ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

12:37 28.07.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է X-XIII դդ. Հաղպատ վանական համալիրի առկա խնդիրներին:

Մասնավորապես՝ հրատապ լուծում է պահանջում համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում, առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի: Քննարկման արդյունքում որոշվել է միջոցներ ձեռնարկել վերականգնման աշխատանքների իրականացման համար (Հաղպատ վանական համալիրի պարսպապատի աշտարակի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների նախագիծ):

Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աշխատանքային խումբը ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին և քննարկել արևմտյան խաչթևի ծածկասալերի հեռացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ ծառարմատների ազդեցությամբ պայմանավորված հարթ երեսապատի խոշորածավալ քարերի շարվածքից դուրս մղման դեպքերը, ինչը պահանջում է լրացուցիչ լուծումներ:

2022 թ. ընթանում են նաև ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խումբը ծանոթացել է այս տարի պատվիրված պարսպապատի և աշտարակների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկել քաղաքատեղիի բաղնիքների պեղման արդյունքում բացված բացառիկ hիպոկաուստ համակարգի (հռոմեական ջեռուցման համակարգ) ցուցադրման առավել մատչելի հնարավորությունները, պեղված հատվածների վերականգնման և ամրակայման հնարավորությունները:

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 12.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

11:10 12.08.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...

Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ

11:01 12.08.2025

Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...

«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան Կուրբիս

10:58 12.08.2025

«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան Կուրբիս

Ֆրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

10:50 12.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

10:42 12.08.2025

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...

BACK_TO_TOP