16:46 20.05.2025
Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […]
15:46 20.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք […]
19:51 19.05.2025
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […]
19:47 19.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […]
19:27 19.05.2025
Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» […]
16:00 19.05.2025
Մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:
14:02 19.05.2025
Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
13:30 19.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […]
11:15 19.05.2025
Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։ «Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման […]
12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։
17:50 16.05.2025
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […]
19:43 15.05.2025
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […]
12:05 15.05.2025
Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […]
12:53 14.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի առաջին փուլով մայիսի 19-ին և 20-ին Արմավիրի մարզի Փարաքար և Բաղրամյան գյուղերի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և […]
12:47 14.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն […]
13:01 13.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ […]
12:48 13.05.2025
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի տարեկան նիստը: Կառավարման խորհուրդը միաձայն հաստատել է ԵԽ «Մշակութային ուղիների» 15-րդ տարեկան խորհրդակցական համաժողովը և կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը Հայաստանում կազմակերպելու ՀՀ առաջարկը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, կազմակերպվում է […]
12:18 13.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […]
23:52 12.05.2025
Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […]
16:30 12.05.2025
2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, […]
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
12:56 10.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […]
12:38 08.05.2025
Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի […]
11:49 08.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրությանկարգի նախագիծը: Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն […]
13:30 06.05.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը:
16:00 05.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում […]
14:27 05.05.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության […]
19:58 02.05.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: