16:17 11.08.2022
Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի շրջանակում:
Տեղի են ունեցել ձեռարվեստի ավանդական տեսակների՝ կարպետագործության և ասեղնագործության դասընթացներ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և ավել տարիքի մեծահասակների համար, որոնք ուղղված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և տարածման միջոցով տարեցների մտավոր և հոգեբանական առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրում առանցքային դերակատարում ունի տարեցների փորձի իրացումը և նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ներառական միջոցառումների իրականացումը կարևոր նախապայման է երկրի կայուն զարգացման, մեծահասակների ֆիզիկական և մտավոր առողջության, ինչպես նաև սերունդների փորձի փոխանակման ու փոխանցման ապահովման ուղղությամբ։
11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...
10:58 12.08.2025
«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան ԿուրբիսՖրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...