TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+17.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Արցախցի նկարիչները Մոսկվայում ցուցահանդես են ունեցել

12:54 04.11.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։ https://www.facebook.com/MFANKR/posts/2619591788098032?__xts__[0]=68.ARCgHfbPh1jzoqjCuhM4rYxMf4pQeK0CNY_zC0j-QxIFyjKaWVlGq3InDjwRfq9tv5dQAQVA_umw4LnO7Ujya_15DAoHMO8wOrFUz-0_PYdfkMmj7iwMH7oeukoVUvfbtaxGOSc9v-Xss70IcN-IweP03WEaEaU6NuS2RtsKlCpmdB_RgKEfKfYlY9fCaVEQ0m-K2Jt7ba_ZM6V9LrvnxMZnTL-y4WtCtSbz0WV0WXcUxWBKw7pS65zCoVlAVcyHXNZdMiE_B_EMrG7EkIsoWmaZ3lCtcZNBwIofTdzlErk3nkAm-Vz8zsXXYdxaNY-BIPPUDV2UAGthqerrmP8mt1gA8A&__tn__=-R

̰
Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին

10:52 04.11.2019

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել  հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։ Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են […]

̰
«Տաքսի» ֆիլմից հայտնի սաունդթրեքի՝ կենցաղային իրերով արտասովոր կատարումը

19:29 03.11.2019

Մի խումբ երիտասարդներ The Black Eyed Peas խմբի Pump It կոմպոզիցիան, որը «Տաքսի» ֆիլմի հայտնի սաունդթրեքն է, ներկայացրել են արտասովոր կատարմամբ։ Երաժշտական մշակումն իրականացվել է կենցաղային իրերով։   https://www.facebook.com/IAmTheMusicMan/videos/2451242575134770/?v=2451242575134770

̰
Ռուսաստանում պատմել են աղբից արվեստի գործեր ստեղծող հայ երգչուհու մասին

19:44 02.11.2019

Metro-ի ռուսերեն հրատարակությունը խոսել է «Հովեր» պետական ​​կամերային երգչախմբի 30-ամյա հայ երգչուհի Անի Հովակի մասին, ով միաժամանակ ստեղծում է արվեստի գործեր աղբից: Անի Հովակըն արվեստի գործեր ստեղծելու համար ներշնչվում է ամեն ինչից, օրինակ՝ գեղեցիկ ներկայացումից, կինոնկարից կամ մարդկանցից: Անին կարող է մեկ շաբաթ ծախսել դրանց ստեղծման վրա: «Կարևոր չէ, թե ինչ գործիքներով եմ փորձում ինչ-որ […]

̰
Հայտնի են սարսափ ֆիլմերի ամենավախեցնող կերպարները

18:15 02.11.2019

Independent-ը կազմել է բոլոր ժամանակների սարսափ ֆիլմերի առավել վախեցնող կերպարների վարկանշային աղյուսակը: Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 20 կերպար: Առաջին տեղում Բաբադուկն է՝ գերբնական արարած մանկական գրքից: Նա 2014 թվականին թողարկված նույնանուն սարսափ ֆիլմի հերոսն է: Երկրորդ տեղը գրավել է 1922-ի համր «Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիա» ֆիլմի ճաղատ կոմս Օռլոկը: Վամպիր Նոմակը 2002 թվականին թողարկված […]

̰
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

16:13 02.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: «Հայաստանի ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն ստեղծելու համար իրականացվող «Սինեմատեք» նախագծի պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր տեղակալիս` Արա Խզմալյանի հետ այցելեցի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: Վստահ եմ, որ Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը»,- գրել է նախարարը:

̰
Ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը

14:31 02.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել՝ իր իսկ գնահատմամբ` «եղանակին համահունչ»: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրել է նշել՝ ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը: «Փլեյլիստը, խնդրում եմ» գրառմանն ի պատասխան՝ վարչապետի տիկինը ներկայացրել է իր սիրած երգերից մի քանիսը: «Իսկ ինչո՞ւ ոչ: Խնդրեմ, իմն է սա»,- գրել է նա:

̰
Ջոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին և Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում․ Փաշինյան

22:39 01.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ջոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին և Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում։ Երևան ջազ-ֆեստ»:

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը

21:40 01.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի […]

̰
Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

17:56 01.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և […]

̰
«Ջոկեր» ֆիլմն «Օսկար»-ի է առաջադրվել 16 անվանակարգերում

16:40 01.11.2019

«Ջոկեր» ( Joker ) ֆիլմում համանուն կերպարը փայլուն կերպով մարմնավորում է Խոակին Ֆենիքսը: Սակայն ֆիլմն աչքի է ընկնում ոչ միայն գլխավոր հերոսի դերասանական խաղով: Micetimes.asia-ն հայտնում է, որ Warner Bros – ը որոշել է Joker-ն առաջադրել «Օսկարի»` գոյություն ունեցող 24-ից 16 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Թոդ Ֆիլիփս), լավագույն ադապտացված սցենար, լավագույն դերասան (Խոակին Ֆենիքս), […]

̰
Ադրբեջանցիները վրդովված են Ղրիմում «Արցախ» համույթի համերգից

16:51 31.10.2019

Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական ​​համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում: Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»: «Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: […]

̰
Միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի հայկական ինքնությունը բացահայտված է, մոռացված ժառանգությունն էլ՝ գտնված

19:43 30.10.2019

20-րդ դարի մեծագույն մտածող Գեորգի Գյուրջիևի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ հուշ-երեկո է կազմակերպվել Գյումրիում: «Վերադարձ դեպի Գյումրի» խորագրով միջոցառման նախաձեռնողը Գյուրջիևյան հայկական կենտրոնն է: Աշխարհին հայտնի մեծ փիլիսոփայի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել Արևմուտքի հոգևոր մշակույթի վրա: Համաշխարհային կրոնական գաղափարախոսությունների մեծ գիտակ Գյուրջիևի անունն ավելի շատ հայտնի է եղել ամբողջ աշխարհում, քան իր հայրենի քաղաք […]

̰
Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը

19:30 30.10.2019

Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը: Նշվում է, որ լուսանկարված է այն պահը, երբ դերասանուհին դուրս է գալիս Հռոմի իր բնակարանից: Շատերի կողմից սիրված դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևում, […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը

12:54 30.10.2019

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանան լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քրիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Ալեքսանդր Չայկովսկին և այլք: Նրանց կմիանա նաև մեր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին: Մինչ փառատոնի մասին խոսելը ասուլիսի բանախոսները, հյուրերը ծաղիկներ են խոնարհել հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի […]

̰
«Թղթե երազանք»-ը ցույց տվեց՝ հեռուստադիտողին հետաքրքիր են ազգային մտածելակերպով համեմված ֆիլմերը. ՀՌՀ

11:03 30.10.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն նշում է «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»: Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է. «Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը: «Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել […]

̰
Ինչո՞ւ է Ֆրեդի Մերկուրիի ընկերը դեմ «Բոհեմյան ռապսոդիա-2»-ի նկարահանմանը

19:30 29.10.2019

Լեգենդար Queen  խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մտերիմ ընկերը՝  Փիթեր Ֆրիսթոունը պատմել է, թե ինչու չարժե նկարահանել խմբի անդամների մասին պատմող ֆիլմի երկրորդ մասը, հայտնում է NME-ն: Նրա խոսքերով` շարունակությունը նկարահանելու դեպքում հնարավոր չի լինի խուսափել երգչի մահվան մասին պատմող դրվագներից, իսկ դրանք մեծ էկրանին ցույց տալու համար հարմար չեն: «Ես չէի ուզենա, որ «Բոհեմյան ռապսոդիա-2»-ը […]

̰
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սարգսյանի հիշատակին հուշատախտակ է տեղադրվել Գյումրիում

18:50 29.10.2019

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սարգսյանի հիշատակին այսօր հուշատախտակ է բացվել Գյումրիում։ Այն տեղադրվել է այն տան պատին, որտեղ ծնվել ու 27 տարի ապրել է հայ երգի մեծանուն վարպետը։ Աշուղական երգերի անզուգական կատարող Ալբերտ Սարգսյանին գյումրեցիները լավ գիտեն «Շիրակի մեղեդիներ» ֆիլմից, որտեղ նա քավորի դերակատարին էր մարմնավորում։ Հայաստանում և միութենական հանրապետություններում բազմաթիվ մրցանակների արժանացած երգիչը Շերամի, […]

̰
Հրապարակվել է «Դրակուլա» սերիալի առաջին թրեյլերը

19:00 28.10.2019

BBC ընկերությունը հրապարակել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի նոր էկրանավորման առաջին թրեյլերը, հայտնում է Independent-ը: Սերիալի սցենարը գրել են Մարկ Գետիսը և Ստիվեն Մոֆատը, ովքեր «Շերլոկ» սերիալի հեղինակներն են: Երեք մասից բաղկացած մինի սերիալի գլխավոր դերակատարին կմարմնավորի Կլաս Բանգը: Նրանից բացի, սերիալում նկարահանվել են նաև Ջոն Հեֆերնանը, Դոլլի Ուելսը, Ջոնաթան Արիսը և Ջոանա Սքանլանը: Սերիալի […]

̰
Իսկ գուցե ֆիլմը հակաքարո՞զ է. մշակույթի փոխնախարարը՝ «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին

18:30 28.10.2019

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է սեռական կյանքի ցանկացած քարոզ: Մենք քննարկում ենք մի բան, որը դեռ գոյություն չունի, իսկ գուցե ֆիլմը փոքրամասնությունների հակաքարոզ է` ցույց է տալու, թե ինչքան դժվար է նման ճանապարհն ընտրած մարդու կյանքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա ընդգծեց, […]

̰
Շահարկողը կշահարկի, իսկ հասկացողը՝ կսպասի. Կարինե Խոդիկյանը՝ «Մել» ֆիլմի մասին

16:46 28.10.2019

Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]

̰
Խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին. «Մել» ֆիլմի ռեժիսորը` քննադատությունների մասին

15:50 28.10.2019

Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]

̰
Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել

08:53 28.10.2019

Կինոռեժսոր Դևիդ Լինչը կիրակի արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի՝ կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար։ Այս մասին ասվում է Ամերիկյան կինոակադեմիայի թվիթերյան էջում։ Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում։ Լինչի հետ պատվավոր մրցանակների են արժանացել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերը և ամերիկացի դերասան Ուես Ստյուդին։ Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը շնորհվում է հումանիզմի […]

̰
Կոմպոզիտոր, քանդակագործ ու նկարիչ․․․ հայ-գերմանական «Տրիո 27» արտ խումբը Գյումրիում ցուցահանդեսի է պատրասվում

23:20 27.10.2019

Այս գործերն առաջին հայացքից զուտ գծագրական աշխատանք են հիշեցնում, սովորական թուղթ ու մատիտով արված գծեր են, որոնք  ունեն սկիզբ, իսկ ավարտը կախված է արվեստագետից: Սա արտ արվեստի ստեղագործողների մտքի թռիչքի, ազատ մտածողության դրսևորում է: Գործերի հեղինակը գյումրեցի նկարիչ Վազօն է: Ցուցադրված տասնյակ գործերը փոքր տարբերակներ են՝ լուսանկարի տեսքով, դրանք հատուկ թղթի վրա իրականում 2 մետրից […]

