TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.31 oC

ԱՐՑԱԽ

Արցախի լիակատար շրջափակումը հող է նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի հանցագործությունները վերաճեն ցեղասպանության․ Արցախի ԱԳՆ

16:50 21.06.2023

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ։ «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով […]

̰
Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը

16:30 21.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ: Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

̰
Զրկված լինելով վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա է վարել. ԱՀ ՔԿ

11:51 21.06.2023

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի 1976թ. ծնված բնակչի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Նատալի Լուազոն և SEDE-ի պատվիրակությունը Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար

11:44 21.06.2023

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է. «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում է ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE-ի պատվիրակությանը, որոնք Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար»: Head of EU Mission in Armenia Markus Ritter and @EU_Armenia Ambassador Andrea Wiktorin […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

10:42 21.06.2023

Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
ՊԲ-ն կրակ չի բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

22:07 20.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

̰
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

20:33 20.06.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես […]

̰
Ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում՝ պայքարելով շրջափակման հետևանքների դեմ․ Արցախի ՄԻՊ

20:12 20.06.2023

Արցախ ՄԻՊ-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ․ «Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն […]

̰
Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. վարչապետ

13:27 20.06.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Շուշիի անկման մասին իրեն զեկուցել է նոյեմբերի 7-ի կեսօրին, ինքը հրամայել է հետ վերցնել, մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն իրեն զեկուցել են, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության ներքո է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի […]

̰
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը․ Բեգլարյան

13:20 20.06.2023

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

09:18 20.06.2023

Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
Խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի անհավասարակշիռ պայմաններում. ֆրանսիացի քաղաքական գործիչները ԼՂ-ին սատարելու կոչ են արել

17:21 19.06.2023

Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության՝ ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրան, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ […]

̰
Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 224 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

15:03 19.06.2023

2023 թվականի հունիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1101 զանգ: Կանչերից 9-ը տեխնածին, 38-ը՝ կենցաղային բնույթի են: Տարվա այս սեզոնին օձերի ակտիվացման շրջանի հետ կապված, ավելացել է սողունների հայտնաբերման մասով կանչերի թիվը: Թունավոր օձերի հայտնաբերման 11 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ մայրաքաղաքում, […]

̰
Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները

14:44 19.06.2023

Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից […]

̰
Բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարլը հետաձգվում է

12:22 19.06.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Արցախի քաղաքացիներին տեղեկացնում են, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է: Նախարարությունից […]

̰
Հրդեհավտանգ շրջանում նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

11:38 19.06.2023

ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հրդեհավտանգ շրջանում նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

̰
Արցախում սկսվել է պետական նպաստների ամենամսյա վճարման գործընթացը

10:05 19.06.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում պետական նպաստների ամենամսյա վճարման գործընթացը սկսված է: Վճարումները կիրականացվեն մինչև հունիսի 26-ը ներառյալ:

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

09:16 19.06.2023

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Արցախի Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել

23:26 18.06.2023

Հունիսի 18-ին ժամը 16:00-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի երկու բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ։ Ժամը 16:24-ին գրանցված […]

̰
Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել

19:07 18.06.2023

Հունիսի 18-ին ժամը 16:25-ին, մայրաքաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, տեղզննման աշխատանքների արդյունքում սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Ինչո՞ւ է Ալիևի ռեժիմը նոր ագրեսիա նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ. Տիգրան Բալայան

22:43 17.06.2023

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Ալիևի ռեժիմի կողմից նոր ագրեսիայի նախապատրաստման հավանականության մասին: Մասնավորապես գրել է. «Ըստ տարբեր աղբյուրների, նաև հետախուզության, Ալիևի ռեժիմը նոր ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ էթնիկ զտման նպատակով՝ կանխելու խաղաղ բանակցությունները պետքարտուղար Բլինկենի և Չարլզ Միշելի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային […]

̰
Լիսագոր համայնքը կարկտահարվել է

21:30 17.06.2023

Հունիսի 17-ին ժամը 19:38-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերից ահազանգ է ստացվել, որ ժամը 19:33-ից մինչև 19:48-ը կարկտահարվել է Լիսագոր համայնքը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կարկուտի տրամաչափը կազմել է 3-5սմ։ Վնասի չափը ճշտվում է:

̰
Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցում օձ է հայտնվել

21:09 17.06.2023

Հունիսի 17-ին, ժամը 15:15-ին, ԱՀ ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցում օձ է հայտնվել։ Մարտունու հրշեջ-փրկարարները տեղզննման աշխատանքների արդյունքում սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Մարտունու և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք․ ՌԴ ՊՆ

21:02 17.06.2023

ԼՂ Մարտունու և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ տուժածներ չկան։

̰
«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ Արցախի ՊՆ

18:26 17.06.2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածե լԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», ասված է հաղորդագրությունում։

̰
Արդյո՞ք Արցախը ստացել է Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ բանակցելու առաջարկ

22:09 16.06.2023

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]

̰
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

21:58 16.06.2023

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

̰
Ադրբեջանի գործողությունների արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար

21:40 16.06.2023

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով: Այս մասին ասվում է ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների […]

̰
Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության․ Արցախի ՄԻՊ

20:22 16.06.2023

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը: «Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց […]

̰
BACK_TO_TOP