TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+11.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Քննարկվել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

18:38 01.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, […]

̰
«ԳԱԿ մշակութային խաչմերուկ». մասնակցության հրավեր արտերկրի արվեստագետների համար

16:56 01.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) իրականացնում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. արվեստագետների ստեղծարար կացության ծրագիրը»: Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի, Իրանի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստագետները: Գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է Իրանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի անկախ արվեստագետներին և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նախագծերի առաջարկներ ներկայացնելու և […]

̰
Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում

19:18 29.02.2024

Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, […]

̰
Բելառուսում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր

18:41 29.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր: Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ […]

̰
Հեղինակավոր մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կխրախուսվեն

12:43 29.02.2024

Դրամական խրախուսում կսահմանվի մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Նախագիծն այսօրվա կառավարության նիստում հավանության է արժանացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում

11:39 29.02.2024

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին: Փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Նիստի օրակարգում էր նաև […]

̰
Այսօր Էլմիրա Հեքեքյանի ծննդյան օրն է

10:42 29.02.2024

1928թ փետրվարի 29-ին ծնվել է Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը։ Նա իր կեսդարյա գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ հեռուստաներկայացումներ, հեղինակել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հեռուստահաղորդաշարեր, որոնք աչքի են ընկել բարձր գեղագիտական մակարդակով և տեխնիկական նորարարություններով։ Տարբեր տարիներին, որպես գլխավոր ռեժիսոր, գլխավորել է 4 խմբագրություն, որոնց ստեղծագործական հիմնադիրն է եղել։ 1964 թվականին […]

̰
Ադելը հիվանդանալու պատճառով  հետաձգել է իր համերգները

22:33 28.02.2024

Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ հետաձգել է ԱՄՆ-ում նախատեսված իր 10 համերգները, քանի որ իր առողջական վիճակը ազդել է ձայնի վրա։ «Ցավոք, ինձ անհրաժեշտ է դադար վերցել՝ մնալով Վեգասում: Ես հիվանդացել եմ։ Բժիշկների հրահանգով, ես այլ ելք չունեմ, քան հանգստանալը»,- գրել է նա X-ում՝ հավելելով, որ ինքը չկարողացավ լիովին ապաքինվել մինչև ելույթների վերսկսելը, և, […]

̰
Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

17:00 28.02.2024

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները

22:51 27.02.2024

Փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետուըթյան դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։

̰
Թանգարանների գործունեությունը կկարգավորվի օրենքով

13:00 23.02.2024

Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, թանգարանների աշխատակիցների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները եւ այլն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել […]

̰
Տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը

09:01 23.02.2024

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը: Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները՝ մինչև 30 տոկոս զեղչված գներով: Մանրամասները՝ տեսահոլովակում:

̰
Շարունակե՛ք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել մեզ. Դանիել Դանիելյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

17:42 22.02.2024

Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել […]

̰
Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկներ

17:22 22.02.2024

Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր […]

̰
Արտավազդ Փելեշյանը նշում է 86-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է կինոյի մեծ Վարպետին

14:55 22.02.2024

Այսօր հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է: Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ […]

̰
Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անկյունը

13:31 21.02.2024

Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անկյունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։    

̰
Կես միլիարդ դրամ թատերահամերգասրահներին՝ գույքը թարմացնելու, ընթացիկ նորոգումներ անելու համար

11:42 21.02.2024

Կես միլիարդ դրամ թատերահամերգասրահներին՝ գույքը թարմացնելու, ընթացիկ նորոգումներ անելու համար: Գումարն ուղղվել է 10 մշակութային կազմակերպության առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով, և հաջողվել է լուծել տասնյակ տարիներով կուտակված խնդիրները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ռեպորտաժում:

̰
«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում

09:18 20.02.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում։ Հյուրախաղերը տեղի կունենան ամբողջ մարտի ընթացքում՝ ներառելով ֆրանսիական լավագույն բեմերը։ Համերգները տեղի կունենան մի քանի քաղաքներում․ ընդհանուր շրջագայությունը կներառի 20-25 համերգ։ Անսամբլը մեկնում է մեծ կազմով՝ ներկայացնելու հայ ազգային երգն ու պարը, գործիքներն ու ավանդական […]

̰
Այժմ եթե միջազգային ֆիլմարտադրողները Հայաստանը որպես նկարահանման վայր ընտրեն, կստանան որոշակի փոխհատուցում

23:02 19.02.2024

Հայաստանում ֆիլմեր նկարելը դարձնել առավել գրավիչ ու շահեկան. այդ նպատակով է բարեփոխվել կինեմատոգրաֆիայի մասին օրենքը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այժմ եթե միջազգային ֆիլմարտադրողները Հայաստանը որպես նկարահանման վայր ընտրեն, կստանան որոշակի փոխհատուցում:

̰
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը

22:40 19.02.2024

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ, Թբիլիսիում նշվեց մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի […]

̰
Գիրք նվիրելու օրը՝ թումանյանական շնչով

19:47 19.02.2024

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա […]

̰
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը

19:42 19.02.2024

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի առթիվ, Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» […]

̰
Գիրք նվիրելու օր. Արաքսիա Սվաջյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

18:14 19.02.2024

Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»: Հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման […]

̰
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո Նյու Յորքի Կարնեգի Հոլ դահլիճում տեղի է ունեցել համերգային երեկո

10:43 19.02.2024

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Նյու Յորքի հանրահռչակ Քարնեգի Հոլ համերգասրահում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի է ունեցել ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մենահամերգը, որին նախորդել է ընդունելություն՝ ՄԱԿ-ում բազմաթիվ անդամ-երկների դեսպանների մասնակցությամբ։ Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ ներկա ծանր փորձություններով և մարտահրավերներով լի […]

̰
«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ. Գոռ և Արամ Սահակյանցները ստեղծել են համանուն ստեղծագործության էկրանավորումը

21:30 18.02.2024

«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ. Գոռ և Արամ Սահակյանցները ստեղծել են Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործության էկրանավորումը՝ Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

18:18 16.02.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան – 2» հանգստյան տան ճաշարանի […]

̰
Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

17:48 14.02.2024

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։ Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում […]

̰
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների աշխատանքները

11:49 13.02.2024

Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]

̰
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

10:56 13.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ […]

̰
Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով

23:02 12.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով։ «Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի […]

̰
BACK_TO_TOP