10:08 08.11.2019
Վրաստանում հասարակական տարակարծության պատճառ է դարձել նոյեմբերի 8-10-ը Թբիլիսիի և Բաթումի մի շարք կինոթատրոններում «Եվ հետո մենք պարեցինք»(And Then We Danced) ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունը, որի տոմսերն օրեր առաջ վաճառվել են: Վրաց-շվեդական համատեղ արտադրության ֆիլմը ներկայացված է «Օսկարի»։ Ֆիլմի սցենարում ընկած է երկու պարող երիտասարդ նույնասեռականների սիրո պատմությունը, ինչն էլ հասարակական հուզումների պատճառ է դարձել: Վրաց […]
22:58 07.11.2019
Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով ՝ Instagram-ում լուսանկարներ հրապարակելով: Մի լուսանկարում Կազանովան Երևանի Մատենադարան թանգարան-ինստիտուտի ֆոնին է, մյուսում Խոր Վիրապի հին հայկական վանքն է Արարատ լեռան ֆոնին: Երգչուհին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին: «Ամոթ է ասել, որ […]
19:07 07.11.2019
Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանելու Հովհաննես Այվազովսկու կտավը, հայտնում է Interfax-ը: Կտավը վաճառքի է հանվելու «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի շրջանակում: Լոնդոնի աճուրդի կարևորագույն նմուշները նոյեմբերի 8-10 կցուցադրվեն Մոսկվայում, որոնց թվում` Հովհաննես Այվազովսկու կտավը: Աճուրդի է հանվելու Այվազովսկու` 1873թ. ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը, որտեղ նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը: Այվազովսկու նկարը գնահատվում […]
19:00 07.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնելու է «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահի կողմից Հայաստանի ազգային արխիվների և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվելու են Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և […]
13:25 07.11.2019
Jermuk news-ը տեղեկացնում է, որ Ջերմուկի զբոսաշրջային վայրերում տեղադրվել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը, Ջերմուկի պատմությունը կերտողներից մեկի՝ Կիրիլ Սերգեևիչ Դրեպալոյի հուշարձանը, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև կոշիկ մաքրող մարդու՝ Պլատոնի հուշարձանը:
00:10 07.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին։ Փաշինյանը սելֆի է հրապարակել Jay Kay-ի հետ։
23:08 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Jamiroquai խմբի համերգից և կից գրել. «Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ:))))»:
22:37 06.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։ Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։
21:24 06.11.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու լեգենդար ամուսնու հիշատակին նվիրված բարեգործական համերգին, պատմել է վերջինիս Հայաստանի հետ կապված երազանքի մասին: «Նոյեմբերի 3-ը մեր հարսանիքի օրն է: 48 տարի առաջ այդ օրն ամուսնացանք: Նա իսկապես երազում էր ապրել մինչև մեր ոսկե հարսանիքը, բայց չստացվեց: Եվ ահա իմ հայ ընկերներn առաջարկեցին […]
21:13 06.11.2019
Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երևանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչև գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան»,- գրել է նա:
19:15 06.11.2019
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր: Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու […]
18:54 06.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների […]
16:33 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: […]
16:10 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար […]
14:40 06.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:
13:08 06.11.2019
Այսօր Հունաստանի Հանրապետության նախագահն այցելել է Մատենադարան: Պրոկոպիոս Պավլոպուլոսը շրջայցի վերջում իր տպավորությունների մասին խոսել է լրագրողների հետ «Ձեռագրերի այս թանգարանը շատ արժեքավոր է ոչ միայն հայ մշակույթի համար, այլ ընդհանրապես: Այն ամենը, ինչ այստեղ տեսնում ենք, հայոց լեզվի ներդրումն է ամբողջ մարդկության պատմության մեջ: Հայ գրողները նաև նպաստել են, որ հայերեն թարգմանվի հին հունական գրականությունը: […]
22:35 05.11.2019
Ամերիկացի ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օժանդակելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ, հայտնում է Daily Mail-ը: 2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուժեղ ցավազրկող «Վիկոդինի» չափազանց մեծ դոզա ընդունելու պատճառով: Նշվում է, որ […]
20:34 05.11.2019
Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը: Փառատոնի շրջանակում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող փառատոնի հյուրերը՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ, կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը‚ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան‚ Մշակույթի աջակցության […]
19:44 05.11.2019
Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի: Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն […]
19:00 05.11.2019
Ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը և կինը` երգչուհի Ալլա Պուգաչովան, կրկին չեն հրավիրվել դատարան` որպես վկաներ Մախաչկալայում անցկացվող համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի դեմ կազմակերպված մահափորձի գործով: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը՝ վկայակոչելով մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովին: Խոսքը 2017 թվականի հուլիսին Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն նախապատրաստելու մասին է: Մեղադրյալներից մեկը ՝ Խիդիրնբի Կազույևը, հայտարարել է, որ […]
18:06 05.11.2019
Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին և դերասան Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մասնագետների կարծիքով՝ Կանարյան կղզիներում հայտնաբերված ռումբը մնացել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: «Դա սարսափելի է: Ռումբը այստեղ է մնացել տասնյակ տարիներ, բայց ինչ կլիներ, եթե դրան ձեռք տային: […]
18:50 04.11.2019
Rage Against The Machine ռոք խումբը հայտարարել է վերամիավորման մասին: Այս մասին խմբի անդամները գրել են իրենց թվիթերյան էջում: 2020 թվականին երաժիշտները մի քանի համերգ կտան: Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին նրանք կնվագեն Coachella երաժշտական փառատոնին: Բացի դրանից՝ խումբը տարբեր համերգներ է պլանավորել Տեխասում, Նյու Մեքսիկոյում, Արիզոնայում: Rage Against The Machine ռոք խումբը կազմավորվել է 1991 […]
18:39 04.11.2019
55-ամյա հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացել նոր սիրեցյալի հետ: Նա 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտն է: Զույգը ներկայացել է Լոս Անջելեսում տեղի ունեցած LACMA Art + Film փառատոնին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռիվզն արդեն մի քանի ամիս է, ինչ հարաբերություններ է սկսել Գրանտի հետ: Մինչ այդ նրանք չեն հանրայնացրել իրենց սիրավեպը: Զույգը հրաժարվում է մեկնաբանություններից: Նաև […]
17:44 04.11.2019
Հանրաճանաչ արտիստներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը և Շոն Մենդեսը MTV Europe Music Awards-ում արժանացել են գլխավոր մրցանակների: Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն երգ» (Bad guy): Կանադացի երգիչ Շոն Մենդեսը պարտվել է «Լավագույն երգ» անվանակարգում, սակայն դարձել է 2019 թվականի «Լավագույն արտիստ»: Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթի ME! […]
16:44 04.11.2019
Ֆրանսիական Օլորեն-Սենթ-Մարի քաղաքում անհայտ անձինք կոտրել են Սենթ-Մարի եկեղեցու դուռը և գողություն կատարել: Ի դեպ, եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Republique des Pyrenees-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Չարագործները մեքենայի հետնամասին ամրակցել են փայտի մեծ կտոր, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը թվագրվում է միջնադարին: […]
16:34 04.11.2019
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]
16:27 04.11.2019
Շվեյցարիայում մահացել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: Այս մասին հայտնում է Washington post-ը: Աստղը, որի իսկական անունը Մայտենա Մարի Բրիջիթ Դումենակ էր, մահացել է 80 տարեկանում՝ շվեյցարական Ժենոլյե քաղաքում: Մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում: Երգչուհին կարիերայի ընթացքում թողարկել է 42 ալբոմ: Բացի դրանից՝ նա նկարահանվել է 35 ֆիլմում: Երգչուհին հայտնի է Manchester […]
15:46 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը: «Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է […]
15:16 04.11.2019
Այնուհետև լրագրողները զրուցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն: Նախարարը նաև շեշտել […]