22:04 18.05.2023
Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր:
Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» խորագրով միջազգային այս մրցանակաբաշխությունը:
Ըստ Ազարյանի՝ սա իր բնույթով զուտ մրցանակաբաշխություն չէ, ինչը տարածված է մեր օրերում. մեկ հարկի տակ նա հավաքել է մարդկանց, ովքեր տարբեր ոլորտներում ներդրել են իրենց անուրանալի ավանդը՝ ջանք ու եռանդ չխնայելով անձնվիրաբար կատարել են իրենց գործը, ինչով էլ ամրապնդել են ազգային-ավանդական արժեքները, օրինակ ծառայել և նպաստել հայեցի դաստիարակության և արժեհամակարգի իրական ձևավորմանը, ազգային նկարագրի վերակերտմանը՝ ի փառս Հայաստանի և հայության հզորացման:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...
16:52 11.08.2025
Դե Բրույնեի դուբլն ու ասիստըԲելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...
16:45 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...
16:40 11.08.2025
Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...
16:33 11.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...