09:50 03.06.2023
82 տարեկանում մահացել է Գրեմմիի կրկնակի դափնեկիր երգահան Սինթիա Վեյլը։ Այդ մասին հունիսի 2-ին հայտնել է TMZ-ը։ Նրա դուստրը՝ Ջեն Մանը, հաստատել է մոր մահը՝ ասելով, որ նա մահացել է հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին: Մահվան պատճառը չի նշվում։ 1960-ականներին Սինթիայի հիթ գրելու գործընկերն էր նրա ամուսինը՝ Բարրի Մաննը, ում հետ նա ամուսնացած էր 62 տարի։ […]
17:40 02.06.2023
Հունիսի 6-ին նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է միջոցառումների ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել խաչատրյանական տարվա հոբելյանական ծրագրերին և միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. […]
14:53 02.06.2023
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ուրբաթ օրը հրաժարվել է շոումեն Մաքսիմ Գալկինից հեռացնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը, RIA Novosti-ին հայտնել են դատարանում։ «Դատարանը մերժել է Գալկինին՝ նրա վարչական դիմումը բավարարելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին։ Փաստաթղթում նշվում էր, որ Գալկինի ֆինանսավորման երկիրը Ուկրաինան է, ինչպես նաև […]
18:08 01.06.2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի շուրջ: Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» […]
17:55 01.06.2023
ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնի շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, «Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, […]
11:49 01.06.2023
Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ: Ծրագրի բացման ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի […]
23:35 31.05.2023
Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև: Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին: Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն: Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական […]
22:23 31.05.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու […]
13:07 31.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» Հ/Կ-ն «Կերպարվեստի նախագծեր»-ի շրջանակում 2023 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 30-ն իրականացնելու է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե. Երևան 2023» նախագիծը: Տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» գեղարվեստական տպագրության միջազգային համաժողովը, որին ներկա կլինի ավելի քան 50 փորձագետ՝ 30 երկրից։ Փորձագետները հանրությանը կներկայանան զեկույցներով, իսկ մասնագիտական հանրույթին, արվեստի բուհերի […]
20:48 30.05.2023
Փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցուցադրել է կադրեր կլինիկայից և խոսել ապագա պլաստիկ վիրահատությունների մասին։ «Ո՞ւր կարող եմ գնալ գիշերը, գեղեցկության և կատարելության սահման չկա, հիմա գեղեցկությամբ զբաղվենք, պլաստիկ վիրահատություններ կանենք»,- կիսվել է արտիստը։ Նրա վիրաբույժ Թիմուր Խայդարովը խոստացել է, որ Կիրկորովի կերպարանափոխությունը սենսացիոն կլինի։ Սակայն ոչ նա, ոչ էլ արտիստը չեն բացահայտել ապագա պլաստիկ վիրահատության […]
21:39 29.05.2023
«Hollywood Vampires» երաժշտական խմբի շրջագայությունը հետաձգվել է ֆրոնտմեն Ջոնի Դեփի ոտքի կոտրվածքի պատճառով։ Մայիսի 29-ին Դեփի կոճի կոտրվածքի և համերգների չեղարկման մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Նրա տվյալներով՝ դերասանը ոտքը վնասել է դեռևս Կաննի կինոփառատոնում, իսկ հետո խորացրել վնասվածքը՝ մտերիմ ընկերոջ և երաժիշտ Ջեֆ Բեքի հիշատակին նվիրված համերգների ժամանակ։ Բժիշկները պահանջել են […]
19:54 29.05.2023
Երկրորդ տարին է, որ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվում է երգչախմբային հանրապետական փառատոնը։ Հանրապետական երգչախմբային փառատոնի օրվա ընտրությունն ու խորագիրը խորհրդանշանական էին։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին անկախ Հանրապետության հիմնադրման օրն էր առիթը՝ «Ապրել մեզ համար և նրանց․․․» խորագրի ներքո։ Երկրորդ անգամ Գյումրիում էին համախմբվել Հայաստանի 25 երգչախմբեր՝ մոտ 700 մասնակիցներով։ Նրանք […]
13:15 29.05.2023
Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:
09:09 29.05.2023
Ամերիկացի դերասան Ջորջ Մահարիսը, ով ամենաշատը հայտնի դարձավ 1960-ականներին «Hyway 66» («Шоссе 66») հեռուստասերիալով, մահացել է 94 տարեկան հասակում։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել է դերասանի մտերիմ ընկերը՝ Մարկ Բահանին, Facebook-ի իր էջում։ «Ջորջ Մահարիսը մահացել է մայիսի 25-ին։ <…> Իմ սիրելի ընկեր, քեզ շատ կկարոտեն»,- գրել է նա։ Դերասանը խաղացել է Բազ Մերդոկի գլխավոր […]
00:04 28.05.2023
Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ […]
23:55 27.05.2023
Ռուսաստանին պետք չեն դրսից կոպտորեն պարտադրված չափանիշներ, որոնք ճնշում են ցանկացած ինքնություն, եկել է երկրի ինքնորոշման, իրենց լինելու իրավունքի համար պայքարի ժամանակը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում համաշխարհային մշակույթի ժառանգությանը, մեր երկրում պարզապես անհնար է պատկերացնել այն «չեղարկելու» փորձեր: Բայց, նայելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մենք ավելի ու ավելի […]
23:44 27.05.2023
Ճապոնացի դերասան Կոջի Յակուսեն Կաննի 76-րդ կինոփառատոնում ստացել է լավագույն դերասան մրցանակը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել թուրք Մերվե Դիզդարը, ասվում է կինոմրցանակի թվիթերյան էջում։ Նշվում է, որ Յակուսեն մրցանակ է ստացել «Կատարյալ օրեր» ֆիլմում իր խաղի համար, որի ռեժիսորն է գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը։ Ճապոնացին խաղացել է Տոկիոյից զուգարան մաքրողի դերը. Իսկ Դիզդարը դեր է […]
