TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+20.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գյումրիում վերականգնվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի Հյուրընկալություն հարթաքանդակը

19:30 14.11.2019

30 տարի անց վերականգնվում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը: Այն զարդարում էր նախկին «Շիրակ» հյուրանոցի մուտքը: Մեկ տարի առաջ նախկին հյուրանոցի տարածքում սկսվեցին նոր շենքի կառուցման աշխատանքները: Ներդրումային ծրագրով և կառավարության որոշմամբ` տարածքը հատկացվեց «Բասենի գովք» ընկերությանը: Մասնավոր ներդրողին պարտադիր պահանջ ներկայացվեց պահպանել և վերականգնել հարթաքանդակը: Այժմ շինարարությանը զուգահեռ ընթանում է «Հյուրընկալություն» հարթաքանդակի ռեստավրացիան, […]

̰
Կոչ ենք անում իշխանություններին ականջալուր լինել երիտասարդներին. մշակույթի ոլորտի գործիչների հայտարարությունը

18:56 14.11.2019

Մշակույթի ոլորտի գործիչները հայտարարություն են տարածել` հորդորելով իշխանություններին ականջալուր լինել երիտասարդությանը. «Այսօր մեկ նախարարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։ Հիշյալ ոլորտներում Կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, […]

̰
Աճուրդի են հանվում Նապոլեոնի երկարաճիտ կոշիկները

16:59 14.11.2019

Մասնագետները գտնում են, որ Նապոլեոնը դրանք հագել է սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

̰
Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չի միանշանակ․ Փաշինյանը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին

19:24 13.11.2019

Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ արված «Հուզանք ու զանգ» բեմադրությունը մեկն է եղել այն 22 նախագծերից, որոնք ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, նախարարությունը հիմա վերանայում է մոտեցումները, որպեսզի ներկայացվող ծրագրերի դեպքում ոչ միայն թղթի վրա գրվածով տեղեկանա բնույթի մասին, այլև վիզուալ պատկերացնի, թե […]

̰
ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Lil Reese-ին

19:30 12.11.2019

ԱՄՆ-ում կրակել են ռեփեր Թավարես Թեյլորի վրա, որն ավելի հայտնի է որպես Lil Reese: Երաժիշտը ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնում է ABC 7 Chicago-ն: Հիպ-հոփ կատարողը փողոցում փոխհրաձգության ժամանակ պարանոցի շրջանում վնասվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վկաներից տեղեկացել է, որ անհայտ անձը տեղափոխել է վիրավոր տղամարդուն: Իրավապահները գտել են լքված մեքենա՝ […]

̰
«Սև աչքեր». Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է իր պատմվածքների ժողովածուն

18:30 12.11.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսօր Մոսկվայում ներկայացրել է իր «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն, հայտնում է RT-ն: Գրքում հեղինակը պատմում է իր հայրենիքի և Մոսկվայում կյանքի մասին, ինչպես նաև կան պատմություններ` կապված լրագրության հետ: Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր համար մեծագույն պարգև կլինի, եթե որևէ մեկը իր պատմվածքները կարդալիս ծիծաղի կամ լաց լինի: […]

̰
Նոր սկանդալ վրացական «Եվ մենք պարում էինք» ֆիլմի շուրջ

19:11 11.11.2019

Սկանդալներն ու նոր բացահայտումներն աղմկահարույց «Եվ մենք պարում էինք» ֆիլմի շուրջ շարունակվում են: Բանն այն է, որ ֆիլմում նկարահանված անչափահաս երեխաների ծնողներն իրենց խաբված են զգում և պահանջում են ֆիլմից կտրել-հանել իրենց երեխաների մասնակցությամբ դրվագները՝ անհանգստանալով նրանց  հետագա ճակատագրի համար: Նրանք հավաստիացրել են, որ իրենց խաբել են ֆիլմի բովանդակության մասին պատմելիս, հավաստիացրել են, որ այն […]

̰
Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր. Տիգրան Վիրաբյան

18:29 11.11.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր: Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: […]

̰
Կարեն Աղամյանը հերքում է 50 մլն շորթելու մասին լուրերը. Armtimes.com

18:12 11.11.2019

«Հայկական ժամանակը» հայտնում է, որ Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախկին նախագահ Կարեն Աղամյանը հերքում է իր պաշտոնավարման տարիներին միության ղեկավարության կողմից 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցների հափշտակման մասին տեղեկությունները: «50 մլն դրամը նկարիչների միության համար ֆանտաստիկ գումար է: Միության ամսական վարձակալումներից ստացած եկամուտը մոտ 2 միլիոն դրամ էր իմ ժամանակ: Միությունը դրանով էր […]

̰
Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին… Ինչպես է հայ շինարարը «սվաղել» Դադիվանքը

17:45 11.11.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Դադիվանքից, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիները, այսպես կոչված, «սվաղել» միջնադարյան վանական համալիրի պատերի ճեղքերը: Նա նկարներին կից գրառում է կատարել. «Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց` այս սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում ա այստեղ ու չգիտի` […]

̰
«Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»․ Յուրի Բաշմետ

14:28 11.11.2019

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր իր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր […]

̰
Լուկաշենկոն 3 պարկ կարտոֆիլ է նվիրել Ալլա Պուգաչովային

13:23 11.11.2019

Երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան երեք պարկ կարտոֆիլ է նվեր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երբ հյուրախաղեր է ունեցել Մինսկում։ Այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին։ «Պարկերով կարտոֆիլ, ճարպ (սալ), կոնֆետներ և շքանշան»,- իր ստացած նվերները թվել է Պուգաչովան ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, հատուկ սեր ունի գյուղատնտեսության նկատմամբ և կարտոֆիլ […]

̰
Երգչուհի Մայլի Սայրուսի ձայնալարերը վիրահատել են

19:36 10.11.2019

Երգչուհի Մայլի Սայրուսը ձայնալարերի վիրահատություն է տարել, և առաջիկա մի քանի շաբաթները չեն կարողանա երգել, հայտնում է People-ը: Այժմ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նախորդ հոսպիտալացման ժամանակ՝ հոկտեմբերին, երգչուհին խնդիր է ունեցել իր ձայնալարերի հետ: Սայրուսը, որը վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերին, առողջական վիճակի պատճառով ստիպված էր դադարեցնել նոր երգեր ձայնագրելու աշխատանքները:

̰
«Քամուց քշվածները» ֆիլմը հայտնվել է մեղուների կինոթատրոնում

16:44 10.11.2019

Մյունխենում իրականացվում է մի ծրագիր, որտեղ մեղուները կարող են ֆիլմ դիտել: Ծրագիրը կոչվում է «Քամուց քշվածները»: Կինոթատրոնը ստեղծվել է հատուկ մեղուների համար: Առաջին սեանսը կայացել է հոկտեմբերի վերջին: Ինչպես հայտնում է «dpa» գործակալությունը, հեղինակը 33-ամյա ուսանող Վաուտեր Վիրտն է: Նա որոշել է իր այս քայլով շնորհակալություն հայտնել ջանասեր մեղուներին: «Մենք մեղուներին պարտական ենք ոչ միայն […]

̰
Մահացել է The Beatles-ի ալբոմների շապիկների հեղինակ Ռոբերտ Ֆրիմանը

14:26 10.11.2019

82 տարեկան հասակում մահացել է The Beatles-ի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը: Նա ստեղծել է հայտնի խմբի With The Beatles, A Hard Day’s Night, Beatles For Sale, Help! և Rubber Soul ալբոմների շապիկները: Դրանք դեռ երկար ժամանակ սիրելի կմնան, կքննարկվեն, կգնահատվեն, և կշարունակեն ոգեշնչել այլ լուսանկարիչների: With The Beatles ալբոմի կիսափակ դեմքերով խմբի անդամների սև ու սպիտակ […]

̰
Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին

13:36 10.11.2019

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է The Hollywood Reporter-ը: Այս մասին նա խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ: «Մինչ դուք կարդում եք վերնագրերը, որոնցում ասվում է, թե Քանյեն խենթ է, ամեն երրորդ աֆրոամերիկացին բանտում է, […]

̰
Սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ կապիտալ բարեկարգման աշխատանքներ են ընթանում. Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածք

12:56 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Գորիսի Վերիշեն բնակավայրում կապիտալ բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում 4-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ: Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է»:

̰
Հայտնի են վերջին տասնամյակի լավագույն տեսահոլովակները

11:40 10.11.2019

BuzzFeed պորտալը ներկայացրել է տասնամյակի լավագույն 50 տեսահոլովակները: Վարկանշային աղյուսակը հայտնվել է պորտալի պաշտոնական կայքում: Մասնագետներն ընտրել են յուրաքանչյուր տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակները՝ սկսած 2010 թվականից: 2010-ի լավագույն տեսահոլովակների շարքում հայտնվել է Ադելի Rolling in the Deep տեսահոլովակը: Նա հավաքել է 1,6 միլիարդ դիտում:     Gotye-ի 1,2 միլիարդ դիտումներով Somebody That I Used To […]

̰
Արցախի Ակնա քաղաքում 10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել. Armtimes.com

15:36 09.11.2019

Արցախի Ասկերան շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում 10-րդ դարի խաչքար են գտել: Հողագործության աշխատանք կատարելիս այն հայտնաբերել են Արթուր և Արա Հակոբյանները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հերկի հերթական աշխատանքների ժամանակ տրակտորի խոփը չի կարողացել հաղթահարել արգելքը: Արթուր Հակոբյանը, նկատելով, որ խոփը դեմ է առել խաչքարի, դադարեցրել է աշխատանքը․ խաչքարը դարեր շարունակ թաքնված է եղել բազմաշերտ […]

̰
«X factor» նախագծի ֆինալիստ Իննա Սայադյանը իր կատարմամբ հիացրել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին

14:03 09.11.2019

Ռուսական առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրին գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Աղջիկը պատմել է, որ ինքը Վայքից է, բայց ապրում և սովորում է Ռուսաստանում: Իննա Սայադյանը 18 տարեկան է: Նրա հիասքանչ կատարումը ստիպել է, որ պտտվեն ժյուրիի 4 անդամներն էլ: Վալերի Սյուտկինն […]

̰
Կատրին Դենյովը ինսուլտից հետո սկսել է ապաքինվել

13:44 09.11.2019

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սկսել է ինսուլտից հետո վերականգնվել, գրում է Agence France-Presse-ը: Այս պահին դերասանուհին հանգստանում է և վերականգնում ուժերը: Նշվում է, որ Դենյովի բախտը բերել է, որ նրան հիվանդանոցում ժամանակին օգնություն են ցուցաբերել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհին ինսուլտ է ստացել De son vivant ֆիլմի նկարահանումների ժամանակ:    

̰
Սերգեյ  Փարաջանովի բնակարանը Կիևում լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով

13:06 09.11.2019

Այն տունը, որտեղ բնակվել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Կիևում, լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով: Այս տանը Փարաջանովը ապրել է իր կնոջ՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ ամուսնության առաջին տարիներին: Լրջորեն տուժել են Փարաջանովի նկարները, արխիվը: Այս տանն է նկարահանվել «Փարաջանով՝ տոմս դեպի հավերժություն» տունը, տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության ֆեյսբուքյան էջից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Վրաստանում ավելացել է նույնասեռականների մասին պատմող ֆիլմի ցուցադրության դեմ բողոքող` բերման ենթարկված անձանց թիվը

12:47 09.11.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 27 բերման ենթարկվածների մասին, ովքեր երեկ Բաթումում և Թբիլիսիում բողոքի ցույցեր էին կազմակերպել նույնասեռական անձանց մասին պատմող ֆիլմի դեմ, գրում է Ria Novosti-ն: Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Հիշեցնենք` Թբիլիսիում և […]

̰
Սահմանամերձ համայնքներում երեխաների կրթամշակութային կյանքն ակտիվացնելու համար պետական ֆինանսավորումն ավելացել է

12:23 09.11.2019

Սահմանամերձ համայնքներում երեխաների կրթամշակութային կյանքն ակտիվացնելու համար պետական ֆինանսավորումն ավելացել է։ 2020-ին նախատեսվում է Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնին հատկացնել ավելի քան 117 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:

