TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն

17:08 20.04.2023

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արվեստի (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակման, խեցեգործության, թաղիքագործության, գեղարվեստական գործվածքի (ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)) ոլորտներում ստեղծագործող անձանց, որոնք գեղարվեստական ստեղծագործության իրեր են պատրաստում՝ […]

̰
Տեղի է ունեցել ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

12:32 20.04.2023

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արվեստի (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակման, խեցեգործության, թաղիքագործության, գեղարվեստական գործվածքի (ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)) ոլորտներում ստեղծագործող անձանց, որոնք գեղարվեստական ստեղծագործության իրեր են պատրաստում՝ ժողովրդական ավանդույթներին համապատասխան: Միջոցառման ընթացքում տարբեր […]

̰
Կահիրեի եգիպտական ​​թանգարանը և Գիզայի բուրգերը փոխում են աշխատանքի ժամերը

20:53 19.04.2023

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության տվյալներով՝ Կահիրեի եգիպտական ​​թանգարանը և Գիզայի բուրգերը ավելացնում են այցելուների ժամերը: «Որոշում է կայացվել ապրիլի 21-ից երկու ժամով երկարացնել Թահրիրի եգիպտական ​​թանգարանի պաշտոնական բացման ժամերը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Այսպիսով, թանգարանն այսուհետ կկարողանա զբոսաշրջիկներին ընդունել տեղական ժամանակով ժամը 09.00-ից մինչև 19.00-ն, տոմսարկղը կփակվի 18.00-ին։ Ինչ վերաբերում է Գիզայի բուրգերին, […]

̰
Կարևորում ենք Չինաստանի հետ հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը. Արա Խզմալյան

15:08 19.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ապրիլի 18-ը՝ որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝ իբրև Ցան Ցզեին հարգանքի տուրք մատուցելու իրադարձություն, որը շուրջ 5000 տարի առաջ ստեղծել է չինական գրերը։ […]

̰
Տեղի կունենա Պ. Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախմբի համերգը

13:20 19.04.2023

Համերգի ընթացքում որպես մենակատարներ ելույթ կունենան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցների աշակերտները: Նշենք, որ ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը ներկայացնող մենակատարները հանդիսանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով […]

̰
ԿԳՄՍՆ մեդալ՝ հուշարձանների պահպանությանն ուղղված երկարամյա աշխատանքի և նշանակալի ավանդի համար

11:42 19.04.2023

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակից Նորիկ Հազեյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար: Նորիկ Հազեյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Նորիկ Հազեյանը մեր վաստակաշատ աշխատակիցներից է, որն ավելի քան 30 տարի է՝ աշխատում է այս ոլորտում: Ժամանակն է՝ նրա աշխատանքը […]

̰
Երևանի որոշ փողոցներ կկրեն Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, նկարիչներ Սուրեն Սաֆարյանի ու Արա Հարությունյանի և այլոց անունները

20:20 18.04.2023

Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի […]

̰
Տեղի է ունեցել «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով հրատարակված գրքերի շնորհանդեսը

17:00 18.04.2023

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել […]

̰
Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը

13:45 18.04.2023

Հայկական կինոյի 100-ամյակի տոնական տարվա տրամաբանությամբ Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքերի: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են»,-գրել է Ավինյանը:

̰
Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը

11:51 18.04.2023

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ, քանի որ մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը: 20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն ամբողջ աշխարհում, իսկ հիմա նաեւ Հայաստանում կլինեն: Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի […]

̰
Մեկնարկում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

10:38 18.04.2023

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը մի տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին: Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ: Փառատոնն իրականացվում […]

̰
Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

09:42 18.04.2023

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը Ֆիլհարմոնիայի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր»‎ մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 25-ին, ժամը 19:00 հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Կհնչեն Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Հաջորդ օրը, ապրիլի 26-ին, նույն դահլիճում […]

̰
Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը. հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է

11:46 17.04.2023

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը, և ապրիլի 16-ը հայտարարվել է Հայ կինոյի օր: Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա. […]

̰
Տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը

09:22 17.04.2023

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումները։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:  

̰
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի կյանքից հեռանալու կապակցությամբ

12:28 15.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ. «Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում: Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, […]

̰
ԱՄՆ-ում կվաճառեն հայտնի սարսափ ֆիլմի տունը

08:09 15.04.2023

ԱՄՆ-ում վաճառքի են հանել տունը, որտեղ ապրում էր 1983 թվականին հայտնի «Քրիստինա» սարսափ ֆիլմի հերոս Քիթ Գորդոնի հերոսը։ Ըստ Dirt-ի՝ օբյեկտի համար պահանջվել է գրեթե երեք միլիոն դոլար։ Տունը գտնվում է Կալիֆորնիայի Հարավային Փասադենա քաղաքում։ Այն առաջին անգամ հայտնվեց շուկայում ավելի քան 20 տարի առաջ: Վերջին անգամ այն ​​վաճառվել է 1997 թվականին՝ 480,000 դոլարով։ Հիմա […]

̰
Հայ կինոն 100 տարեկան է. հոբելյանի առթիվ կլինեն մի շարք պրեմիերաներ, փառատոններ և հիշարժան միջոցառումներ

17:22 14.04.2023

Հայ կինոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր, որոնք իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]

̰
Ութ գիրք և չորս ամսագիր. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդես

12:26 14.04.2023

Սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը: Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն են, որոնցում ներկայացված են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հետևյալ հուշագրությունները. Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և […]

̰
Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ 7-12 դասարանների աշակերտների համար

13:00 13.04.2023

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» […]

̰
Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց

09:07 13.04.2023

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են […]

̰
Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»

12:55 12.04.2023

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում: Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը: Մրցույթի պայմաններն ու կանոններն են. ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ […]

̰
Վանաձորում Հարության տոնին նաև Քոչարի պարել են սովորում. Մարուքյան

22:41 09.04.2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ պատանիները քոչարի պարել են սովորում: «Վանաձորում Հարության տոնին նաև Քոչարի պարել են սովորում»,-կից գրել է նա:

̰
«Հատուկ դասարան»-ը ավարտվեց. «Շանթ»-ը նոր անակնկալ ունի իր հեռուստադիտողի համար

22:00 08.04.2023

«Շանթ»-ի եթերում երեկ իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Հատուկ դասարան» հեռուստանովելը: Հեռուստադիտողի համար կարճ ժամանակում յուրահատուկ դարձած այս հեռուստասերիալը մեկ տարի շարունակ փոխանցեց կարևոր ուղերձներ ու գաղափարներ: Այս հեռուստանովելն ավարտվեց, բայց «Շանթ»-ն իր հեռուստադիտողներին երկար չի սպասեցնի: Ապրիլի 17-ից էկրան կբարձրանա նոր հեռուստանովել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մենահամերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին

11:00 07.04.2023

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի» «Բարեկամություն» անսամբլն ապրիլի 10–ին՝ ժամը 19։00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով: Համերգը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120- ամյակին։ Ծրագրում ներառված են «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացումը, Արամ Խաչատրյանի ստեղծագորությունների հիման վրա ստեղծված պարային բեմադրություններ: Երաժշտությունը՝ Արամ […]

̰
Հայտնի է դարձել Warner Bros-ի ծրագրերի մասին. նկարահանել Հարի Փոթերի սերիալի յոթ սեզոնները

08:46 06.04.2023

Warner Bros Studios Management-ը և HBO-ն բանակցություններ են սկսել բրիտանացի գրող և Հարի Փոթերի սերիալի ստեղծող Ջ.Կ. Ռոուլինգի հետ հեռուստասերիալ նկարահանելու շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հրատարակության տվյալներով՝ Warner Bros-ի գործադիր տնօրենը` Discovery-ի Դեյվիդ Զասլավը, և HBO-ի ստուդիայի ղեկավար Քեյսի Բլոյսը մոտ են գրողի հետ գործարքին, սակայն աղբյուրները նշում են, որ որևէ գործարք դեռևս […]

̰
«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին

23:00 05.04.2023

Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։ Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ […]

̰
Մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

16:14 04.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ: Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների […]

̰
Երևանի Պիոներիայի նախկին պալատը նշում է հիմնադրման 100-ամյակը

12:51 04.04.2023

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը: Պիոներիայի նախկին պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Կրթական հաստատության հոբելյանական միջոցառմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ կենտրոնը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր կրթել ու կրթվել են Առաջին մանկապատանեկանում՝ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահը քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հարցեր, մասնակցել ցուցահանդեսի բացմանը

11:39 04.04.2023

Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը: […]

̰
Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի արձանը. հատկացումներ՝ պեղումների և հուշարձանների վերականգնման նպատակով

12:34 03.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում: Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներ։ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգում 2022 թվականին մեկնարկած թանգարանի […]

̰
BACK_TO_TOP