18:10 09.05.2022
«Շարակնոցում» բոլոր հոգևոր երգերը դասակարգված են ըստ եկեղեցական տոների կամ ձայնեղականների։ Դրանցից շատերը ամեն կիրակի հնչում են հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագների ու ժամերգությունների ընթացքում։ Հոգևոր կատարյալ գոհարները Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչեցին Հայաստանի ազգային ակադեմիական կամերային երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Եկեղեցու կամարների տակ հնչեց աստվածային «Սուրբ-սուրբը»։ Սուրբ Աստվածածին եկեղեցին […]
17:55 09.05.2022
Բրիտանական հանրահայտ Guardian պարբերականն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ ներկայացնելով և վերլուծելով դրա սյուժեն։ Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Փիթեր Բրեդշոուն հայտնել է, որ ֆիլմը ցուցադրվելու է Klassiki սթրիմինգային ծառայության հարթակում: Հոդվածագիրը նշում է, որ ֆիլմում ընդգծվում է […]
17:58 07.05.2022
Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մոսկվայի Վիրտոուզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարան։ Միջոցառմանը ներկա են գտնվել անվանի դիրիժորը, նրա ընտանիքի անդամներն ու նրա արվեստի երկրպագուները։ 80-ամյա Հմայակ Դուրգարյանը մասնագիտական կրթությունը Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում է ստացել և սկսել իր երաժշտական գործունեությունը։ Դաշնակահար մայրը ցանկանում էր, […]
22:11 06.05.2022
Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս […]
15:06 06.05.2022
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը: «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները: Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց […]
16:21 04.05.2022
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի մեծ դահլիճում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երկրորդ ամփոփիչ համերգով: Երկրորդ ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ: Պատանիների հետ աշխատող մասնագետը Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքանյանն է: Վարպետության դասերի մասնակիցները […]
15:55 03.05.2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետև հանդիսանալու է «Կինոարխիվների միջազգային ասոցիացիայի» (FIAF) ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալի ձեռքբերում է։ Բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում՝ FIAF-ի գործադիր կոմիտեն ս․թ․ ապրիլի 27-ին Բուդապեշտում կայացած «Կինոարխիվների միջազգային» վեհաժողովի համագումարի ընթացքում պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը […]
13:42 03.05.2022
Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers association, WPTA) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնում նշանակվել է դաշնակահարուհի Անի Առուշանյանը: WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են աշխարհահռչակ երաժիշտներ: Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային […]
15:52 02.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։ Ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում և Գյումրիում։ Մարզային այս ծրագիրը բաղկացած է երեք համերգներից, որոնց ընթացքում կկատարվեն Ռ․ Մելիքյանի ռոմանսները, ինչպես […]
13:31 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո։ Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Այն կղեկավարի դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Ծրագրում ներառված են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան։ Մինչ համերգը՝ ժամը 18։00-ին, […]
22:15 01.05.2022
Հնագետները Ղրիմի Սիմֆերոպոլի մոտ հայտնաբերել են սկյութական հնագույն ոսկյա զարդեր, որոնք թվագրվում են 4-րդ դարով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի մամուլի ծառայությանը։ Պեղումների ժամանակ գիտնականները գտել են լավ պահպանված դամբարան, քարե պարսպի հետքեր, ինչպես նաև զարդեր: Դամբարանի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզաբանել սկյութների ճարտարապետության շատ մանրամասներ, որոնք օգտագործվել […]
11:27 01.05.2022
Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Ջազի միջազգային օրվա […]
00:59 01.05.2022
Ջազի միջազգային օրը Երևանում նշվեց տարատեսակ միջոցառումներով և ավարտվեց Կասկադում նմանը չունեցող համերգային ծրագրով, գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Շնորհավորում եմ բոլոր ջազմեններին և ջազի սիրահարներին՝ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ջազի՝ մեր հայրենիքում հանրահռչակման գործում»,- գրել է նա և կից լուսանկարներ հրապարակել։
21:40 30.04.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել: Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու […]
