11:50 25.12.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ: «Սա […]
22:43 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյբուքի իր էջում գրել է․ «Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին: Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ […]
11:40 24.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), […]
23:50 23.12.2024
ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […]
17:54 23.12.2024
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի […]
12:28 23.12.2024
Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ․: Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ․։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի […]
15:37 20.12.2024
Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես […]
17:08 19.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։
12:29 19.12.2024
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա […]
22:20 18.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների […]
17:48 18.12.2024
ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […]
15:34 18.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։ Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից […]
21:28 17.12.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական […]
17:54 17.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ […]
15:47 17.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, […]
21:50 16.12.2024
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։
21:47 14.12.2024
Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
14:37 14.12.2024
Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։
18:47 13.12.2024
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին: […]
18:14 13.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման […]
12:32 13.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, համագործակցելով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Չոբանյանի, կազմակերպել է միաժամանակյա առցանց շրջայց «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար։ Էքսկուրսավար Լենա Անթառամյանն ազատազրկված անձանց ներկայացրել է թանգարանային ցուցանմուշները, խոսել մեծ գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանի կյանքի, հասարակական և գրական գործունեության մասին։
00:00 13.12.2024
Հ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը: Համերգին հետևել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի երգի պետական թատրոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչել են […]
16:16 12.12.2024
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […]
17:20 11.12.2024
Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն […]
11:28 11.12.2024
Ադրբեջանական կեղծ մշակույթին ամբողջական տեսք տալու համար ադրբեջանցի «մտավորականները» ստեղծում են նաև մտացածին «ադրբեջանական մանրանկարչության դպրոց»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ ««Ազգային-գեղարվեստական մշակույթ» ստեղծելու և պատմություն ձևավորելու համար թիրախավորվել է իրանական մանրանկարչության վարպետ Բեհզադ Քամալ ադ-Դինը, որի ժառանգությունն ադրբեջանցի հետազոտողները ներկայացնում են ադրբեջանական մշակույթի պատմության գրքերում և ձեռնարկներում։ Եթե «ադրբեջանական գրականության վերելքի» ժամանակաշրջան […]
15:49 10.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է […]
16:23 09.12.2024
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի […]
14:48 09.12.2024
«Հայ Արտ» կենտրոնում «Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Հղացումը հայելային է. Զահրատը ստեղծել է մի կերպար, որն իրականում ինքն է։ Այդ կերպարը նրա բանաստեղծություններում հաճախ հանդիպող Կիկոն է։ Կիկոն նրա կենսագրությունն է՝ միախառնված ծննդավայր քաղաքի՝ Ստամբուլի տեսարաններով, մարդկանցով, կենցաղով։ […]