TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

16:27 23.05.2023

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Դավիթ […]

̰
ՌԴ-ում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոն

19:16 22.05.2023

Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը: Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։ Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում և […]

̰
Ռոբերտ Ստեփանյան․ վիրտուոզ ջութակահար և վիրտուոզ ուսուցիչ

21:09 21.05.2023

-Երբ ամռանը առավոտյան արթնանում եմ, պատուհանից դուրս եմ նայում․․․ այդ օդը, այդ ջերմությունը․․․ տանը լինելու այդ զգացողությունը ուրիշ ոչ մի երկրում չեմ զգում․․․ Վիրտուոզ ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը ծնվել է Երևանում, մեծացել՝ Մոսկվայում, որպես երաժիշտ թրծվել ու կայացել՝ Եվրոպայում։ -7 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան։ Շատ տարիներ ապրել եմ Մոսկվայում, շատ կարճ ժամանակ Բելգիայում եմ […]

̰
ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ

20:38 20.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն […]

̰
«Վարչապետի գավաթ» թիմային խճուղավազքում հաղթող ճանաչվեց կրկին Սյունիքի թիմը

19:23 20.05.2023

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]

̰
Դերասանուհի Հոլլի Բեյլին սովորել է պոչով լողալ «Ջրահարս» ֆիլմի համար

19:04 20.05.2023

Դերասանուհի Հոլլի Բեյլին The Wrap-ում խոստովանել է, որ սովորել է լողալ պոչով նախքան «Ջրահարս» ֆիլմի նկարահանումների սկսվելը: Սակայն, ի վերջո, այս հմտությունը նրան օգտակար չի եղել։ Բեյլի խոսքով՝ իրեն ջրահարսի պես լողալ սովորեցրել են սինխրոն լողորդները, որոնց հետ դերասանուհին կանոնավոր մարզումներ է անցկացրել։ Նրանք օգնել են սովորել, թե ինչպես աշխատել լողակի հետ և Արիելի համար […]

̰
Այսօր հայկական ճարտարապետության նվիրյալ Սարգիս Գուրզադյանի ծննդյան օրն է

14:44 20.05.2023

Այսօր հայկական ճարտարապետության նվիրյալ Սարգիս Գուրզադյանի ծննդյան օրն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Սարգիս Գուրզադյանը ճարտարապետական նշանակալի ժառանգություն է թողել սերունդներին: Հիշատակման է արժանի «Կասկադ» համալիրը՝ Ջիմ Թորոսյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ, Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճը, Մեծ դիտաշտարակը, լաբորատոր մասնաշենքը, Գառնիի աստղագիտական հետազոտությունների ինստիտուտը, Գորիսում Հայկական մանկավարժական ինստիտուտը, Հայկ Բժշկյանի (Գայ) հուշահամալիրը […]

̰
Մեծամորը պաշտոնապես հռչակվել է ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

12:23 20.05.2023

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի […]

̰
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական  գրությամբ տապանաքարերի մասունքներ

11:39 20.05.2023

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: «Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի […]

̰
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար

10:46 20.05.2023

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող դաշնակահարներ։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի նշվում է Խաչատրյանի 120-ամյակը։ […]

̰
Հնդկաստանի վարչապետը բացել է Հիրոսիմային նվիրված Մահաթմա Գանդիի կիսանդրին

10:20 20.05.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով որպես հատուկ հյուր մասնակցում է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին, շաբաթ առավոտյան 1945 թվականին ատոմային ռմբակոծված քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ բացել է Հնդկաստանի կողմից նվիրաբերված Մահաթմա Գանդիի կիսանդրին: Այս մասին վարչապետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Բացվեց Մահաթմա Գանդիի կիսանդրին: Հիրոսիմայի այս կիսանդրին շատ կարևոր ուղերձ է պարունակում: Խաղաղության և ներդաշնակության […]

̰
Դիտարկվել են Շուշանավանքի վերականգնման և Երվանդաշատ քաղաքատեղիի պեղման աշխատանքները

16:44 19.05.2023

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի: Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական և հետախուզական պեղումներ Երվանդաշատ […]

̰
254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար

11:12 19.05.2023

2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ: ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` […]

̰
Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում

11:00 19.05.2023

Մայիսի 20-ին՝ ժամը 18։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։ Վերաբացվելու են «Բրոնզի դար․ իրականության և առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ և գեղեցկություն․ Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի և բարձրարժեք նմուշներ, […]

̰
Անցկացվեց «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» միջազգային մրցանակաբաշխությունը

22:04 18.05.2023

Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» […]

