16:43 28.07.2022
Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը՝ «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը: Հեղինակը լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին է, հրատարակել է «Lettere» պատմական և հեղինակավոր հրատարակչությունը։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, որի հայրը՝ գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, առաջինն էր, որը Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է իտալերեն և ներկայացրել իտալացի ընթերցողին։
«Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքում նամակների, հիշողությունների, վկայությունների և հետաքրքիր դրվագների միջոցով ներկայացվում են Չարենց մարդը և բանաստեղծը:
«Ուգո Ֆոսկոլոյի բանաստեղծական արվեստի և Էդգար Ալան Պոյի ողբերգական գոյության հետ ընդհանուր տարրեր ունեցող մի բանաստեղծ»,- այսպես է կենսագրականի հեղինակը բնութագրել Չարենցին իր գրքի էջերում։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում՝ «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակում այսօր՝ հուլիսի 28-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։
«Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակում հուլիսի 19-ից «Արգելված գույներ» գեղանկարչության և գծանկարչության ցուցահանդեսում ներկայացվում է իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցին նվիրված կտավը (70սմx50սմ):
Կտավում պատկերված է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների և գրողի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը մի կողմից ստեղծել է Չարենցի՝ որպես երիտասարդ և հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը:
Հայ մեծ բանաստեղծին նվիրված կտավը կցուցադրվի մինչև հուլիսի 30-ը:
11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...
10:58 12.08.2025
«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան ԿուրբիսՖրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...