11:14 03.05.2023
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]
21:52 02.05.2023
Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]
20:43 02.05.2023
Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պարարվեստի երախտավորներին մասնագիտական տոնի՝ Պարի միջազգային […]
15:28 02.05.2023
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրությունը ներկայացնում է Սերգեյ Ռախմանինովին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Կցուցադրվեն արխիվային հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, կոմպոզիտորի ընտանիքի ծագումնաբանական ծառը և […]
12:35 02.05.2023
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը: Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչեւ 20 տոկոսի չափով վերադարձնել: Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ գործող օրենքի որոշ դրույթների իրագործման անհնարինության մասին […]
21:00 01.05.2023
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և հումորիստ Եվգենի Պետրոսյանը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ “Ամեն ինչ լավ է. Այսօր ես գնացի ստուգման ընդամենը մեկ օրով։ Ամեն ինչ լավ է, խուճապ չկա»,- արձագանքել է Պետրոսյանը։ Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ Պետրոսյանը իբր հոսպիտալացվել է Մոսկվայում։
12:21 01.05.2023
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրանն» այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ […]
11:18 01.05.2023
Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ: Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի […]
14:42 30.04.2023
Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսություն՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման մեկնարկը տրվել է կարմիր գորգի արարողությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Այսօր ևս […]
20:32 29.04.2023
Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցել են Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռ […]
14:09 29.04.2023
Ջազի միջազգային օրը եկեք անցկացնենք միասին՝ 18։00-ից սկսած վայելելով աշխարհահռչակ ջազմենների երաժշտական ստեղծագործությունները։ Էրիկ Տրյուֆազի, Դաֆեր Յուսեֆի, «Պիանոֆորտե» համույթի, ինչպես նաև հայկական ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի և «Կատուներ» բենդի կատարումները լսելու ենք հրավիրում Գաֆեսճեան քանդակների պուրակ (Կասկադ համալիր)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
21:14 28.04.2023
Բրիտանական Քուին ռոք խմբի ղեկավար Ֆրեդի Մերկուրիի կաշվե շորտերը աճուրդում վաճառվել են գրեթե 14,5 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 1,5 մլն ռուբլի ընթացիկ փոխարժեքով), հայտնում է Omega Auctions կայքը։ Ըստ աճուրդի տան՝ ապրանքի հետ միասին գնորդը, ով նախընտրել է անհայտ մնալ, նամակ է ստացել, որը հաստատում է կիսավարտիքի իսկությունը և թագուհու մասին գիրք՝ How It All […]
14:58 28.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը և Վրաստանը: Կուցադրվի 20 մոնոներկայացում, 7-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կանցկացվի նաև […]
12:28 28.04.2023
Ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթ է հայտարարվել՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Մրցույթի շնորհիվ կարժևորվի աշխարհահռչակ կոմպոզիտորի հավիտենական գործը՝ նպաստելով նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մրցույթը վերաբերում է ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոնների, բեմադրությունների կազմակերպում և այլն, […]
11:56 28.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը: Համալիրի նախնական կառույցը համարվում է 5-7 դարերի Սբ Սարգիս մատուռ-դամբարանը, […]
08:59 28.04.2023
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Փառատոնն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 3-26-ը ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում՝ լեցուն դահլիճներում։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց փառատոնային ութ համերգները, որոնք տեղի ունեցան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ «Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգևորությամբ և […]
10:38 27.04.2023
Չորեքշաբթի` ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը: Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում […]
13:33 26.04.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Մատենադարան՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտ։ «Դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած […]
11:28 26.04.2023
Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փակման համերգի ընթացքում հնչեցին Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ գրված թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Լևոն Մուրադյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կայացել է Հայաստանի պետական […]
21:08 25.04.2023
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների խթանմանը միտված պետական քաղաքականության երաշխիքները բարելավելու եւ առավել գրավիչ մեխանիզմներ սահմանելու հանգամանքով: Այս մասին ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում […]
17:55 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա […]
13:30 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը: Փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Նախատեսվում է […]
09:57 25.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա […]
13:45 24.04.2023
Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի է ունեցել «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։ Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ են ունեցել Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ […]
20:49 21.04.2023
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրին հյուրընկալում է հայկական ու միջազգային հայտնի թատերախմբերի ու սիրված արտիստների։ Դրամատիկական թատրոնի հարկի տակ տեղադրված մեծադիր պաստառներն խոսում են այն մասին, որ քաղաքը 17 օր ապրելու է թատերական կյանքով։ Այս փառատոնը Հայաստանում անցկացվող առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն է, որին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ավելի քան 500 արտիստներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ։ […]
19:22 21.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական […]
18:16 21.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս առիթով այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: ԿԳՄՍ […]
17:40 21.04.2023
Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը: Ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր […]
19:36 20.04.2023
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հարազատ հարկի տակ, նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 85-ամյակը։ Հակոբ Ազիզյանն արդեն շուրջ 60 տարի Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում է՝ կերտելով ավելի քան 100 դերեր։ 1995-2000 թ.թ եղել է թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002թթ` գլխավոր ռեժիսորը: Հոբելյանական երեկոն նշանավորվել է «Մատյան ողբերգություն» […]
18:10 20.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում եվրոպացի հայտնի կոմպոզիտորների չկատարվող ստեղծագործությունները: «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում և […]