̰
Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 1000-ամյա Աստվածաշունչը

21:00 18.05.2023

Ավելի քան 1000 տարվա պատմություն ունեցող Աստվածաշունչը չորեքշաբթի օրը Նյու Յորքում Sotheby’s աճուրդում վաճառվել է 38,1 միլիոն դոլարով, ինչը այն դարձնում է աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ ձեռագիրը, ասվում է առևտրի տան Twitter-ի գրառման մեջ: Այն ամենահին և ամբողջական եբրայերեն Աստվածաշունչնոր: Ըստ լրատվամիջոցների՝ գիրքը մոտ 1100 տարեկան է։ Աստվածաշունչը գնել է ԱՄՆ նախկին դիվանագետ Ալֆրեդ Մոզեսը […]

̰
«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին այս տարի միացել է 116 թանգարան

18:09 18.05.2023

1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի՝ «ԻԿՕՄ» առաջարկով: Հայաստանն արդեն 4 տասնամյակ այս նախաձեռնության ակտիվ մասնակիցն է: Այս տարի օրվա խորագիրն է՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների դերը կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: 2005 թվականից Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվում է […]

̰
Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր

17:55 18.05.2023

Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր, որի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենա կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա 2023 թ. մայիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան կազմակերպմամբ և ֆինանսական աջակցությամբ:

̰
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

17:51 18.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել  Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Թանգարանների սիրելի՛ աշխատողներ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Թանգարանային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակիցը և ջատագովը: Ամեն տարի այս […]

̰
Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում

13:37 18.05.2023

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ում։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը։ Նախարարը շրջել է թանգարանի ցուցասրահներում և ծանոթացել թանգարանում ներկայացված Հայաստանի […]

̰
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» համաձայնագրի կառավար­ման խորհրդի հանդիպմանը

14:09 17.05.2023

Լյուքսեմ­բուր­գի Մեծ Դքսությունում մայիսի 10-11-ը կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի հերթական հանդիպումը: Հայաստանից հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: 2015 թ.-ից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Մինչև 2022 թվականը Հայաստանն անդամակցել է «Գինու […]

̰
Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

12:45 17.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների […]

̰
Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

11:41 17.05.2023

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ փլուզված մատուռը հնարավոր է հիմնովին վերականգնել պահպանված հանգուցային քարերի հիման վրա: Խորհրդի անդամները տեղում […]

̰
Լուիս Հեմիլթոնին ու Շակիրային նկատել են միասին

11:33 17.05.2023

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին ու կոլումբիացի երգչուհի Շակիրային մի քանի անգամ նկատել են միասին Մայամիում, հայտնում է Express-ը: Պապարացիները սկզբում նրանց լուսանկարել են Մայամիի ռեստորաններից մեկում, այնուհետև զբոսանավի վրա: Նախորդ շաբաթ Հեմիլթոնը մասնակցել էր Ֆորմուլա-1-ի 5-րդ փուլին՝ Մայամիի Գրան պրիին, որտեղ զբաղեցրել էր 6-րդ տեղը: Հիշեցնենք, որ Շակիրան ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Պիկեն […]

̰
Դեմի Մուրը` իր ընտանիքի 4 սերնդի կանանց հետ. դերասանուհին լուսանկար է հրապարակել

08:44 17.05.2023

Դերասանուհի Դեմի Մուրը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Նա ցույց է տվել իր ընտանիքի կանանց չորս սերունդ: Դերասանուհին հրապարակումն ուղեկցել է մեկնաբանությունով՝ ասելով, որ մայրության օրը անցկացրել է դուստրերի, ինչպես նաև Բրյուս Ուիլիսի կնոջ՝ Էմմա Հեմինգի հարազատների հետ։ «Մայրերի օրը նշելու հիանալի միջոց: Չորս սերունդ մայրերի ու դուստրերի»,- մակագրել է լուսանկարը Դեմի Մուրը։ Բաժանորդներն արձագանքել […]

̰
Աբովյան 4 և Արամի 30 հասցեում գործող շենքը կշարունակի՞ համարվել հանրային գերակա շահ

16:55 16.05.2023

Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]

̰
Թեյլոր Սվիֆթը երկրպագուին անվճար տոմսեր է նվիրել անվտանգության ագրեսիվ աշխատակցի պատճառով

14:12 16.05.2023

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը երկրպագուին անվճար տոմսեր է նվիրել այն բանի համար, որ ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում Eras շրջագայության շրջանակներում մի կին անվտանգության աշխատակցի ագրեսիվ պահվածքի զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սվիֆթը ընդհատել է իր համերգը՝ դահլիճում իրավիճակը լիցքաթափելու համար։ Նկատելով, որ անվտանգության աշխատակիցը բղավում է երկրպագուի վրա, երգչուհին նրան ասել է, […]

̰
Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո

10:12 16.05.2023

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում […]

̰
Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 5 էսքիզային նախագծեր

13:03 15.05.2023

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի բնակելի տան ճակատային պատի ամրակայման և նորոգման էսքիզային նախագիծը, որը որոշակի պայմաններով համարվել է ընդունելի, ինչպես նաև […]

̰
ՀՀ տարբեր հնագիտական վայրերում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

12:10 15.05.2023

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է «Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտին» (Inrap): Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի […]

̰
BACK_TO_TOP