̰
Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի տեսարանը

11:18 09.11.2019

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի տեսարանը, գրում է Ria Novosti-ն: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթոունը ստացել է «Տարվա կին» անվանակարգում GQ Men of the Year Awards-ի մրցանակը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Նա նստել է աթոռին և, ոտքը ոտքին գցելով, հանդես եկել մոտիվացիոն մենախոսությամբ այն մասին, որ մարդ պետք […]

̰
Գյումրիում մեկնարկեցին «Երևանի մշակութային օրերը Գյումրիում» եռօրյա միջոցառումները

20:33 08.11.2019

Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում անցկացված մշակութային բազմաշերտ միջոցառումներից հետո այսօրվանից Գյումրիում մեկնարկեցին «Երևանի մշակութային օրերը Գյումրիում» եռօրյա միջոցառումները, որոնք անցկացվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռբությամբ։ Նախ Գյումրիի քաղաքապետարանում ճանաչողական հանդիպում ունեցան մայրաքաղաքի և Գյումրիի տարբեր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամները,ապա՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Անխելք մարդը» ներկայացմամբ հանդես եկավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական […]

̰
Ոստիկանությունը հանդիսատեսի անվտանգությունը կապահովի վրացական «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերային

17:40 08.11.2019

Թբիլիսիի և Բաթումի բոլոր կինոթատրոններում, որտեղ պետք է կայանա «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան, մոբիլիզացված է ոստիկանություն, հայտնում է 1tv.ge-ն: Թբիլիսիի «Ամիրան» և «Գալերիա Թբիլիսիի» կինոթատրոնների շենքում մոնտաժել են «դետեկտորներ», որտեղ կստուգեն կինոթատրոն մուտք գործող անձանց: Ծագումով վրացի շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» (And Then We Danced) ֆիլմի պրեմիերան Վրաստանում կայանալու է այսօր` […]

̰
«Վրացական քայլերթ» ընդդիմադիր կուսակցությունը խոստանում է տապալել սկանդալային ֆիլմի ցուցադրությունը

16:56 08.11.2019

Թբիլիսիի ու Բաթումի մի քանի կինոթատրոններում այսօր` ժ. 19.00-ին, կայանալու է աղմկահարույց «Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) վրաց-շվեդական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերան: Նույնասեռական զույգի սիրո մասին պատմող ֆիլմը հակասական արձագանք է ստացել Վրաստանում: Ֆիլմի տոմսերը սպառվել են ցուցադրությունից 4 օր առաջ, սակայն հասարակական մի շարք կազմակերպություններ մտադիր են ցանկացած գնով արգելել ֆիլմի […]

̰
Այստեղ ամեն ինչ համեղ է, նկատի չունեմ միայն խոհանոցը, նաև օդը, մարդկանց հայացքները. Բաշարով

15:20 08.11.2019

Ամիսներ առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ անչափ սիրում է Հայաստանը և կցանկանար այստեղ մի որոշ ժամանակ ապրել: Այսօր նա կրկին Հայաստանում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե ինչն է հատկապես իրեն դուր գալիս Հայաստանում: «Ախր դուք էլ լավ գիտեք, թե ինչքան հաճելի է այստեղ»,- ասաց […]

̰
Ինձ անչափ դուր է գալիս նռան գույնը, տուֆի գույնը, մարդիկ էլ շատ նման են սերբերին. Կուստուրիցայի ֆիլմերի մոնտաժող

14:56 08.11.2019

Հայաստանի ու հայերի մասին տպավորություններով SHANTNEWS.am-ի հետ կիսվել է հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի մոնտաժողը՝ Սվետոլիկ Զայցը: Նշենք, որ Զայցը Կուստուրիցայի հետ աշխատում է արդեն 30 տարի: «Առաջին անգամ, որ եկա Երևան, անմիջապես սիրահարվեցի ձեր քաղաքին: Ինձ անչափ դուր է գալիս նռան գույնը, տուֆի գույնը: Մարդիկ էլ շատ սրտաբաց են, ջերմ: Դուք շատ նման եք […]

̰
BACK_TO_TOP