21:24 06.11.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու լեգենդար ամուսնու հիշատակին նվիրված բարեգործական համերգին, պատմել է վերջինիս Հայաստանի հետ կապված երազանքի մասին:
«Նոյեմբերի 3-ը մեր հարսանիքի օրն է: 48 տարի առաջ այդ օրն ամուսնացանք: Նա իսկապես երազում էր ապրել մինչև մեր ոսկե հարսանիքը, բայց չստացվեց: Եվ ահա իմ հայ ընկերներn առաջարկեցին ինչ-որ կերպ համատեղել համերգն այս օրվա հետ: Ես շատ ուրախ էի, գեղեցիկ սրահում, մեր կողմից սիրված Հայաստանում»,- ասել է Նելլի Կոբզոնը լրագրողների հետ զրույցում:
Երգչի այրին նշել է նաև, որ նա շատ է սիրել լինել Հայաստանում և առաջինն է ժամանել Սպիտակ քաղաք 1988-ի երկրաշարժի ժամանակ:
«Նրա համար դա շատ մեծ վիշտ էր: Եվ ամեն տարի, հնարավորության դեպքում, նա համերգներով գալիս էր այդ քաղաք: Վերջին անգամ երբ մենք այնտեղ էինք, քաղաքը վերականգնված էր. քաղաքը ծաղկում է»,- ասել է նա:
Լեգենդար երգչի այրին ավելացրել է, որ Կոբզոնը սիրել է Հայաստանը և երգել է Առնո Բաբաջանյանի և հայ մյուս կոմպոզիտորների երգերը, և ինքն, ինչպես իր ամուսինը, սիրում է Հայաստանը, հայկական խոհանոցը:
09:37 22.08.2025
Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–ՊետրոսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...
09:30 22.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 22.08.2025
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-իԿոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 22.08.2025
Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբՕգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...