«Սուրբ Հարության խորհրդով». Գյումրիում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

«Սուրբ Հարության խորհրդով». Գյումրիում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը

17:11 01.04.2023

«Սուրբ Հարության խորհրդով»․ այս խորագրով Գյումրիի  Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի կտավների ցուցահանդեսը։ Զատկական ամենասիրուն տոնին ընդառաջ վաստակավոր նկարիչը իր ստեղծագործական ինքնատիպ, գունեղ ներկապնակն է բացահայտում՝ թեմաների բովանդակային և անկրկնելի շարքով։ Մեծ Պահքի այս օրերին Աստվածաշնչյան և հոգևոր թեմաներով ստեղծագործությունների ընտրանին է, ինչպես նաև իր հարազատ քաղաքի տեսարանները։ Սամվել Լաճիկյանն իր «Սուրբ Հարության խորհրդով» խորագրի ներքո գեղարվեստական ուղերձն է հղում աշխարհին՝ փոխանցելով ոչ միայն Բարձրյալի հրաշափառ Հարության, այլև մեր ժողովրդի Վերածնության ավետիսը։

Սամվել Լաճիկյանի նկարները ստեղծվել են տարբեր տարիներին՝ 1995-ից մինչև օրս, նրա ստեղծագործությունները հիմնականում ծնվել են այն ժամանակ, երբ հեռու է եղել հայրենիքից, ընկերներից, ընտանիքից։

«Նոր էի մեկնել Միացյալ Նահանգներ, և հայրենիքից թեկուզ ժամանակավորապես հեռանալու և բոլորովին նոր աշխարհում հայտնվելու հանգամանքը մղեց ինձ նորովի անդրադառնալու մեր հոգևոր հավատի հիմքերին ու վերապրելու առեղծվածին։ Պարզապես հոգևոր հանգստության պահ էր ու էս նկարները նկարեցի և Խորհրդավոր ընթրիքով ավարտեցի էդ շրջանը։ Հետո անցա ուրիշ այլ աշխատանքների։ Հիմա էս նկարների մեջ էլ, եթե նայեք հոգևոր շրջանի նկարները կան՝ տարբեր են 2009թ․-ին նկարած, 2011-ին, էս թեմային անդրադարձա նաև 2021-2022 թթ․-ին, երբ արդեն Հայաստանաում էի, բայց այստեղ պատերազմական իրավիճակ էր, բազմաթիվ զոհեր, մի խոսքով՝ էլի ծանր հոգեվիճակ էր ու նորից անդրադարձա էս թեմային»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը։

Վերջին շրջանում Գյումրիում ցուցահանդեսները հաճախակի են, ինչը արվեստագետները կարևոր են համարում՝ նշելով, որ ծանր իրավիճակնորում փրկությունը արվեստն  է։

«Ամեն մի կտավից գույների ներդաշնակություն և բարություն է ծորում, որովհետև այն կապված է հոգևոր սննդի հետ, և նայելով նրա այս կտավները, մարդ իր մեջ չարությունը կարծես կթոթափի և միայն բարությամբ կհամակերպվի։ Իսկ նկարչի համար իր ասելիքը այդպես տեղ հասցնելը ամենամեծ պարգևն է հա՛մ իր համար, հա՛մ ժողովրդի։ Մարդիկ կարող են նայել և զգալ այն, ինչը ինքը ցանկացել է արտահայտել»,- ասում է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը։

«Ես նոր ասում էի ՝Հիսուսի նկարի վրա այնքան է չարչարվել, որքան Հիսուսը ինքը չի չարչարվել, այսինքն՝ մեծ սիրով և հոգով է արել։ Երևի հոգևոր պահանջ է ունեցել, որովհետև սրբապատկեր նկարելը հենց այնպես չէ, դա քո ներսից պիտի գա, այդ պահանջը քո ներսից պիտի գա, դու հենց այնպես չես կարող վերցնել և սրբապատկեր նկարել։ Ես ինքս էլ ունեմ այդպիսի մի նկարաշարք, որ կոչվում է «Ավետումից՝ Համբարձում»․ դա էլ ես արել եմ կյանքիս մի պահին, երբ ունեցել եմ հոգևոր դժվարություններ»,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։

Սամվել Լաճիկյանը Գյումրիում պատրաստվում է բացել ևս ցուցահանդեսը, որտեղ ներկայացնելու իր  հայկական գորգերի շարքը, որտեղ նկարիչը գորգերը կերպարային է դարձրել։ Գորգաշարում իր ուրույն տեղը կունենա Գյումրիի Տիրամայրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

21:00 11.08.2025

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

20:55 11.08.2025

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

20:50 11.08.2025

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...

BACK_TO_TOP