Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան

19:55 29.07.2023

Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Արցախպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։
Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։
Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է Բեգլարյանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ․ ադրբեջանցիների դեմ հանցագործությունների համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

22:17 11.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

22:06 11.05.2025

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […] ...

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

21:26 11.05.2025

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...

BACK_TO_TOP