22:44 27.05.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: «Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»,-նշված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, […]
22:32 27.05.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան ավելի քան 50 հազար ռուբլի է պարտք Մոսկվայի մարզում գտնվող իր ամառանոցի առափնյա գծի մի հատված վարձակալելու համար։ Ինչպես հայտնում է kp.ru-ն, դատարանն արգելել է Պրիմադոննային վաճառել գույքը պարտքերի պատճառով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երգչուհին 1990 թվականից առանձնատուն ունի Բերեժկի գյուղում, միևնույն ժամանակ նա ափամերձ գոտու հողամաս է վարձակալել սեփական նավամատույցի համար։ Սակայն Պրիմադոննան […]
21:02 27.05.2023
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Deadline-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր վերջին ֆիլմի սյուժեն կկենտրոնանա կինոքննադատի վրա, որը գրախոսություններ է գրում պոռնոամսագրերի համար։ Ռեժիսորը պատմել է, որ մանուկ հասակում հաճախ է պոռնոամսագրերը հանձնել հատուկ մեքենաներին, որոնք իրեն փողով են պարգևատրել։ Տարանտինոյի խոսքով՝ այս ամսագրերից մեկում նա հանդիպել է կինոքննադատի նոտաներին, որին նա համարել է կինոյի մասին […]
18:40 27.05.2023
Օրերս ամփոփվեց «Շանթ» հեռուստաընկերության ամենավարկանշային նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչ-2»-ը: Այն շրջադարձային նշանակություն ունեցող այն նախագծերից է, որ հնարավորություն է տվել ունենալ համազգային ընդգրկում, նոր մշակույթ ստեղծել երգարվեստի մատուցման մեջ, ճանապարհ հարթել երիտասարդ կատարողների համար, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել հայ երգը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնելու համար: Այս նախագիծը թերևս տեղեկատվական […]
21:53 26.05.2023
Երևանի քաղաքապետարանն իր հարկի տակ էր հյուրընկալել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտներին: Ավանդույթի համաձայն՝ ավարտական դասարանների աշակերտները վերջին դասը նշանավորել ու կրթօջախին հրաժեշտ են տվել ցուցահանդեսով: Աշխատանքները կրել են «Ես չեմ եղել Փարիզում» խորագիրը՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային։ Ցուցահանդեսն ուղեկցվել է երաժշտական բեմադրությամբ, հնչել են Ազնավուրի երգերը:
19:26 26.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է եղել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտների «Վերջին դաս» միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Կրթահամալիրն այս տարի 72 […]
11:12 26.05.2023
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրամանով քաղաքաշինության պատմության ու տեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով: Կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով առողջություն հետաքրքիր գաղափարների իրագործում և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։ Կարեն Բալյանն այն ճարտարապետներից է, ով կյանքի կոչելով տարբեր նախագծեր՝ ապրել է […]
09:17 26.05.2023
Ամերիկացի և շվեյցարացի երգչուհի Թինա Թերներին (Աննա Մեյ Բալոք) կարող են դիակիզել, քանի որ նա բուդդայական էր, հայտնում է 247 լրատվական գործակալությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հրատարակությունը նշում է, որ բապտիստ քահանայի ընտանիքում ծնված արտիստը բուդդայականություն է ընդունել 1970-ականների կեսերին։ Մի շարք հարցազրույցներում Թերները խոստովանել է, որ կրոնը թույլ է տվել իրեն դուրս գալ թունավոր […]
22:56 24.05.2023
83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թերները։ Sky News-ը հայտնում է, որ նա տառապում էր երկարատև հիվանդությամբ։ Թերները վախճանվել է Շվեյցարիայում գտնվող իր տանը։ Նշվում է, որ 2013 թվականին Թինա Թերները ինսուլտ է տարել։ 2016 թվականին երգչուհու մոտ աղիների քաղցկեղ են ախտորոշել։ Ընտրված բուժումը հանգեցրել է երիկամային անբավարարության. ամուսինը՝ Էրվին Բախը, իր երիկամը տվել էր […]
22:15 24.05.2023
ChampDog ստուդիան կնկարահանի «Մոխրոտի անեծքը» սարսափ ֆիլմ՝ հիմնված մանկական հեքիաթի վրա։ Մայիսի 22-ին այս մասին գրում է Bloody Disgusting պորտալը։ «Սա Մոխրոտի աներևակայելի եզակի տարբերակն է, որը մենք բոլորս սիրում ենք և գիտենք: Նրա ձեռքով իսկապես սարսափելի մահեր կլինեն»,- ասել է ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Լուիզ Ուորենը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն Մեծ Բրիտանիայում հունիսին և նախատեսվում […]
16:57 24.05.2023
2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝ պատվելու վարպետի հիշատակը: Նախարար Ժաննա […]
12:47 24.05.2023
Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ «Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ»,-գրել է Ավինյանը:
20:01 23.05.2023
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրիի թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում է արդեն 7 տարի: Այն նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում մի քանի տարի լքված մնալուց հետո վերականգնում են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի մասնագետները։ Հետո տեղափոխում են թատրոնի շենք այն ժամանակ, երբ ստեղծագործական խումբը հյուրախաղերում է եղել։ «Սարերում» որմնանկարը տեղադրվում է երկրորդ հարկի ճեմասրահում և […]