19:45 25.02.2022
Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ: Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմնվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման […]
14:09 25.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը: Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային […]
20:53 24.02.2022
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության 2021թ. արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությանն այս անգամ մասնակցել են շիրակցի 20 երիտասարդ գրողներ, որոնց ստեղծագործությունները տպագրվել են «Շիկնող հայեցումներ» խորագրով անթոլոգիայում: 88-ի երկրաշարժին զոհված բանաստեղծ Արարատ Մկրտումյանի անվան հիմնադրամը ստեղծվել է նրա եղբոր Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: 5-րդ […]
23:30 23.02.2022
Դուբայում տեղի է ունեցել Ապագայի թանգարանի բացման արարողությունը։ Ֆուտուրիստական շենքն արդեն սկսել է ընդունել հյուրերին։ Այս մասին փետրվարի 22-ին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։ Շենքը կոչվում է ճարտարապետական հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնով և առաջադեմ տեխնոլոգիայով այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic […]
16:04 23.02.2022
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Ծրագրում կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Նշենք, որ համերգի դիրիժոր Վասիլի Պետրենկոն մեր […]
19:56 22.02.2022
Հյուրախաղերով Գյումրիում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Մարդուկ-ջարդուկը»՝ հանրահայտ «Շչելկունչիկը» ներկայացումով։ «Շչելկունչիկը» Օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկում է Ամանորի և Սուրբծննդյան տոներից սկսած։ Այն օպերային թատրոնի նոր բեմադրություններից է համարվում, բեմադրվել է անցած՝ 2021 թվականի դեկտեմբերին, բեմադրող բալետմայստերը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է։ Գյումրիի դրամատիկականի բեմում […]
16:34 22.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզային ծրագրերի շրջանակում թատրոնը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը, տեղեկացնում են նախարարությունից: Ներկայացման բեմադրող բալետմայստեր՝ Գեորգի Կովտուն: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև: Ներկայացման երաժշտական […]
19:18 21.02.2022
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և շրջագայության շրջանակներում պլանավորած Լաս Վեգասի իր համերգը հետաձգել է։ Փետրվարի 20-ին այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին։ Աղբյուրի համաձայն՝ Ջասթին Բիբերը COVID-19 հիվանդության մասին իմացել է ավելի վաղ՝ շաբաթ օրը, իրեն լավ է զգում։ Սակայն հիվանդության պատճառով համերգը, որը պետք է կայանար […]
16:39 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։ Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել […]
22:57 19.02.2022
«Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրենց յուրահատկությամբ ու պարզությամբ խմբին հաջողվել է հազարավոր երկրպագուների սրտեր շահել ոչ միայն Հայաստանում: Մարտի 7-ին «Նեմրա»-ն համերգ է տալու Մոսկվայի «Իզվեստիա հոլ» համերգասրահում: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:
17:12 19.02.2022
Այսօր՝ փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Վիրահայոց թեմը մեծ գրողի ծննդյան տոնը նշել է Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, հնչել են Թումանյանի ստեղծագործությունները։ Հայաստանում այս օրը 2008-ից համարվում է նաև գիրք նվիրելու օր, […]
12:50 18.02.2022
«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։ Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա: Հրապարակման […]
20:49 17.02.2022
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ 765 հազար դրամ է հատկացվել է Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:45 16.02.2022
Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում […]
16:53 15.02.2022
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ: Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» […]
17:27 12.02.2022
ԱՄՆ-ում աշխատող համակարգչային ճարտարագետ Դենեմ Օրհունը Իզմիրի շրջանում Էգեյան ծովում հայտնաբերել է հնագույն քաղաքի ավերակներ։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ Օրհունը ավերակները հայտնաբերել է մեկ ու կես տարի առաջ։ Այդ ժամանակ նա մի քանի լուսանկար է արել և դրանք փոխանցել հնագետներին։ NTV-ի տվյալներով հնագետներից մեկ տարի է պահանջվել, որպեսզի պարզեն, թե ինչ է […]
13:47 12.02.2022
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ 74-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական […]
15:36 09.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր արվեստի երկրպագուն եմ և շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, […]
12:38 09.02.2022
Լոնդոնի O2 Arena-ում կայացել է բրիտանական երաժշտական հեղինակավոր Brit Awards 2022 մրցանաբաշխությունը։ 5 տարում առաջին անգամ գլխավոր անվանակարգում հաղթել է Ադելը։ Նրա Easy on Me ստեղածագործությունը ճանաչվել է «Տարվա երգ»։ Ադելը ճանաչվել է նաև «Տարվա արտիստ», իսկ նրա «30» ալբոմը՝ դարձել լավագույնը։ Այն 2021-ին եղել է ամենաշատ վաճառված ալբոմը և ընդամենը 6 շաբաթում իրացվել ավելի […]
19:30 08.02.2022
Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է, թե որ ֆիլմերը կպայքարեն «Օսկարի» համար: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում փոփոխված կանոնների համաձայն՝ հավակնորդների ցանկում ընդգրկվել է 2021 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը թողարկված տասը ֆիլմ։ Հաղթողի անունը հայտնի կդառնա մարտի 27-ին, երբ տեղի կունենա մրցանակաբաշխությունը։
19:26 07.02.2022
Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է՝ ներկայումս կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայումս գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը […]
10:31 07.02.2022
Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]
22:55 04.02.2022
Red Hot Chili Peppers- լեգենդար խումբը թողարկել է վերջին վեց տարվա ընթացքում առաջին՝ Black Summer երգի տեսահոլովակը, որը կներառվի նրանց նոր ալբոմում։ Տեսահոլովակը խմբի YouTube ալիքում հայտնվել է փետրվարի 4-ին։ Նշենք, որ The Getaway-ի վերջին հավաքածուն թողարկվել էր 2016-ին Այդ ժամանակվանից կիթառահար Ջոշ Քլինգհոֆերը լքել է Red Hot Chili Peppers-ը, իսկ ամենահայտնի հիթերի համահեղինակ Ջոն […]
21:15 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
20:16 04.02.2022
Նորահայտ խաչքարեր Ստեփանակերտի շրջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն […]
19:59 02.02.2022
Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները: Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք […]
14:02 02.02.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի […]
19:59 31.01.2022
Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի: Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և […]
15:52 31.01.2022
2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը ներառյալ), միջին (13-15 տարեկանը ներառյալ), ավագ (16-18 տարեկանը ներառյալ), և ըստ երեք անվանակարգերի՝ «Երգարվեստ», «Կերպարվեստ», «Պարարվեստ»։ Այն […]