19:10 03.12.2019
Սանմաքրման աշխատանքների ժամանակ Գյումրիի նախկին բանտի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա անցուղի: Այն սովորական գետնախո՞րշ է, թե՞ հին քաղաքի 1800-ականների ստորգետնյա շինություն՝ «քյարիզ»։ Կառույցը մասնագետների ուսումնասիրությանն է սպասում: Բայց տարածքը միայն սրանով չէ, որ ուշադրության է արժանանում: Այստեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը, որն արդեն դարձել է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին հետաքրքրող […]
19:15 02.12.2019
Նոյեմբերի սկզբին թուրքական իշխանությունները Հասանքեյֆ գյուղում բնակվող մարդկանց հայտնել են, որ նրանց հեռանալու ժամանակն է: Չնայած բնակիչների և ակտիվիստների` տարիներ ձգվող բողոքներին, Տիգրիս գետի ափին գտնվող փոքր գյուղը շուտով ջրի տակ կանցնի` որպես ամբարտակի նախագծի մաս: Իշխանությունները սկսել են գյուղից տեղափոխել պատմական որոշ հուշարձաններ, իսկ մյուսներն արդեն ոչնչացրել են: Հասանքեյֆը գյուղ է, որը գտնվում է […]
18:57 02.12.2019
Ջոնի Դեփի պրոդյուսերական Infinitum Nihil ընկերությունը կհովանավորի Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին պատմող մյուզիքլը, գրում է Page Six-ը: Նշվում է, որ մյուզիքլի գլխավոր հերոսն է լինելու Ջեքսոնի՝ քարերով զարդարված հայտնի սպիտակ ձեռնոցը: Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove: Դերասաններից […]
14:43 30.11.2019
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել էր, որ «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի […]
21:52 29.11.2019
Անհայտ կնոջ դիմանկարի տակ վերականգնող նկարիչները գտել են երիտասարդ Եղիսաբեթ Առաջինի հազվագյուտ պատկերը: Այս մասին հայտարարել է Bonhams աճուրդի տունը, հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ նկարի տերերը չգիտեին, թե ով է պատկերված կտավի վրա, քանի դեռ չէին ուղարկել այն փորձաքննության: Պարզվել է, որ ներկի հին շերտերի տակ, որոնք, ըստ գիտնականների, արվել են XIX […]
14:10 29.11.2019
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում, հայտնում է Ermenihaber-ը: 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի, եկեղեցին ենթարկվում […]
21:43 28.11.2019
ԽՍՀՄ և Վրաստանի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ Գյումրիի մասին ֆիլմը դարձել է Մոսկվայի կինոփառատոնի դափնեկիր: Վրացի ռեժիսոր Վիկտորյա Մակսոևայի ֆիլմը կոչվում է «Յար, արի Գյումրի»: Այն պատմում է Գյումրիի, քաղաքի բնակիչների, կենցաղի, մշակությաին, ճարտարապետական և այլ առանձնահատկությունների մասին: Ֆիլմը նաև պատմում է Գյումրիի և Վրաստանի հասարակական ու մշակութային կապերի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է […]
20:26 28.11.2019
Հունգարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Հունգարիայի Պետական հեռարձակողների կազմակերպության աղբյուրը հայտնել է, որ մերժման պատճառը Եվրատեսիլի սերտ կապն է ԼԳԲՏ համայնքի հետ: Այդ որոշումն ընդունվել է երկրում աճող հոմոֆոբ տրամադրությունների պայմաններում: Միևնույն ժամանակ, լրագրողներին պաշտոնական պատասխանում նշվել է, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու փոխարեն, […]
18:00 28.11.2019
Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս: Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության […]
12:44 28.11.2019
Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը, հայտնում է ermenihaber.am-ը: Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ: Հովվի` Վանա լճի […]
18:36 27.11.2019
«Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր` նոյեմբերի 27-ին, այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: «Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]
12:44 27.11.2019
Երկուշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդի տան կողմից անցկացվող ռուսական արվեստի աճուրդից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 12 միլիոն ֆունտ սթեռլինգ (15,5 միլիոն դոլար): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից: Իվան Շիշկինի (1832-1898) “Сухостой” կտավը վաճառվել է 1,33 միլիոն ֆունտ ստերլինգով, մինչդեռ նախնական արժեքը եղել է 700-900 հազար ֆունտ ստերլինգ: Հովհաննես Այվազովսկու` 1873-ին վրձնած […]
19:15 26.11.2019
Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին: «Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից […]
19:00 26.11.2019
Եգիպտացի հնագետները հայտնաբերել են փայտե և բրոնզե հին արձանիկներով գանձարան: Պահոցում ընդհանուր առմամբ եղել է 75 արձան, նաև կենդանիների մումիաներ՝ զարդարված հիերոգլիֆներով: Այս մասին հայտնում է Curiosmos-ը: Արձանները մարմնավորում են սուրբ ցլին` Ապիսին, մահացածների աստված Օսիրսին, պատերազմի աստված Սեհմետին, նաև բազեների, բորենիների: Գիտնականներն արդեն պարզել են, որ այդ արձանները Ք.ծ.ա. VII դարի են: Նշվում է, […]
18:45 26.11.2019
Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է սրճարանում մի երեխա մերսում Ազնավուրին: Լուսանկարին կից նկարագրության մեջ Սեդան գրել է. «Ռաֆիկի մերսումը: Նա սիրում էր նրան հաճելին մատուցել: Մշտաժպիտ պարոն Մոն և ամբողջ խումբը: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես միշտ՝ տարված հեռախոսով: Հիվանդություն, որը վերաբերում […]
16:52 26.11.2019
Պոմպեյում զբոսաշրջիկներին առաջին անգամ ցույց կտան որմնանկարով տունը, որի վրա պատկերված են մերկ Լեդան և կարապի կերպարանք ստացած Զևսը: Նշվում է, որ այցելությունների համար Վեզուվ փողոցում գտնվող տան դռները բացել են ռեստավրացիայից հետո: Այն պատկանել է մի հարուստ մարդու: Սպարտայի տիրուհի Լեդայի և Օլիմպոսում աստվածներից գլխավորի՝ Զևսի որմնանկարը հայտնաբերվել է 2018 թվականին: Առասպելի համաձայն՝ Զևսն […]
13:38 26.11.2019
Երևանի ավագանու նիստում բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց: Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու […]
12:38 26.11.2019
Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ): Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը: Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պետք է վերականգնել, «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ հնամենի բաղնիքի ներսն ավերված […]
11:21 26.11.2019
Նոյեմբերի 25-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի […]
20:28 25.11.2019
Երկու հայ աղջիկներ՝ 7-ամյա Էվելինա Մուսայելյանը Պյատիգորսկից և 13-ամյա երևանցի Աիդա Ավանեսյանը մասնակցել են Ռուսաստանի առաջին ալիքի «Բոլորից լավը» շոուին: Էվելինան կարողացել է զարմացնել հաղորդավար Մաքսիմ Գալկինին՝ պատրաստելով քեյք փոփ: Ինչպես ինքն է բացատրել, դա տորթ է փայտի վրա: «Այսինքն` դա կարելի է անվանել Պյատիգորսկից քաղցր խորոված»,- կատակել է շոուի հաղորդավարը: Երգչուհի Աննա Պլետնևան օգնել […]
20:00 25.11.2019
Հայտնի ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ում պատմել է Հայաստանում Խոր Վիրապի վանք այցելության մասին: Պետրոսյանը պատմել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման և այդ գործընթացում Խոր Վիրապի դերի մասին պատմությունը, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: «Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Հայաստան, այցելում եմ Խոր Վիրապի զարմանահրաշ վանք: Ինչու է ամբողջ աշխարհը պետական […]
19:42 25.11.2019
Աշխարհահռչակ ջազային դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանին դեպի մեծ բեմ ու միջազգային ասպարեզ առաջին անգամ ուղի է հարթել լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը։Այս մասին երեկ Գյումրիում կայացած հոբելյանական երեկոյի ընթացքում հայտարարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը շեշտել է, որ երիտասարդներին թևեր տալը, նրանց աննախանձ կերպով ընդունելն ու ճանապարհ հարթելու առաքելությունով […]
17:52 25.11.2019
Շվեյցարիայում բնակվող ազգությամբ լիբանանցի բարերար Աբդուլլա Շատիլյան աճուրդում գնել է Ադոլֆ Հիտլերի գլխարկը և այն նվիրաբերել Իսրայելում գործող մի հիմնադրամի: Շատիլյան խոշոր գործարար է, Ժնևում նա ադամանդագործության բիզնես ունի: Իր այս քայլը բարերարը բացատրել է այսպես. գնել է գլխարկը, որպեսզի այն չհայտնվի նեոնացիստների ձեռքում: «Ինձ համար շատ կարևոր է, որ պատմության այդ ցավոտ և հակասական […]
17:00 25.11.2019
Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]
16:40 25.11.2019
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:
15:42 25.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ տեղեկացնելով. «Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով ու շնորհակալ եմ իրենց պատրաստակամության համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»:
14:15 25.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի Հախնազարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի […]
22:00 24.11.2019
Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին […]
21:36 24.11.2019
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որի հաղթողը՝ 278 միավորով դարձել է Լեհաստանի ներկայացուցիչը։ Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի օնլայն քվեարկության արդյունքում: Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Կարինա Իգնատյանը, որը «Colors of your dream» երգով զբաղեցրել է 9-րդ տեղը: