TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

ԱԺ նախագահը գրքեր է նվիրել խորհրդարան այցելած ընթերցասեր երեխաներին

14:51 19.02.2023

Գրքի տոնի 15-րդ հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում ԱԺ նախագահը գրքեր է նվիրել երկրի վաղվա տերերին։ Խորհրդարանի ղեկավարը մասնակցել է «Մերոնք» խորագրով ցուցահանդեսին։ Ներկայացված էր 3D տարբերակով 31 գիրք։  

̰
Ի նշանավորումն Ամենայն հայոց բանաստեղծի՝ օրը նաև նշվում է որպես գրքի տոն

12:55 19.02.2023

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Ի նշանավորումն գրողի՝ օրը նաև նշվում է որպես գրքի տոն։ Հովհաննես Թումանյան․ «Դառնացած ժողովուրդ»․ մեջբերումներ հոդվածից։ «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք […]

̰
Հովհաննես Թումանյանը՝ որբերի հայրիկ

11:47 19.02.2023

  Իր ժողովրդի ճակատագրով մտահոգված բանաստեղծի կյանքի ուղին ժամանակի ընթացքում զուգորդվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի Հովհաննես Թումանյանի որբահավաք և որբախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Այս մասին գրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին Թումանյանը դստեր՝ Նվարդի […]

̰
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է. ՀՀ վարչապետի գրառումը

11:20 19.02.2023

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Այս օրը նշվում է նաև որպես գրքի տոն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյայն իր էջում՝ մեջբերում կատարելով  բանաստեղծի «Հայրենիքի հետ» բանաստեղծությունից․ «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ […]

̰
Խարբերդի հայկական ճարտարապետական շինությունները երկրաշարժից չեն տուժել

19:46 17.02.2023

Վերջին 3 տարում 3 խոշոր երկրաշարժ տեսած Էլազըղի (Խարբերդ) 5000 տարվա պատմություն ունեցող Խարբերդի թաղամասը կանգուն է մնացել անգամ վերջին ավերիչ երկրաշարժից հետո: Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Էղրի մինարեթում, Խարբերդի ամրոցում և այլ պատմական իջևանատներում, բաղնիքներում ու առանձնատներում, որոնք Պիզայի աշտարակից ավելի կոր են, երկրաշարժների ժամանակ ոչ մի քար չի ընկել։ 1200 մետր բարձրություն ունեցող […]

̰
Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը` պլաստիկ բեմադրությամբ․ պրեմիերան կկայանա Գյումրիի թատրոնի բեմում

20:42 16.02.2023

Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում գրեթե դեկորներ չկան, միայն ճամպրուկներ են ու վարագույրներով առանձնացված հարթակ, որտեղ երիտասարդ դերասաններ են, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Գյումրիի մասնաճյուղի ուսանողները, որոնք Չարենցի պոեմի կերպարներն են։ «Պոեմից բացի բեմում կտեսնենք նաև Չարենցի այլ բանաստեղծություններ։ Սցենարային աշխատանք, որպես այդպիսին, թուղթ ու գրիչով չի եղել, մենք հավաքվում ենք, ընտրում ստեղծագործությունն […]

̰
Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար

16:50 16.02.2023

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային […]

̰
Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

18:24 15.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ Համերգային շրջագայությունը սկսվել է փետրվարի 13-ին. […]

̰
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վերանորոգված լսարաններն անվանակոչվել են անվանի կոմպոզիտորների անուններով

17:57 13.02.2023

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այցելել են երաժշտական քոլեջ՝ մասնակցելու վերանորոգված լսարանների բացմանն ու անվանակոչմանը: Դրանք անվանակոչվել են երաժշտարվեստի […]

̰
Լույս է տեսել «Համո Բեկնազարյան» եռալեզու պատկերագիրքը

10:50 13.02.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը: Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» տեղի է ունեցել «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմը ներկայացնում է հայկական տեսողական մշակույթի հսկաներից […]

̰
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Ռեպինին և Այվազովսկուն անվանել է ուկրաինացիներ

21:57 12.02.2023

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Իլյա Ռեպինին և Հովհաննես Այվազովսկուն անվանել է «ուկրաինացի նկարիչներ», հայտնում է Ռիա Նովոստին: Այսպիսով, թանգարանը Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, որ հեղինակը ուկրաինացի է։ Նմանատիպ հայտարարություն է հայտնվել Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։ Ավելի վաղ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Արխիպ Կուինջին հայտարարել էր որպես ուկրաինացի […]

̰
Կյանքից հեռացել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը

22:43 10.02.2023

63 տարեկանում մահացել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են դերասանի մտերիմները: Ռոբերտ Սարգսյան սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

19:30 10.02.2023

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի փետրվարի 9-ի նիստում: Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթեր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, […]

̰
Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

18:13 07.02.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական […]

̰
Christie’s-ը կոլեկցիոների ժառանգներին կվերադարձնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացված նկարը

23:19 03.02.2023

Դատարանը հրամայել է Christie’s-ին Լայոնել Հաուզերի ժառանգներին  վերադարձնել հոլանդացի վարպետ Ադրիան վան դեր Վերֆի «Զղջացող Մագդաղենացին» (1707 թ.), որը նացիստները գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կոլեկցիոներն իր կորստի մասին հայտարարել է 1945 թվականին, գրում է Artnet-ը։ Հաուզերը Մարսել Պրուստի զարմիկն է։ Նա պատմել է, որ 1942 թվականի հոկտեմբերի 23-ին նացիստներն իրենից առգրավել են արվեստի 40 […]

̰
Քննարկվել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը

16:16 03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ՝ քննարկելու թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման հնարավորությունները: Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները: Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում […]

̰
Քննարկվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր

15:43 03.02.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր: Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել […]

̰
Գտնվել է Լոպե դե Վեգայի նոր պիեսը

09:00 02.02.2023

Արհեստական ​​ինտելեկտը կարողացել է պարզել, որ հայտնի իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան (1562–1635) եղել է Իսպանիայի ազգային գրադարանի (BNE) ձեռագրերի հավաքածուից մինչ այժմ անանուն պիեսի հեղինակը։ Այս մասին հայտնում է EL Pais-ը՝ հղում անելով Բարսելոնայի ինքնավար համալսարանի (UAB) կայքին։ Արհեստական ​​ինտելեկտը պիեսի տեքստը համեմատել է իսպանական ոսկեդարի (XVI – XVII դարի սկիզբ) հարյուրավոր այլ կատակերգությունների […]

̰
Հաջողությամբ ավարտվել է «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը

13:37 01.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև […]

̰
Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

12:41 31.01.2023

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 21-31-ն անցկացվում է «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի կամերային պետական թատրոնը` «Համլետ» ներկայացմամբ: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը: Նշենք, որ «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է:

̰
«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

12:24 31.01.2023

«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքը, այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը: «Եվրատեսիլ 2023» […]

̰
Արհեստական ​​բանականությունը Ռաֆայելին ճանաչել է որպես Մադոննայի և երեխայի նկարի հեղինակ

09:06 30.01.2023

Նոթինգհեմի և Բրեդֆորդի համալսարանի գիտնականներն օգտագործել են դեմքի ճանաչման տեխնոլոգիան՝ բացահայտելու նկարի հեղինակին, որը հայտնի է որպես de Brécy Tondo: Դրա հեղինակը, ամենայն հավանականությամբ, եղել է Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելը, գրում է ArtNews-ը։ Հրապարակման մեջ ասվում է, որ փորձի ժամանակ պարզվել է Ռաֆայելի «de Brécy Tondo» և «Սիքստին Մադոննա» կտավներում Մադոննայի դեմքի նմանությունը երեխայի հետ։ […]

̰
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով

20:56 27.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ […]

̰
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

19:37 27.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը […]

̰
Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ

10:06 24.01.2023

Հնդկական դասական պարերի ուսուցում, նկարչություն, խոհանոց, ֆիլմի դիտում և դասախոսություն․ Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ։ Այն տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 19:00 LOFT-ում։ Միջոցառումը նախաձեռնել է հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի կողմից լույս ընծայված Wicked Games գրքի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը։ Արջունը 1,5 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, սիրում է մեր երկիրը […]

̰
2023 թ. նախատեսվում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք

13:48 23.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ: Ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության և գեղագիտական […]

̰
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան առիթով մշակույթի ոլորտի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանին

20:41 22.01.2023

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, […]

̰
Կյանքից հեռացել է խորհրդային և լիտվացի գրող Գրիգորի Կանովիչը

20:27 21.01.2023

94 տարեկանում մահացել է խորհրդային և լիտվացի գրող Գրիգորի Կանովիչը։ Այս մասին հայտնում է Լիտվայում Իսրայելի դեսպանատունը։ «Մենք վստահ ենք, որ Գրիգորի Կանովիչի մեծ տաղանդը, որն արտացոլված է նրա աշխատանքում, կշարունակի ուրախացնել և ոգեշնչել գալիք սերունդներին և կմխիթարի նրա ընտանիքին ու ընկերներին վշտի այս ժամին», – ասվում է դեսպանատան Twitter-ում։ Գրողը մահացել է հունվարի 20-ին […]

̰
Վախթանգ Կիկաբիձեի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների սրտերում

15:57 19.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին: Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կիկաբիձեն կինոյում նկարահանվել է 1966 թվականից և նույն տարում ընդունվել […]

̰
Գյումրիում հասանելի է առաջին վիրտուալ ցուցահանդեսը

20:00 17.01.2023

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունն արվեստում հնարավոր է դարձնում թանգարաններ այցելել նաև ցուցադրությունների մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում՝ գտնվելով տանը։ Սա իրականություն է դարձել VR տեխնոլոգիաների կիրառությամբ։ Վիրտուալ աշխարհում՝ ինչպես իրականությունում․ արվեսատագետ Արտակ Թադևոսյանի արվեստանոցն ու ցուցադրությունը վերարտադրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գյումրեցի մասնագետները։ Ցուցադրությունը Գյումրիում է, բայց VR ակնոցների օգնությամբ հասանելի է ամբողջ աշխարհին։ Գյումրեցի Արտակ Թադևոսյանի […]

̰
BACK_TO_TOP