18:56 10.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը: Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի՛ մաեստրո, […]
14:52 10.06.2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Մասնակիցներն […]
18:30 09.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակի շրջանակում կներկայացնի միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» մեծակտավ ստեղծագործությունը: Համերգին ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական […]
15:55 09.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը: Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի առափնյա շրջանների համայնքներից հավաքած, գրանցած և նոտայագրած երգային բանահյուսության նմուշները: «Ափդեյթ 3» ծրագրի ընթացքում իրականացվում են այդ նմուշների […]
12:36 09.06.2022
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, […]
17:42 08.06.2022
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա գրողի «Ազգային երազ» պոեմի համանուն ռադիոներկայացման պրեմիերան, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Երգիծական և ողբերգական ժանրերին պատկանող այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր ազգային գործիչներին, ժողովրդին: Այն նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։ Պոեմի […]
08:24 08.06.2022
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Թերի Ջորջի ֆիլմերում հանդես են […]
19:02 07.06.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: […]
14:32 07.06.2022
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երրորդ ամփոփիչ համերգով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 11 պատանի երաժիշտներ, որոնք մասնակցել են թավջութակահար Դավիթ Մելքոնյանի անցկացրած վարպետության դասերին: Համերգի մուտքն ազատ է: Վարպետության դասերի շարքին է միացել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և […]
14:02 07.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել են հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանության խնդիրներին և արձանագրվող խախտումներին, ներկայացրել են դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները, պետական մարմինների գործիքակազմը՝ հուշարձանների տարածքներում չթույլատրված գործունեության իրականացման դեպքերում և այլն: Հուշարձանների պատմամշակութային միջավայրի […]
20:37 06.06.2022
Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում: Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Փառատոնին մասնակցում են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների […]
16:14 04.06.2022
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի կունենա Բալետի XIV-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին: Ինչպես տեղեկացնում են Օպերային թատրոնից, մրցույթում Հայաստանը կներկայացնի Օպերային թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, ով բազմիցս հանդես է եկել նաև մենապարերով, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված է Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ […]
16:33 02.06.2022
Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ […]
19:28 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, […]
20:19 30.05.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես է եկել որպես դաշնակահար և դիրիժոր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգի մեկնարկից առաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարար […]
16:08 30.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» խորագրով համահայաստանյան հոբելյանական համերգաշարը: Մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ լեգենդար անսամբլը համերգաշարի մեկնարկը կազդարարի 2022 թվականի մայիսի […]
15:26 30.05.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ: […]
11:58 30.05.2022
Լուվրում անվասայլակով տղամարդը տորթի կտոր է նետել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի նկարի վրա, հայտնում է BFMTV-ն։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ պաշտպանիչ ապակու վրա, որի տակ դրված է գլուխգործոցը, հրուշակեղենի կրեմ է քսված։ Բացի դրանից, որոշ կադրերում երևում է, թե ինչպես է թանգարանի անվտանգությունն ուղեկցում միջադեպի հեղինակին դեպի ելք: Նշվում […]
13:17 29.05.2022
Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական […]
09:15 27.05.2022
Հնդկուհի գրող Գիտանջալի Շրին գրականության ոլորտում միջազգային Բուքերյան մրցանակ է ստացել «Ավազե գերեզմանը» (Tomb of Sand) գրքի համար: Այս մասին Լոնդոնում միջոցառման ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, իռլանդացի թարգմանիչ Ֆրենկ Ուայնը, փոխանցում է TASS-ը: Գիրքը պատմում է 80-ամյա մի կնոջ մասին, ով սաստիկ ընկճախտ է տանում ամուսնու մահվան պատճառով: Նա սկսում է լեզու չգտնել իր […]
19:22 26.05.2022
45 տոկոսը կառավարության համաֆինանսավորմամբ, մնացածը համայնքի ներդրմամբ՝ ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Սուբվենցիոն այս ծրագրով 2021 թվականին իրականացվել է 65 մլն 518 հազար դրամի, 2022 թվականին նախատեսվում է 102 մլն 310 հազար դրամի շինարարական աշխատանքների իրականացում։
19:16 26.05.2022
Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգևոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարևորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առաքելություն` նպաստելու հասարակական կյանքի զարգացմանը, մշակութային միջավայրի ձևավորմանը, հանրայնացնելու ժամանակակից արվեստը և նպաստելու արվեստի ու մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 26-ին Ազգային ժողովում կայացած Հայաստանի նկարիչների […]
14:19 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները: Ցուցադրվելու են 30 արվեստագետների աշխատանքներ՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից: Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսը բաց […]
19:58 24.05.2022
Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը հանդես է գալիս ևս մեկ նոր նախաձեռնությամբ՝ ներկայանալով հայտնի երաժիշտների ու կատարողների հետ համատեղ համերգային ծրագրերով: Հայկական երգի և մեղեդու հանրայնացմանն ուղղված նախագիծը կոչվում է «Ակունքներ», որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծի շրջանակներում առաջին համատեղ համերգային ծրագիրն է կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Գյումրիի […]
19:15 24.05.2022
Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից […]
14:20 24.05.2022
Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը: Նախագծի […]
13:43 24.05.2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ, նվագակցում էր InClassica միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող Classic Strings միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։ Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։ Մրցույթի կազմակերպիչն է SAMIT […]
18:10 23.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման […]