TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Կայացել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությունը

15:52 23.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությանը։ Այն իրականացվել է Հայաստանի «Դիվանագիտական ակումբ» քաղաքացիական նախաձեռնության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի նկարիչների միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ «ՅՈւՆԻՍԵՖ Արմենիա»-ի համագործակցությամբ: Նախագծի նպատակն էր բոլորին համախմբել, ստեղծել համագործակցության յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն կտա աջակցելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան […]

̰
Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ Դումանյանը՝ Սաթյանին

14:44 23.05.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ․ «Սիրելի՛ մաեստրո Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն […]

̰
Ե. Չարենցի 125-ամյակը նշանավորվել է նաև «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

14:38 23.05.2022

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։ Հուշադրամը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով

14:07 23.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի մաեստրո Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն […]

̰
Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին

13:27 23.05.2022

Մայիսի 21-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որը կազմակերպել էր «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան։ Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծեց մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովուրդների միջև։ Դեսպանը նաև նշեց, որ այս տարի ՀՀ-ն […]

̰
Առաջին անգամ վաճառվել է 60 միլիարդ ռուբլի արժողությամբ մասնավոր հավաքածու

21:43 21.05.2022

Sotheby’s աճուրդում առաջին անգամ վաճառվել է աշխարհի ամենաթանկ մասնավոր հավաքածուն։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Խոսքն արվեստի գործերի հավաքածուի երկրորդ մասի մասին է, որը պատկանել է նյույորքցի միլիարդատերեր Հարիի և Լինդա Մաքլոուներին։ Նշվում է, որ վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 922,2 մլն դոլար (60 մլրդ ռուբլի)։ «Հատկանշական է, որ աճուրդի հիմնական լոտերը՝ Մարկ Ռոտկոյի […]

̰
20 մլն դրամ դահլիճի, 8 մլն էլ նախասրահի համար․ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճը վերափոխվում է կամերային համերգասրահի

19:51 20.05.2022

  Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքների ավարտի համար ժամկետներ չեն սահմանվել, բայց այն վերաբացելու առիթը կարող է լինել «Քաղաքի օր» ամենամյա միջոցառումը։ Դահլիճի վերանորոգումից բացի, նոր աշխատանքներ են ձեռնարկվել։ Նոր համերգասրահը կունենա նաև վերափոխված մուտք։ Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել երաժշտական դպրոցի նախասրահի և պատուհանների նորոգման համար։ Կամերային […]

̰
«Զենք. պայքար և մշակույթ» ցուցահանդեսը նվիրված է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին

19:30 20.05.2022

Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, […]

̰
ԵՕՀՊՄ քոլեջում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար

17:11 20.05.2022

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի մի շարք մարզադպրոցների շուրջ 310 սաներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցաշարն անցկացվել է Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի նախաձեռնությամբ և ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի աջակցությամբ: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական […]

̰
Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշում է հիմնադրման 90-ամյակը. հոբելյանական փառատոնը մեկնարկել է

10:14 20.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար […]

̰ ̰
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով

16:01 19.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցում է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Նվագախումբը մայիսի 18-ին Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով՝ դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։ Հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ […]

̰
Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակին

11:32 19.05.2022

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները նոր անակնկալ են մատուցել հայտնի դերասան Թոմ Քրուզին՝ նրան հանձնելով «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակը։ Այս մասին հայտնել են կազմակերպիչները Twitter-ում։ «Թոմ Քրուզին «Ոսկե արմավենու ճյուղ» են հանձնել «Top Gun: Maverick» ֆիլմի ցուցադրությունից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս հազվագյուտ մրցանակը տրվում է բացառիկ դեպքերում և սովորաբար պսակում է դափնեկրի ողջ կարիերան։ Քրուզը […]

̰
Հոբելյանական փառատոնի մեկնարկ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը տոնում է հիմնադրման 90-ամյակը

16:51 18.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային […]

̰
«Եվրատեսիլում» Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում

15:50 18.05.2022

Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են «Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։ Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, […]

̰
Կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը

13:33 18.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու […]

̰
Հայաստանցի ժամանակակից գրող Գրիգոր Շաշիկյանը Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի

15:50 17.05.2022

Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես եկավ Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվեց Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի […]

̰
Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը

15:40 16.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կանցկացվի […]

̰
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան 9-րդ մրցույթի մրցանակակիրները

12:10 16.05.2022

Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ): Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ […]

̰
Ուկրաինան՝ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող

03:01 15.05.2022

Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Ուկրաինան։ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը փայլուն ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով` 50/50 հարաբերակցությամբ: Եզրափակիչ փուլում պայքարեցին Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, […]

̰
«Եվրատեսիլ-2022»-ի Հայաստանի և Էստոնիայի պատվիրակները միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը

22:14 13.05.2022

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը:   View this post on Instagram   A post shared by Armenian Public TV (@armpublictv) «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի […]

̰
Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ-2022»-ում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

11:51 13.05.2022

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին, Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում՝ 25 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։  

̰
«Եվրատեսիլի» եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները հայտնի են

09:46 13.05.2022

«Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ մայիսի 10-ին և 12-ին անցկացված կիսաեզրափակիչների արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ անցած մասնակիցները։ Հաղթանակի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչներ։ Այսպիսով՝ մայիսի 12-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով հայտնի են դարձել ամփոփիչ փուլ անցած 10 երկրները՝ Ֆինլանդիան, Բելգիա, Չեխիա, Ադրբեջան, Լեհաստան, Էստոնիա, Ավստրալիա, Շվեդիա, Ռումինիա և Սերբիա։ Եվս 10-ն ընտրվել էին առաջին կիսաեզրափակչում՝ […]

̰
Կիրականացվեն Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումներ

18:17 11.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի): Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս […]

̰
Համերգ՝ նվիրված Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին

16:09 11.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին: Համերգը կրում է «Living in Jazzland» խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է: Դավիթ Ազարյանը 1983 թվականից հանդես է եկել ջազային անսամբլների կազմում, հիմնել է ջազ տրիո, որի կազմում […]

̰
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն անցավ եզրափակիչ փուլ

09:02 11.05.2022

Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարեց առաջին կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին: «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին, Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Եզրափակիչ փուլ անցան նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և […]

̰
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա հեղինակավոր փառատոնի շրջանակում

14:13 10.05.2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան: Արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»: Պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բեթց, Ջասթի Միչաիլինեթ: […]

̰
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից». ցուցահանդես Նիդեռլանդների Դրենց թանգարանում

13:11 10.05.2022

Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյան տապանի […]

̰
«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ գյումրեցի լուսանկարիչ Վազգենի սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությունը

18:52 09.05.2022

«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ այս խորագիրը երիտասարդ լուսանկարչի ստեղծած ֆոտոպատկերների տիպիկ բնութագիրն է։ Գյումրեցի լուսանկարիչ Վազգեն Ասատրյանն իր հետաքրքիր մեկնաբանությամբ ու մոտեցումներով լուսանկարներն է ցուցադրում «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում։ Վազգենը Գյումրին պատկերում է լուսանկարչական երկու լեզուներով՝ սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությամբ։ Իր առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացրել է 32 աշխատանք: Վազգենը 10 տարի առաջ է փորձել […]

̰
«Մեծ հաղթանակների դեմքերը». Գյումրիում բացվել է Մեծ Հայրենականի մասնակից 110 վետերանների դիմանկարների ցուցահանդեսը

18:27 09.05.2022

Հաղթանակի 77-ամյակի առիթով այսօր Գյումրիի քաղաքային պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի հեղինակային «Մեծ հաղթանակների դեմքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մեծ հայրենականի  մասնակից 110 վետերանների դիմանկարները։ Նախագծի հեղինակը անցած տարի շրջել է Հայաստանի բոլոր բնակավայրերով, հանդիպել ու լուսանկարել է վետերաններին, որոնց մի մասն արդեն հատել է կյանքի մեկ դարը։ «Իմ կատարած աշխատանքը նվիրված […]

̰
BACK_TO_TOP