TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը». ցուցահանդես-համերգ՝ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

10:57 12.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունենալու «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով ներկայացվելու է Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։ Միջոցառմանը կատարումներով հանդես […]

̰
«Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում». երեք ուղղություն ունեցող համագործակցություն՝ ի նպաստ հայկական ժառանգության

18:10 11.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: […]

̰
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

12:45 11.07.2022

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադիրքին առնչվող քննարկումներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները […]

̰
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

12:11 11.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փառատոնի անվանի հյուրերը, […]

̰
Սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Գյումրիի տիկնիկային թատրոնի շենքը

21:00 08.07.2022

Կվերանորոգվի Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը: Գյումրիից կառավարություն ներկայացված սուբվենցիոն հայտերում առաջին անգամ ընդգրկվել է մշակութային ուղղվածությամբ երկու ծրագիր։ Տիկնիկային թատրոնը Աբովյան ճեմափողոցում գտնվող երկհարկանի շինություն տեղափոխվել է 1984 թվականին: 40 տարում շենքը չի հիմնանորոգվել, կառույցի որոշ հատվածներ վտանգավոր են և չեն օգտագործվում ըստ նշանակության: Երկրորդ հարկի դահլիճն ավելի քան 10 տարի ըստ […]

̰
ՀՊՍՆ և ՀԿՄ-ն համախմբում են ջանքերը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման գործում

17:33 08.07.2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս դասական երաժշտության զարգացման, հայ կոմպոզիտորների ժողովրդականացման և ճանաչման, նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում։ Կարևորելով նշված ուղղությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» համատեղ իրականացնելու նպատակով։ […]

̰
Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

13:36 08.07.2022

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

̰
Լեհաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

20:30 07.07.2022

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Գառնի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայությունը։ «Մեծամոր» արգելոց-թանգարանում հյուրերը ծանոթացել են՝ հնագիտական եզակի ցուցադրությանը, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին և արդյունքներին։ Քննարկվել են հայ-լեհական մշակութային և գիտական համագործակցությանն առնչվող հարցեր։ Պատվիրակությանը ուղեկցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել

20:22 07.07.2022

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ 1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ 1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես […]

̰
Կվերականգնվի Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին

17:54 07.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Հուշագրով մասնավորապես նախատեսված […]

̰
Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

15:22 07.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: […]

̰
Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է մասնակցել «Ավատար»-ի վերջին մասերի ստեղծմանը

23:02 05.07.2022

67-ամյա կանադացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է մասնակցել «Ավատար» ֆիլմի վերջին մասերի ստեղծմանը։ Այդ մասին նա ասել է Empire-ին։ Կինոռեժիսորն ասել է, որ պատրաստում է ևս չորս ֆիլմ՝ կապված «Ավատար»-ի  պատմության հետ։ Երկրորդ մասը կոչվում է «Ավատար. The Way of Water», այն էկրաններ կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, երրորդի պրեմիերան նախատեսված է 2024 թվականին։ Սակայն […]

̰
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը․ պարզաբանում

21:20 05.07.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման առնչությամբ: ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։ Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն […]

̰
«Հայաստանի վարպետ» մրցույթին մասնակցելու համար ստացվել է ավելի քան 1200 հայտ

11:03 04.07.2022

Ավարտվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 1200-ից ավելի հայտ Հայաստանի և Արցախի շուրջ 170 քաղաքային և գյուղական բնակավայրերը ներկայացնող վարպետներից։ Հայտեր ստացվել են մրցութային բոլոր 12 ուղղություններով: Հիշեցնենք, որ 12 ուղղությունները որոշվել էին մրցույթի կայքում  շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով: Ուշագրավ է, որ ամենաշատհայտերը ներկայացվել են զարդագործ, […]

̰
Վուդի Ալենը հնարավոր է համարել իր կարիերայի ավարտը

13:46 03.07.2022

Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը  հնարավոր է համարել կարիերայի ավարտը՝  վերջին ֆիլմը նկարահանելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օպերատորն ասել է, որ շուտով կդադարի նոր ֆիլմեր նկարահանել։ Նա նաև պատմել է, որ աշնանը մեկնելու է Փարիզ՝ նոր նախագծով զբաղվելու, իսկ հետո, հնարավոր է, ավարտի կարիերան։ “Սուր զգացողությունները վերացել են. Առաջ, երբ ես ֆիլմ էի նկարում, […]

̰
Մենք սիրում ենք քեզ, Հայաստան. 50 Cent-ը Երևանում կատարեց իր լավագույն հիթերը

12:10 02.07.2022

«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալեց հանրահայտ ամերիկացի ռեփեր 50 Cent-ին, որի համերգը տեղի ունեցավ հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախքան աստղի բեմ բարձրանալը ռեփերին անհամբերությամբ սպասող երկրպագուներին հաճելին մատուցեցին «3. 33», «Մի քանի հոգի» խմբերն ու Ամերիկայում ապրող, ստեղծագործող ռեփեր R-Mean-ը, որոնց հանդիսատեսը ջերմ ընդունեց և երգեց նրանց հետ: 50 Cent-ը բեմ դուրս […]

̰
«Հայահավաք» նախագծի շրջանակում Երևանում ելույթ է ունեցել Կարո Ավեսյանը

19:30 01.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես է եկել լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հունիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` […]

̰
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով

16:25 30.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը 10 երկրի թատերախմբեր: Այս տարի փառատոնին մասնակցում էին հետևյալ երկրները` ԱՄՆ, Գերմանիա, […]

̰
«Hope For Dreams» երաժշտական նախագծի նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները

10:49 30.06.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: Նախագծի մասնակիցներն են այն երիտասարդ երաժիշտները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու դեռահասները, որոնք ամիսներ շարունակ փորձերի և վարպետաց դասերի շնորհիվ հանրությանը ներկայացել […]

̰
Իտալիայում կնշվի Չարենցի տարեդարձը

23:46 29.06.2022

Իտալիայում նույնպես նշվում է Չարենցի տարեդարձը: Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

̰
Շատունովի մահվան փաստով շտապօգնության բժիշկների դեմ քրգործ են հարուցել

13:32 27.06.2022

Յուրի Շատունովին Դոմոդեդովոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց տեղափոխած շտապօգնության բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնել է երգչի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։ Երգչի ընկերների խոսքերով՝ նրան փրկելն անհնար է եղել, իսկ բժիշկներից ոչ մի բողոք չունեն։ Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը՝ սրտի զանգվածային ինֆարկտի հետևանքով։ Ինչպես ասել է Կուդրյաշովը KP.RU-ին տված հարցազրույցում՝ իրենք ստիպված են եղել […]

̰
Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն

20:00 26.06.2022

Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն: Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից: «Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով այսօր Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։ Փառատոնի առանցքում սասնա պարերն էին, իսկ ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու […]

̰
Շատունովի ընկերը պատմել է, թե ինչ է կատարվել երգչի հետ մահից առաջ

23:00 24.06.2022

Յուրի Շատունովը հուզական և ֆիզիկապես հյուծված էր երկար դատավարությունների պատճառով՝ կապված «Ласковый май» խմբի ստեղծագործությունների իրավունքների հետ, Ura.ru-ին պատմել է երգչի ընկերը` խմբի նախկին մենակատար Անդրեյ Շիշկինը։ Շիշկինի խոսքով՝ երգչի հետ իր վերջին զրույցում «ոչինչ չէր կանխագուշակում ողբերգության մասին»։ «Վաղը հյուրախաղից հետո ընտանիքի հետ պետք է թռչեր (Շատունովը – խմբ.) Գերմանիա, նա արդեն տոմսեր էր […]

̰
Հայաստանում անցկացվում է ժամանակակից պարի միջազգային փառատոնը

19:28 24.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը, տեղեկացնում են նախարարությունից: «Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի […]

̰
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

10:53 24.06.2022

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, […]

̰
«Եվրատեսիլ-2023»-ը Ուկրաինայում չի անցկացվի․ Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունը

20:36 23.06.2022

Եվրոպական հեռարձակողների միությունը լիովին հասկանում է հիասթափությունը այն հայտարարության առնչությամբ, որ 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթը չի կարող անցկացվել այս տարվա հաղթող Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Եվրոպական հեռարձակողների միությունը պատասխանատվություն է ստանձնել ապահովելու մասնակիցների և անձնակազմի անվտանգությունը, և պլանավորումը պետք է անմիջապես սկսվի ընդունող երկրում: […]

̰
Հայկական մշակույթը՝ գերմանացի պրոֆեսորի դիտակետում. կայացել է «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսը

18:30 23.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: Գիրքը տպագրվել է […]

̰
Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

14:04 23.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք: Հանդիպման […]

̰
Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

13:28 23.06.2022

Ամերիկահայ պրոդյուսեր, բժիշկ, բարերար Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թանգարանի լրատվական ծառայությունը: Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել նաև բարերարներ Ջուլիա Գոունր ու Շիրա Ռուդերմանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել է, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են իրենց շարքերն ընդունում […]

̰
Մահացել է հայտնի երգիչ Պիեռ Նարցիսը

13:04 22.06.2022

46 տարեկանում մահացել է ծագումով կամերունցի ռուս երգիչ Պիեռ Նարցիսը, Instagram-ում հայտնել է նրա կինը՝ Վալերյա Կալաչևան։ «Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… դուք հավերժ կլինեք մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար: Ես քեզ հանձնում եմ ձեր Ամենակարող հոր ձեռքը: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։ Նա […]

̰
BACK_TO_TOP