում: Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Առևանգումից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության կեղծ մեղադրանքներով հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

20:01 29.07.2023

Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության:  Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես […]

̰
Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան

19:55 29.07.2023

Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Արցախպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ […]

̰
Առևանգված քաղաքացու դեպքի վերաբերյալ Կարմիր խաչն այս պահին իր լիազորությունների շրջանակում համապատասխան քայլեր է ձեռնարկում

16:48 29.07.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ շնորհիվ իրենց […]

̰
Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով այսօր ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

13:45 29.07.2023

Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր Հայաստանի հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից […]

̰
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել

12:22 29.07.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,-նշված է հրաժարականի տեքստում։

̰
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բացահայտում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը․ Մհեր Մարգարյան

23:25 28.07.2023

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը կրկին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

22:50 28.07.2023

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ`կրկին կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը. «Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը այն բնակիչների հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը: «Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն […]

̰
Վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը. ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանություն

22:45 28.07.2023

Բրիտանական դեսպանատան քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Փերքինսն այսօր միացել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այցելելու Սյունիք։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է  ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP