TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+20.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Բորտուղեկցորդուհին ոստիկանություն է կանչել այն բանի համար, որ Black Eyed Peas խմբի ռեփեր will.i.am-ը անտեսել է նրան

20:42 24.11.2019

Black Eyed Peas խմբի սևամորթ ռեփեր will.i.am-ը (Ուիլյամ Ադամս) Twitter-ում բողոքել է բորտուղեկցորդուհուց, ում պահվածքը նա համարել է «չափազանց կոպիտ»: Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Բրիսբենից դեպի Սիդնեյ թռիչքի ժամանակ: Երգիչը հայտարարել է, որ բորտուղեկցորդուհին ոստիկանություն է հրավիրել այն բանից հետո, երբ ինքն անտեսել է նրա խնդրանքը: Իրավապահները հանդիպել են will.i.am-ին Սիդնեյի օդանավակայանում: Երաժշտի խոսքով՝ […]

̰
Լեհաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը

19:45 24.11.2019

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը իր «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Քվերակությունն ավարտվել է նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերում բոլոր կատարումների ավարտից հետո և կտևի 15 րոպե: […]

̰
«Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է. Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը

18:26 23.11.2019

Ուշադրություն: «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցե´ք հղումով https://vote.junioreurovision.tv/ և քվեարկե´ք մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ )։ Ինչպե՞ս քվեարկել, դիտե´ք տեսանյութը։

̰
Բրիտանական U2 խումբը ճանաչվել է վերջին 10 տարվա ամենաեկամտաբեր խումբ

18:00 23.11.2019

Իռլանդական U2 ռոք խումբը դարձել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաեկամտաբեր հյուրախաղերի մեկնող խումբը, գրում է Pollstar պարբերականը: Այսպիսով, խմբին հաջողվել է ընդհանուր առմամբ վաստակել 1,038 միլիարդ դոլար: Նշվում է, որ այդ թիվը կարող է մինչև տարեվերջ աճել, քանի որ U2-ն այս պահին հյուրախաղերով մեկնում է Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլ ասիական երկրներ: Երկրորդ հորիզոնականն […]

̰
Վիրտոուզ-ջութակահար գյումրեցի Հմայակ Դուրգարյանը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը

19:30 22.11.2019

Հայտնի ջութակահար և դիրիժոր, 77-ամյա Հմայակ Դուրգարյանը երեկ ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի նախկին մենակատար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համահիմնադիր մաեստրոն ծննդավայրում, երաժշտական վարպետության դասերից բացի, համերգով հանդես եկավ: Ծննդավայրի՝ Գյումրիի մասին, կարոտով է խոսում` ասելով, թե ծննդավայր վերադառնում է գործնական առիթներով: Հմայակ Դուրգարյանի […]

̰
Հռոմում տեղադրվելու է Հովհաննես Թումանյանի արձանը

17:54 22.11.2019

Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում:  SHANTNEWS.am-ի թղթակիցը Հռոմից հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Դեսպանի խոսքերով` առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Նա հայտնել է, որ արձանը պետք է տեղադրվի խորհրդարանի այգու դիմաց: Դրանից բացի, դեսպանի խոսքերով, […]

̰
Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի

12:45 22.11.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան  էջում. ««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal […]

̰
Երևանում կայացել է Լայմա Վայկուլեի համերգը՝ նվիրված Լատվիայի անկախության 101-րդ տարեդարձին

17:23 21.11.2019

Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին: Այդ հարաբերությունների հաստատման 27-րդ և Լատվիայի Հանրապետության անկախության 101-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվել է Հայաստանում: Միջոցառման տոնական մասը ևս ապահովված էր: Բեմում էր սիրված լատվիացի երգչուհի, դերասանուհի Լայմա Վայկուլեն: Ժամանակն աննկատ է անցնում Լայմա Վայկուլեի կողքով: Նա միշտ երիտասարդ է, գեղեցիկ ու կարողանում է հասնել հանդիսատեսի հոգուն […]

̰
Ստեփանծմինդան համարվել է մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը

10:56 21.11.2019

Վրաստանի Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Ցցխեթա Մթիանեթի շրջանի Ստեփանծմինդա քաղաքավանն ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ բնակավայրերի ցանկում, որը կազմել է Thrillist.com-ը: Հրապարակման մեջ նշվել են շրջանի յուրահատուկ ճարտարապետությունն ու բնական հմայքը, ինչպես նաև Կազբեկ լեռան ստորոտում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հազվագյուտ գեղեցկությունը։ Ստեփանծմինդա թարգմանաբար նշանակում է Սուրբ Ստեփան: Գյուղը 1921-2007 թվականներին կոչվում էր Կազբեկի: Այն գտնվում […]

̰
Իր նոր տեսանյութում Մադոննան սառույցով լոգանք է ընդունում ու խմում իր մեզը

19:15 20.11.2019

Մադոննան երկրպագուներին շոկի է ենթարկել՝ խմելով սեփական մեզը: Դա տեսանկարահանել և ներբեռնել է իր ինստագրամյան էջ: Աստղը հայտարարել է, որ դա օգնում է վերականգնել ուժերը համերգից հետո: Սկզբում նա պառկում է սառույցով լի լոգարանի մեջ, հետո խմում հեղուկը: «Շատ լավ է խմել մեկ բաժակ մեզ սառույցով լոգանք ընդունելուց հետո»,- հայտարարել է Մադոննան ու ավելացրել, որ […]

̰
Քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

12:36 20.11.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում, Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և […]

̰
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

18:17 19.11.2019

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքալեզու աղբյուրը գրում […]

̰
Համատեղելով տաղանդն աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը 3D տորթեր է պատրաստում

15:25 18.11.2019

Տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը եզակի 3D տորթեր է պատրաստում:

̰
Տղան 13 տարի եղբորից թաքցրել էր ճշմարտությունն իրենց մոր մասին

23:30 17.11.2019

55-ամյա բրիտանացի Ալեքս Լյուիսը կորցրել էր հիշողությունը 1982-ին, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել էր գլխի ծանր վնասվածք: Դուրս գալով կոմայից՝ Ալեքսը ոչ մեկին չէր ճանաչում, ներառյալ մորը՝ Ջիլլիին և երկվորյակ եղբորը՝ Մարկուսին: Հենց նրանք էլ առանցքային դեր էին խաղալու տղայի ճակատագրում, որն էլ հիմք էր դառնալու Netflix-ում թողարկված «Ասա ինձ՝ ով եմ» վավերագրական ֆիլմի համար: […]

̰
Նիկոլաս Քեյջի մասին ֆիլմում Քեյջի դերում Քեյջն է

21:25 17.11.2019

«Մեծ տաղանդի անտանելի բեռը» դրամայի նկարահանման մեկնարկի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, փոխանցում է  The Hollywood Reporter-ը: Գլխավոր դերակատար Նիկոլաս Քեյջի դերում խաղալու է հենց ինքը՝ Քեյջը: Ֆիլմը երկու հերոս է ունենալու՝ ժամանակակից Քեյջ և «1990 թվականի տարբերակը»: Ըստ սյուժեի՝  Քեյջը հուսահատորեն փորձում է դեր ստանալ Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում: Քեյջի կերպարը նաև պարտքեր ունի […]

̰
Նշվել է տարվա ամենասիրված ֆիլմը

15:30 17.11.2019

Լոս Անջելեսում նշվել է 2019 թվականի լավագույն ֆիլմը` համաձայն հեռուստադիտողների շրջանում արված հարցման: Այս մասին հաղորդվել է People’s Choice Awards մրցանակների պաշտոնական կայքում: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով՝ լավագույնն է ճանաչվել «Avengers: Final» ժապավենը: Բացի այդ, Ռոբերտ Դաունի կրտսերի «Երկաթե մարդ»-ը ճանաչվել է 2019 թվականի լավագույն դերասան: 2018-ին «Avengers: Infinity War»-ը նույնպես արժանացել է People Choice Awards […]

̰
«Լինել քո կողքին…»․ Սիրուշոյի և ամուսնու ջերմ գրկախառնությունը

11:37 17.11.2019

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ է։ Ջերմ լուսանկարով երգչուհին շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «…Լինել քո կողքին… Շնորհավոր ծնունդդ»։   View this post on Instagram   …Լինել քո կողքին… Շնորհավոր Ծնունդդ @levka8 A post shared by Sirusho (@sirushoofficial) on Nov 16, 2019 at 9:11am […]

̰
Վարձույթից «Ջոկերի» ստացած հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարը

10:20 17.11.2019

Վարձույթի դուրս գալուց հետո «Ջոկեր» ֆիլմը ամբողջ աշխարհում 1 միլիարդ դոլարից ավելի հասույթ է ապահովել հեղինակներին։ Ընդ որում՝ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է ընդամենը 62,5 միլիոն դոլար։ Հասույթից մոտ 300 միլիոն դոլարը «Ջոկերը» ստացել է ամերիկյան վարձույթում, մնացած 700 միլիոնը՝ աշխարհի բոլոր ծագերում։ Այս ցուցանիշով ֆիլմը դարձել է երրորդը այն ֆիլմերի թվում, որոնք հատել են […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել և շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին

19:09 16.11.2019

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է տաղանդավոր կոմպոզիտորին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական անսպառ եռանդ:

̰
Հնձանների հիմնական մշակութային արժեքը այն է, որ աշխարհին ցույց ենք տալիս` ունենք գինեգործական հզոր կենտրոն. Սուրեն Հոբոսյան

19:05 16.11.2019

«Հնձանների հիմնական մշակութային արժեքը այն է, որ աշխարհին ցույց ենք տալիս` ունենք գինեգործական հզոր կենտրոն: Դեռ երեք տարի առաջ այնտեղ պահպանվում էր մի քանի տասնյակ շինություն: Եթե ասեմ, որ դրանք հրաշք շինություններ են, ճարտարապետական հուշարձաններ` ոչ, սակայն դրանք շատ կարևոր են մեր մշակույթը ներկայացնելու առումով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ հնագետ Սուրեն Հոբոսյանը: Մեզ […]

