11:39 03.04.2023
UWC Dilijan-ում տեղի է ունեցել վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը: Այս տարի ցուցահանդեսը ստացել է «Հուսով եմ, որ մինչ երեկո» անվանումը: Ցուցահանդեսին մասնակցել են UWC Dilijan-ն այս տարի ավարտող 21 ուսանողներ հետևյալ 26 երկներից՝ Հայաստան, Ռուսաստան, Պորտուգալիա, ԱՄՆ, Կուրակաո, Նեպալ, Իտալիա, Քենիա, Սլովակիա, Էստոնիան, Բանգլադեշ, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Բելգիա, Եթովպիա, Գերմանիա, Ֆիլիպիններ, Թայվան, Նիդերլանդներ, Բելառուս և […]
17:11 01.04.2023
«Սուրբ Հարության խորհրդով»․ այս խորագրով Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի կտավների ցուցահանդեսը։ Զատկական ամենասիրուն տոնին ընդառաջ վաստակավոր նկարիչը իր ստեղծագործական ինքնատիպ, գունեղ ներկապնակն է բացահայտում՝ թեմաների բովանդակային և անկրկնելի շարքով։ Մեծ Պահքի այս օրերին Աստվածաշնչյան և հոգևոր թեմաներով ստեղծագործությունների ընտրանին է, ինչպես նաև իր հարազատ քաղաքի […]
20:41 31.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանի, «Մտորումների թատրոնի» դերասաններին՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, «Մտորումների թատրոնի» հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի և Գյումրու երիտասարդական թատերախմբի դերասաններին՝ գլխավորությամբ հիմնադիր և ռեժիսոր Արմեն […]
11:39 31.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի […]
08:35 31.03.2023
Չարլի Չապլինին մարմնավորած հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի օգտագործած մաստակն աճուրդի է հանվել։ Լոտի մեկնարկային գինը կազմում է 40147,47 ԱՄՆ դոլար: Վաճառողը պնդում է, որ մաստակը ստացել է այն բանից հետո, երբ դերասանը մեկ ամիս առաջ այն կատակով կպցրել է Փառքի ծառուղում Ջոն Ֆավրոյի աստղին։ Նա ասում է, որ աճուրդի է հանել նույն վիճակում, ինչ […]
19:07 28.03.2023
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։
20:02 27.03.2023
Այսօր թատրոնի միջազգային օրն է, արվեստի այն ճյուղի մասնագիտակն տոնը, որը համարվում է հանրության գիտակցության հայելին: Թատրոնն առաջիններից է, որ ներկայացնում է կյանքն ինչպես որ է։ Գյումրիի դրամատիկական թատրոնում շուտով տարվա առաջին պրեմիերան է։ Երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ, «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հանդիսատեսին կներկայացվի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան։ Այն համամարդկային խնդիրների, չդադարող տարածքային պայքարի […]
17:55 27.03.2023
Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները: Համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, […]
16:46 27.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ. «Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը` Թատրոնի համաշխարհային օրը: Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական […]
11:28 27.03.2023
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ 2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:
09:42 27.03.2023
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. Հարգելի՛ թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Թատերական արվեստի առաքելությունը բոլոր ժամանակներում մարդու հոգում դեպի բարձրը, վեհը, գեղեցիկը տանող ուղին նախանշելն է եղել և դրա համար թատրոնն առ այսօր մնում է արվեստի […]
14:55 26.03.2023
Մեծ կոմպոզիտորն աչքի չէր ընկնում լավ առողջությամբ։ Նա սկսել է կորցնել լսողությունը արդեն 20 տարեկանում, բացի այդ, Լյուդվիգ վան Բեթհովենը տառապում էր մարսողության և լյարդի հետ կապված խնդիրներից։ Բայց կոնկրետ ինչի՞ց է նա մահացել։ Վերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն: Գիտնականները վերլուծել են կոմպոզիտորի մազերի հինգ հատվածները և պարզել, որ նա լյարդի հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն է […]
20:09 25.03.2023
Սանկտ Պետերբուրգում 850 հազար ռուբլով վաճառվել է Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծությունների առաջին հետմահու հրատարակությունը, հաղորդում է Գրական հիմնադրամի աճուրդի տան մամուլի ծառայությունը։ Մատենասերներին գոհացրել է ժողովածուի համար Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծությունների առաջին հետմահու հրատարակության բոլոր 4 հատորները (Սանկտ Պետերբուրգ, Տպ. Իլյա Գլազունով և Կոմպ., 1842-1844) գնելու հնարավորությունը: Ավելին, առաջին անգամ ներառված է բանաստեղծի դիմանկարը՝ արված վիմագրության տեխնիկայով՝ […]
17:48 25.03.2023
Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ Ելույթ է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով: Հաղորդում է aliq.ge-ն։ Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանից և Հայաստանից այլ պաշտոնյաներ, ինչպես […]
15:55 25.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թբիլիսիում տեղի են ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը […]
20:31 24.03.2023
Գյումրիում էր հայտնի Ձիթողցյանների ծոռը՝ աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցլ են նկարչի հետ հետագա համագործակցության մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Գյումրիում Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց ունենալու գաղափարը։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը Տիգրան Ձիթողցյանը Գյումրիում էր Restart Gyumri – […]
12:43 24.03.2023
Համաձայն ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2024-2026թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ: Քննարկումների ժամանակացույցը. Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 29 մարտի 2023 թ. ժամը 11։00 Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – 30 մարտի […]
08:30 24.03.2023
Ջեքսոն Փոլոքի նկարը հայտնաբերվել է Բուլղարիայում՝ մշակութային արժեքների մաքսանենգության դեմ միջազգային գործողության ժամանակ, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR)՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները։ Աղբյուրների համաձայն՝ Եվրոպոլի հովանու ներքո գործողությունն իրականացվել է Սոֆիայում, Աթենքում և Կրետե կղզում՝ կազմակերպված հանցավոր խմբին վնասազերծելու նպատակով։ Բերման են ենթարկվել Հունաստանի երեք քաղաքացի և մեկ բուլղարացի։ Բուլղարիայի կազմակերպված հանցավորության դեմ […]
23:57 22.03.2023
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում։ Նա հանդես կգա 2-րդ համարի ներքո։ Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։
19:35 22.03.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում […]
11:50 21.03.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` փետրվարի 13-24-ը Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերը լայնորեն լուսաբանվել են միջազգային մամուլում։ Հրապարակումներում անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, այնպես էլ հայկական կոմպոզիտորական արվեստին, մասնավորապես, Արամ Խաչատրյանին ու նրա ստեղծագործություններին։ Նկատենք, որ այս ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը լուսաբանած […]
11:46 21.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ […]
11:40 21.03.2023
Բրիտանացի դերասան Փոլ Գրանտը, ով խաղում էր «Աստղային պատերազմներ» և «Հարի Փոթեր» ֆիլմերում, մահացել է 57 տարեկան հասակում, երեքշաբթի հայտնել է Sky News-ը՝ վկայակոչելով դերասանի դստերը, ով հաստատել է նրա մահը։ «Նա հայտնի էր և սիրված (իր աշխատանքի համար): Նա շատ շուտ հեռացավ», – ասել է Սոֆի Գրանտը հեռուստաալիքին: Անցած հինգշաբթի դերասանն ընկել էր Լոնդոնի […]
10:07 21.03.2023
Cream Soda-ի երկրպագուները 2017 թվականին թողարկված Volga երգը անվանել են «մարգարեական»՝ խմբի հիմնադիր և առաջնորդ Դմիտրի Սվիրգունովի մահից հետո։ Երգի տեսահոլովակի տակ մեկնաբանություններում ունկնդիրները սկսել են ակտիվորեն քննարկել կոմպոզիցիան և վերհիշել դրա տողերը: «Մարգարեաբար. ափսոս», «Դե Վոլգան տարավ», «Տղերք, ի՜նչ ափսոս», «Ո՞վ կարող էր իմանալ, որ երգը մարգարեական է դառնալու»,-գրել են օգտատերերը: Դմիտրի Սվիրգունովը Յարոսլավլի […]
17:52 20.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ: Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. […]
08:47 20.03.2023
Իտալացի Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի մայրը չերքեզ էր, ասում է իտալացի գրող և գրականության պրոֆեսոր Կառլո Վեցչեն։ Այս մասին հայտնում է Avvenire թերթը։ Վեցչեն Ֆլորենցիայի պետական արխիվում հայտնաբերել է կնոջ ազատ արձակման մասին փաստաթուղթ, որը ստորագրվել է 1452 թվականի նոյեմբերին՝ Լեոնարդոյի ծնունդից մոտ վեց ամիս անց։ Նոտարական ակտում նշվում է, որ նա Յակով (Յակոբ) […]
12:12 18.03.2023
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի Future Lover երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն ավելի քան 1 մլն դիտում ունի: Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 11-ին:
11:41 17.03.2023
Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է: Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հիպերիոն»-ը Հյոլդեռլինը (1770-1843 թթ.) մտահղացել է դեռ Տյուբինգենում ուսումնառության ժամանակ (1792 թ.): 1795 թ. նա իր մտահղացումը […]
08:10 17.03.2023
Ամերիկացի հիփ-հոփ կատարող և DJ DJ Quik-ը (Դեյվիդ Մարվին Բլեյք) հիշել է հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի տարօրինակ պահվածքը, հայտնում է TMZ-ը՝ All the smoke փոդքաստին հղումով։ Արտիստը պատմել է, որ փոփ արքայի հետ հանդիպել է Լոս Անջելեսի ստուդիայում։ Դա տեղի ունեցավ 1990-ականների սկզբին։ Բլեյքն այն ժամանակ աշխատում էր իր առաջին սինգլի վրա՝ Tonight: Մի անգամ […]