Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն. Արցախի նախագահի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն. Արցախի նախագահի ուղերձը

11:42 28.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:

Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։

Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։

Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»,-ասվում է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

23:10 08.05.2025

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

ԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

22:57 08.05.2025

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

22:48 08.05.2025

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

BACK_TO_TOP