21:47 29.07.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ։
«Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրիանաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները:
Ակնհայտ է, որ եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը, որը Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես կարգավորման նախագիծ, իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:
Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում: Ադրբեջանի հենց այդ անմարդկային քաղաքականության զոհ են դարձել Արցախի 38 խաղաղ բնակիչներ, որոնք ընկել են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի ժամանակ: Նրանք բոլորը ենթարկվել են կտտանքների և դաժանաբար սպանվել: Արցախի Հանրապետության ևս 3 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 3 ոստիկան և 21 զինծառայող ադրբեջանցիների կողմից սպանվել են պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
Ադրբեջանի՝ Արցախի բնակիչների իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների պետական քաղաքականության այս հերթական օրինակը Լաչինի միջանցքում ապօրինի հսկիչ անցակետի տեղադրման ուղղակի հետևանքն է, որը դարձել է արցախահայերի ահաբեկմանը, նրանց իրավունքների խախտմանը և արժանապատվության ոտնահարմանը միտված քաղաքականության գործիք, ինչպես նաև արդարացում նոր հանցագործությունների կատարման համար: Արցախի ժողովրդին շուրջ 8 ամիս սովի և այլ զրկանքների ենթարկելով, կանխամտածված և կամայական կերպով նրանց զրկելով մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից՝ ադրբեջանական կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող Արցախի քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը:
Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության: Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար:
Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...
22:17 11.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղումՄայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...
22:06 11.05.2025
Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ ԹրամփինՈւկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […] ...
21:51 11.05.2025
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...
21:34 11.05.2025
Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...