̰
«Little Big» խմբի «Go Bananas» երգը 12 ժամում YouTube-ում հավաքել է 2,5 մլն դիտում

18:00 16.11.2019

Ռուսական «Little Big» խմբի «Go Bananas» երգը 12 ժամվա ընթացքում YouTube-ում հավաքել է 2,5 միլիոն դիտում: Այդ երգը հիշեցնում է նրանց մեկ այլ «Skibidi»-ն, որը ևս մեծ ճանաչում էր ձեռք բերել: Տեսահոլովակում կան զվարճալի դրվագներ, օրինակ` ինչպես է հսկա աղավնին կերակրում մարդկանց: Բացի այդ, ուշագրավ են պարերը:  

̰
ԿԳՄՍՆ-ն` Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի մասին

17:09 16.11.2019

Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել […]

̰
Կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան. Հակոբ Կարապետյանը՝ Դալմայի այգիներում քանդված հնձանի մասին

13:59 16.11.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ […]

̰
Ղազախական պատվիրակությունը տպավորված է հայ ձեռագրական հարուստ մշակույթով

13:20 16.11.2019

Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորել են Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել՝ […]

̰
Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր դերակատա՞րն է

13:11 16.11.2019

Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մելինե Դալուզյանին, գրել է live24.am-ը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնում մեկնարկել են «Մել»-ի նկարահանումները՝ նվիրված մարզիկ Մելինե Դալուզյանին։ «Ֆիլմի երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Գլխավոր դերում խաղում է Հովհաննես Ազոյանը, ով շատ լավ էր նայվում տրանսգենդերի դերում և մենք որոշում կայացրեցինք վերցնել հենց նրան այդ դերում»,- մեկնաբանել […]

̰
Միշա Գալուստյանը, հետևելով Արթուր Պիրոժկովի օրինակին, երգել է

23:00 15.11.2019

Comedy Club-ի աստղ Միխայիլ Գալուստյանը YouTube-ում հրապարակել է դեբյուտային տեսահոլովակ՝ «Хочу тибя любицца» Супер Жорик ստեղծագործական կեղծանունով: Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում:  Ըստ սյուժեի՝ Գալուստյանը ընկերների հետ ճանապարհորդում է քաղաքում և սիրահարվում տպավորիչ մի աղջկա: «Սա սիրո պատմություն է՝ տաք, ինչպես արևելյան տղամարդը, և կրքոտ՝ շքեղ կնոջ պես»,- ասվում է տեսանյութի ծանոթագրության մեջ: Մեկնաբանություններում Գալուստյանին համեմատել […]

̰
«Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումներն ավարտվել են

14:07 15.11.2019

Ռեժիսոր Ջասթին Լինն Instagram-ում պատմել է «Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումների ավարտի մասին: Նա տեղադրել է Panavision Millenium ֆոտոխցիկի լուսանկարը և շնորհակալություն հայտնել նախագծի վրա աշխատող միջազգային թիմին: «Մինչ այժմ, սա սերիայի ամենահավակնոտ ֆիլմն է, և ես հավերժ երախտապարտ եմ Լոնդոնի, Էդինբուրգի, Թբիլիսիի, Փուքետի, Կրաբիի և Լոս Անջելեսի մեր հրաշալի թիմին»,- գրել է Լինը: Ֆիլմում նկարահանվել […]

̰
Գուցե այս փորձերի արդյունքում նոր «Մհեր Մկրտչյան»-ներ բացահայտենք. նախարարը՝ «Դասարան+դասական» նախագծի մասին

12:34 15.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու անդրադարձել «Դասարան+դասական» նախագծին: «Նախագծի շրջանակում Ավագ դպրոցի շուրջ 60 աշակերտ ոլորտի արհեստավարժ մասնագետների շնորհիվ ծանոթանում են դերասանական արվեստին և թատրոնի կյանքին: Վարպետաց դասերի ընթացքում դասախոսները խաղերի միջոցով ներկայացնում են դերասանական արվեստի հնարքներ, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, ամրապնդել կամքը: Իսկ հետո աշակերտներին […]

̰
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը վերականգնվում է

11:51 15.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես […]

̰
Մերկ Լուկրեցիայի նկարը վաճառվել է մոտ 5 մլն եվրոյով

23:11 14.11.2019

Իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջանտիլեսկիի «Լուկրեցիա» կտավը Փարիզի Artcurial աճուրդում վաճառվել է 4,78 միլիոն եվրոյով:  Հատկանշական է, որ Արտեմիզիա Ջանտիլեսկին առաջին կին նկարչուհին է, որն ընտրվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Կտավում գեղեցկուհի Լուկրեցիան է, որը սրով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրան բռնաբարել է թագավորի որդի Սեկստ Տարկվինիոսը: Նկարում հենց այն պահն է, […]

̰
BACK_TO_TOP