TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Շանթ հեռուստաընկերության «Ազգային երգիչ 2» նախագծի  հաղթողը Սամվել Մալոյանն է

23:23 14.05.2023

Կենդանի հնչողությամբ ժողովրդական և ազգային երգերի նոր կատարողներով, նոր տաղանդներով, նոր բացահայտումներով, երաժշտական նոր ձևավորումներով «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի 2-րդ եթերաշրջանը հատեց եզրագիծը։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող ճանաչվեց Սամվել Մալոյանը։ «Ահա և վերջ․․․ Սիրելի հեռուստադիտող, ձեր քվեարկության արդյունքում «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող է ճանաչվում մեր Սամվել Մալոյանը։ Շնորհակալ ենք […]

̰
Մեկնարկել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը

13:53 14.05.2023

Մայիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն այցելել է Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ, որտեղ հանդիպել է ցուցահանդեսի ղեկավար Յասեր Ահմադվանդի և օտարերկրյա հրատարակիչների կոմիտեի ղեկավար Իսմայիլ Ջանալիփուրի հետ։ Տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Նշելով, որ այս տարի մի քանի գիրք է թարգմանվել պարսկերեն, դեսպանն ասել է. «Երկու երկրների մշակութային և պատմական սերտ […]

̰
 Հանդիսավորությամբ նշվել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյա հոբելյանը

13:06 14.05.2023

Մայիսի 12-ին յուրահատուկ միջոցառմամբ եւ գեղարվեստական հագեցած ծրագրով, հովանավորությամբ և նախագահությամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի և կազմակերպությամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցավ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում՝ Ս. Սարգիս եկեղեցում: Տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Տերունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը Տ. Վաղինակ ծ. վրդ. […]

̰
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթել է Շվեդիան

10:13 14.05.2023

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթել է Շվեդիան, որը ներկայացրել է Լորինը՝ «Tattoo» երգով: «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, պայքարում էին  Հայաստանի, Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Միացյալ […]

̰
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

15:40 12.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային […]

̰
Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի

14:41 12.05.2023

Մայիսի 26-ին ժամը 20։00-ին Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Համերգը կազմակերպվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական «Նոր վիրտուոզներ» ընկերության և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ընկերներ» միության աջակցությամբ։ Համերգին ելույթով հանդես կգա «Հայկական դաշնամուրի եռյակը»՝ Դավիթ Հարությունյանը (ջութակ), […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը՝ «Արար» ծրագրին

13:52 12.05.2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես […]

̰
Ռեժիսոր Պանֆիլովը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

11:43 12.05.2023

Խորհրդային և ռուս ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի վիճակը գնահատվում է ծանր, կան բարդություններ` այս մասին մայիսի 12-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը նախօրեին հոսպիտալացվել էր կաթվածի կասկածանքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 88-ամյա Պանֆիլովի մոտ ախտորոշվել է ուղեղի ինֆարկտ՝ արյունահոսությամբ, ինչպես նաև թոքաբորբ և թրոմբոցիտոզ։ Մայիսի 11-ին տնօրենը տեղափոխվել է Օդինցովոյի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մասնագետները պարզել […]

̰
«Արար» ծրագիրը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ, տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլում

11:11 12.05.2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես […]

̰
Կյանքից հեռացել է «12 աթոռ» ֆիլմի դերասանը

09:16 12.05.2023

74 տարեկանում մահացել է խորհրդային դերասան և բանաստեղծ Օլեգ Սևաստյանովը։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ «Ցավով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մայիսի 10-ին կյանքից հեռացել է մասնագիտությամբ դերասան, հոգևոր հովիվ, կոչումով բանաստեղծ Օլեգ Սևաստյանովը»,-ասվում է հաղորդագրությունում։ Օլեգ Սևաստյանովը 1973 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը։ Որպես դերասան՝ նա հռչակ է ձեռք […]

̰
Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

16:23 11.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում։ Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Խնձորեսկ, Շինուհայր գյուղերում գործող 12 երգչախմբեր։ Փառատոնի պատվավոր հյուրն է «Հայաստանի […]

̰
Հպարտ եմ Վրաստանը ներկայացնելու համար, երջանիկ՝ հայերի աջակցությունով․ Խեչանովա

19:43 10.05.2023

Այս օրերին Մեծ Բրիտանիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որում Վրաստանը ներկայացնում է թբիլիսահայ երգչուհի Իռու Խեչանովան։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 9-ին և կավարտվի մայիսի 13-ին, Վրաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա վաղը՝ մայիսի 11-ին։ «Շատ լավ եմ տրամադրված, դրական հույզերով, հենց նոր առաջին փորձն ավարտեցի, երեկոյան գլխավոր փորձը կունենամ։ Չեմ համբերում, թե երբ եմ կանգնելու Եվրատեսիլի […]

̰
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Հայկ Մելիքյանը

11:42 09.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի փակման համերգը։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ից մայիսի 12-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտով Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական թանգարանում դիտել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը

10:15 09.05.2023

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։ Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են […]

̰
Մենք և՛ զինվոր ենք, և՛ դերասան․ պահում ենք մեր հողն ու մշակույթը․ Կապանի թատրոնը Գյումրիի դրամատիկականի բեմում

19:58 08.05.2023

  Առաջին անգամ աճեմյանական բեմում էր Կապանի Ա․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Հյուրախաղը Գյումրիում ընթացող թատերական միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Հարավային անհանգիստ սահմանից՝ Սյունիքից, մեկ օրով իրենց մշակույթն էին բերել։ Կապանի թատրոնը գյումրեցի հանդիսատեսին է ներկայացել Վրթանես Փափազյանի «Ժայռը» դրամայով, որը թատրոնի խաղացանկում նոր է։ Առաջնախաղը հայրենի քաղաքում եղել է երկու ամիս առաջ՝ լեփ-լեցուն […]

̰
Աղայանական տոնը 22-րդ անգամ նշվեց Բոլնիս-Խաչենում

18:42 08.05.2023

Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանն ու Զիզի քարն այս տարի ևս՝  22-րդ անգամ, մեկ տարածքում համախմբեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ամենամյա աղայանական օրն` ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Բոլնիս-Խաչեն (ներկայիս՝ Բոլնիսի) գյուղում: Aliq Media-ի հաղորդմամբ՝ 24 տարի առաջ սկզբնավորված այս տոնն ամեն տարի (բացառությամբ 2020-2021 թվականների՝ համաճարակի պատճառով) նշվում է […]

̰
Մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը

14:58 08.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է մայիսի 7-ից հոկտեմբերի 31-ը։ Փառատոնը բացվել է հուշ-համերգով՝ նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանին և Ռուբեն Սարգսյանին։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա կարևորել է փառատոնի […]

̰
«Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումին արտերկրի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը

09:59 08.05.2023

Հայաստանի գովազդային խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը մայիսի 19-ից 21-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպում են «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը։ Ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կհամախմբվեն Երևանում, վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։ Ֆորումի հատուկ […]

̰
Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

09:36 08.05.2023

Մայիսի 8-14-ը Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը (International Flamenco Festival)։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաև արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնի շրջանակում Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 8-ին, ժամը 19:00 կկայանա «Ձգողականություն» խորագրով համերգային երեկո, որին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա-Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա […]

̰
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացման արարողությունը

19:10 07.05.2023

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառումը վարում են ուկրաինացի մեկնաբան Տիմուր Միրոշնիչենկոն և Սեմ Քուեքը:

̰
Նորաձևության պատմաբան Վասիլևն ասել է, թե ինչն է միավորել Ալլա Պուգաչովային և Յուդաշկինին

23:16 06.05.2023

Նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը mk.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ալլա Պուգաչովան շատ էր սիրում մոդելավորող Վալենտին Յուդաշկինին։ Նա ընկերացել է նրա և կնոջ՝ Մարինայի հետ։ Վասիլևի խոսքով՝ պրիմադոննան և մոդելավորողը բնավորությամբ նման էին. «Նրանք պայմանավորվել են շքեղության հանդեպ իրենց սիրո մասին: Ալլա Բորիսովնան ապրում էր ամրոցում և մի՛ մոռացեք, որ Յուդաշկինը նույնպես ապրում էր […]

̰
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից հնագիտական նմուշներ  Բրիտանական թանգարանում

11:23 06.05.2023

Մայիսի 4-ից Բրիտանական թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի երեք բացառիկ ցուցանմուշներ, որոնք «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո տարբեր երկրներից ներկայացված այլ նմուշների հետ պատմում են Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին։ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), […]

̰
Լրիվ ջազային հանդիսատես է, Գյումրիի հետաքրքիր էներգետիկայից մեծ հաճույք եմ ստանում․ Լևոն Մալխասյան

19:39 05.05.2023

Երեկվանից ու մինչև մայիսի 7-ը Գյումրիի թանգարանների բակերը վերածվում են ջազային համերգների հարթակի։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ, արդեն 5-րդ անգամ քաղաքում անցկացվում են ջազային օրեր, իսկ խորագիրը նույնն է՝ «Հայը ջազում, ջազը՝ բակում»։ 2017 թվականից ամենամյա դարձած երաժշտական փառատոնը սիրեցին ոչ միայն գյումրեցիները, նաև քաղաքի հյուրերը։ Քաղաքային մշակույթի հարուստ միջավայրի նկարագիրը […]

̰
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից

17:40 05.05.2023

Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ […]

̰
Ավարտին է հասցվում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» Ֆիլմի թվանշային վերականգնման աշխատանքները

15:12 05.05.2023

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ավարտին է հասցնում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» Ֆիլմի թվանշային վերականգնման աշխատանքները: Օրերս տեղի ունեցավ վերականգնված տարբերակի նախադիտումը: «Բարև, ես եմ» ֆիլմը ներկայացվելու է Կաննի միջազգային կինոփառատոնին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, Կաննի կինոփառատոնին ներկայացնելով հայկական կինոն՝ ներկայացնում ենք նաև մեր երկիրը. «Կաննում կհնչի Հայաստան անունը, […]

̰
Գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

14:11 04.05.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տևական ժամանակ ուներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվել է, ու բուհի հոգաբարձուների խորհրդի […]

̰
Պարզվել է, թե ինչու է Պուգաչովան վերադարձել Մոսկվա

11:34 04.05.2023

Երգչուհի Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադառնալու պատճառը MK.RU-ին հայտնել են արտիստի շրջապատում գտնվող աղբյուրները։ Նրանց խոսքով՝ աստղը վերադարձել է մայրաքաղաք՝ ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, իր մտերիմ ընկերոջ՝ նորաձեւության դիզայներ Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Հրապարակման աղբյուրը հավելել է, որ արտիստն այժմ որոշում է կայացնում մոդելավորող Վյաչեսլավ Զայցևի հետ հրաժեշտի արարողությանը մասնակցելու մասին։ Զայցևը նաև արտիստի մտերիմ […]

̰
Եվգենի Պրոնինը Երևանում կներկայացնի իր մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմը

10:13 04.05.2023

Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին, ժամը 19:00 «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քննարկում և հարց ու պատասխան, ծանոթություն դերասանի հետ։ Ֆիլմում դասական շախմատի կոմերցիոն մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է ընթանա այնպես, ինչպես սպասվում էր. երկարամյա չեմպիոնը ամեն տարի հաղթում է ամբողջ գումարը՝ հեշտությամբ հաղթելով բոլոր […]

̰
Լոռու մարզի ռուսական եկեղեցին վերակառուցվելու է պետական միջոցներով

20:50 03.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն արդեն անցել է գիտամեթոդական հանձնաժողովի քննարկումը, եղել են որոշ առաջարկներ լրամշակման հետ կապված, այս պահին նախագիծը պետք է անցնի պարզ եւ համալիր […]

̰
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը

13:13 03.05.2023

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք: Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու մշտական ուսումնասիրությունների թեման։ Իր կենսագործունեության […]

̰
BACK_TO_TOP