11:36 30.04.2022
Այսօր Ջազի միջազգային օրն է։ Իմպրովիզներով ու հանպատրաստից կատարումներով աչքի ընկնող այս երաժշտաոճն այսօր լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան Գաֆեսճյանի արվեստի կենտրոնի պուրակում այսօր՝ ժամը 18:30-ից ներկայացնում են բացօթյա համերգ՝ Վահագն Հայրապետյանի, Լևոն Մալխասյանի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և շատ այլ ջազային երաժիշտների, ինչպես նաև արտերկրից ժամանած Չայնա Մոսեսի […]
18:37 29.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հանդես եկել զեկույցներով: Քննարկման առանցքային թեմաներն էին հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, […]
14:42 29.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում: Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը: Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական […]
19:55 28.04.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում: Քննարկումը […]
18:42 28.04.2022
Գյումրիի դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում երեկ կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում չորս հայտնի կանանց՝ Կոկո Շանելի, Էդիտ Պիաֆի, Ֆրիդա Կալոյի և Մարիա Ցվետաևայի կյանքի պատմություններն են՝ զուգորդված փաստագրությամբ ու ֆանտազիայով։ Աշխարհահռչակ ազդեցիկ չորս կանայք են, որոնք ապրել են բոհեմական կյանքով ու հասել մեծ նվաճումների: Նրանք դարձան շատերի համար ֆենոմենալ կերպարներ, որոնց փառքը […]
17:36 28.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնին նվիրված՝ «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ […]
15:00 28.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև […]
18:08 26.04.2022
Գյումրիի «Հայուհի» թանգարանի նախասրահում բացվել է նորվեգացի միսիոներուհի, մեծ բարերար ու հումանիստ Բոդիլ Կատարինե Բյոռնի դիմաքանդակը։ Նորվեգացի միսիոներուհին 1920-ականներին Ալեքպոլում սովից ու մահից փրկել է գաղթական դարձած հայ մանուկներին: Միսիոներուհու թոռը՝ 76-ամյա Յուսի Ֆլեմինգ Բյոռնը մինչև 15 տարեկան դառնալն ապրել է տատիկի հետ, լսել հայերի ու Մեծ եղեռնի մասին նրա պատմությունները: «Ցեղասպանության տարիներին տատս եղել […]
13:20 23.04.2022
Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը (հայաստանյան տաղավարի հանձնակատար) և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (հայաստանյան տաղավարի համակարգող)։ Բիենալեին ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայաստանյան տաղավարի համադրողի […]
11:40 22.04.2022
Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմը» կհնչի նաև ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան […]
12:54 20.04.2022
Լոտը տեղադրված է «Գրական ֆոնդ» աճուրդի տան կայքում: Ալբոմում 1963 թվականի 9 լուսանկար է փակցված, որոնց հետևի մասում ինքնագիր է. «Հարգելի Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովին՝ ի հիշատակ մեր հարսանիքի. Վ. Տերեշկովա, Ա.Նիկոլաև»: Ինքնագրի հասցեատերը ավիացիայի գեներալ-գնդապետ Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովն էր։ Լուսանկարներում պատկերված են խորհրդային տիեզերագնացներ, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը, խորհրդային կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը, գիտնական Մստիսլավ Կելդիշը, […]
12:06 20.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]
18:13 19.04.2022
Արթիկի «Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում հյուրընկալել էին հայ ժամանակակից երաժշտության ռահվիրաններ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանին, կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանին, ինչպես նաև կոմպոզիտորներ Սերգեյ Ումրոյանին ու Նարինե Մխիթարյանին: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Հանդիպման ընթացքում Արամ Հովհաննիսյանը զրույցի ձևով անդրադարձել է մաեստրոյի և Աշոտ Զոհրաբյանի կյանքի և […]
16:39 19.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ), տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը […]
22:51 17.04.2022
Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները՝ ըստ The Art Newspaper միջազգային հրատարակության: 2021 թվականին ռուսական չորս թանգարաններ հայտնվել են ամենաշատ այցելվող մշակութային հաստատությունների ցանկում՝ Տրետյակովյան պատկերասրահը (իններորդ տեղ), Էրմիտաժը (վեցերորդ տեղ), Մուլտիմեդիա արվեստի թանգարանը (երրորդ տեղ) և Ռուսական թանգարանը (երկրորդ տեղ): Արվեստաբաններն այդ բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում բացատրել են նրանով, որ դրանք ավելի կարճ ժամանակով […]