̰
Համացանցում հայտնվել են կադրեր «Աստղային պատերազմներ»-ի եզրափակիչ ֆիլմից

13:50 27.10.2019

Համացանցում հայտնվել են դեռևս չցուցադրված «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» կինոնկարի վերջին տեսարանի կադրերը: Լուսանկարները կարելի է տեսնել Twitter-ում: Առաջինը երկու լուսանկար հրապարակվել է Reddit-ում և YouTube-ում: Բայց նրանց հրապարակումները հանվել են Disney-ի խնդրանքով: YouTube բլոգերը, ով առաջին անգամ հրապարակել է կադրերը, ենթադրում է, որ լուսանկարները հեռացնելու ընկերության պահանջը հաստատում է դրանց իսկությունը: Կադրերում նկարագրվում է […]

̰
Նշվել է Tom and Jerry ֆիլմի թողարկման նոր ժամկետը

10:29 27.10.2019

Հայտնի է դարձել Warner Bros-ի Tom and Jerry լիամետրաժ ֆիլմի թողարկման նոր ժամկետը: Այդ մասին հայտնում է THR-ն: Նշվում է, որ ժապավենը նախատեսվում է թողարկել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 23-ը: Մինչ այդ, գեղարվեստական կինոնկարի պրեմիերան նախատեսվում էր 2021 թվականի ապրիլի սկզբին: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Թոմն ապրում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում, որի աշխատակիցը խնդրում է […]

̰
Շերը` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին

19:45 26.10.2019

РУСАРМИНФО-ն ներկայացնում է պատմություններ աշխարհահռչակ հայերի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին: Համաշխարհային հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) իր հայկական արմատների մասին իմացել է 11 տարեկանում, երբ ծանոթացել է իր հոր հետ: Նա նաև իմացել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, որի հետ կապված է նաև իր ընտանիքի պատմությունը: «Այդ սարսափելի պատմությունն ինձ պատմել է տատս: Թուրքերը […]

̰
Նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը. Արսինե Խանջյանը` ցեղասպանությունը վերապրած պապի մասին

19:00 26.10.2019

Աշխարհահռչակ  հաջորդ հայը, ում նախնիները ևս վերապրել են Հայոց ցեղասպանությունն ու Օսմանյան կայսրության ոճրագործության հետևանքով հայտնվել օտար ափերում, Արսինե Խանջյանն է. РУСАРМИНФО-ն ներկայացնում է նաև Եղեռնից փրկված նրա նախնիների պատմությունը: Արսինե Խանջյան Հայտնի կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներից են: Արսինեի պապը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում […]

̰
Հայաստանը Ա-ից մինչև Ֆ․ National Geographic-ի անդրադարձը

18:30 26.10.2019

National Geographic հայտնի ամսագիրն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային յուրահատկություններին՝ Հայաստանը ներկայացնելով տեղացիների խորհուրդներով։ «Ուղղակի զբոսնել Երևանում»․ Արսեն Կարապետյան՝ ճարտարապետ «Հիանալ կոնստրուկտիվիզմով»․ Նվարդ Երկանյան՝ նկարչուհի և իլյուստրատոր «Լուծվել բոհեմի մեջ»․ Դավիթ Սելիմյան՝ երաժիշտ «Տեսնել Գյումրին»․ Անաիս Սանսոնետտի՝ ճարտարապետ «Ուտել մինչև ուշքը գնալը»․ Աննա Մազմանյան՝ Yerevan Food Fest փառատոնի կազմակերպիչ «Կորել Դիլիջանում»․ Ջոզեֆ Զաքարյան՝ մուլտիմեդիա նկարիչ «Հայտնվել […]

̰
Համերգային կատարումներ և բարձր տրամադրություն Վանաձորում

18:05 26.10.2019

Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի տարբեր հատվածներում խմբերն ու համույթները, ինչպես նաև անհատ կատարողները հանդես են տալիս համերգային ծրագրերով: Համույթներից մեկը, օրինակ` Շերամի ստեղծագործություններից է կատարում: Տեղադրված են նաև տաղավարներ, որտեղ կազմակերպված էքսպոյին ավելի ուշ մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Վանաձորից: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP