19:42 28.01.2022
«Վերելք» խորագիրն էր կրում հայրենյաց պաշտպանին ու Հայոց բանակի տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Շիրակի մարզպետարանը և Գյումրիի նկարիչների միությունը։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։ Ցուցահանդեսը հետպատերազմական շրջանի դժվարությունները հաղթահարելու և կյանքի շարունակականությունը այլ գույներով տեսնելու հնարավորություն է ընձեռում։ Արվեստագետները համոզված են, որ կյանքում բոլոր դժվարությունները նաև արվեստով է պետք հաղթահարել։ Առաջին […]
14:00 28.01.2022
«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո […]
12:52 27.01.2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերքին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես են եկել նախարար Վահրամ Դումանյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Թատրոնի […]
18:25 26.01.2022
Հունվարի 26-ը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայկական կինոյի ականավոր գործիչ, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանն է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կինոյի հանդեպ անսահման նվիրվածությունը մղել է Երզնկյանին հաջողության հասնելու և դառնալու 20-րդ դարի հայ լավագույն ռեժիսորներից մեկը: Նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով: Երզնկյանը մեծ ներդրում ունի հայ կինոյի զարգացման գործում: Շարունակելով հայ մշակույթի […]
11:54 26.01.2022
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հետաձգել է համերգները ԱՄՆ Դալլաս քաղաքում՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի՝ հունվարի 25-ի երեկոյան, Instagram-ի իր էջում։ «Ես վարակվել եմ COVID-ով և, հետևաբար, պետք է իմ համերգները Դալլասում հետաձգել», – գրել է նա։ Արտիստը ներողություն է խնդրել նրանցից, ում համերգի հետաձգումը անհարմարություն է պատճառել։ Երգիչն ասել է, […]
17:00 25.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ: Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը, որը գրվել է Հայրենական մեծ […]
11:42 21.01.2022
Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը վաճառքի է հանում հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի երեք ստեղծագործությունները։ Աճուրդը կսկսվի մարտի 2-ին։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 20-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Այսպիսով, անհայտ պատճառներով երգիչը Sotheby’s աճուրդի տանն է հանձնել իր հայրենակցի՝ յուղաներկով արված այնպիսի կտավներ, ինչպիսիք են Girl with a balloon, Kissing Coppers և Disfigured – Vandalized Oils […]
11:30 21.01.2022
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս առիթով թանգարանը 2022 թվականի հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA […]
13:56 20.01.2022
Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։ Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալը Ռուբեն Բաբայանին է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարար Վահրամ […]
18:38 19.01.2022
Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը հանձնվել է, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։ Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում է aliq.ge-ն։ «Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին և հավատացյալներին Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ լավ լուր […]
12:57 18.01.2022
Դրեյքը 2021 թվականի ամենահայտնի արտիստն է։ Նա ունկնդրումների թվով առաջ է անցել Քանյե Ուեսթից, Ջեյ Քոուլից և Թայլերից, The Creator-ից: Հաղթողը հրապարակվել է Chart Data-ի կողմից Twitter-ում: Սթրիմինգային ծառայություններում նրա երգերի ունկնդրումների թիվը հասել է 8,6 միլիարդի։ Սա նշանակում է, որ լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։ Արտիստի Certified Lover Boy ալբոմը անցած տարվա […]
19:59 17.01.2022
Բելգիական «Le Vif Weeken» ամսագիրը հրապարակել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկ, որոնք պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից: Դրանում ներառվել է նախաքրիստոնեական շրջանում՝ 1-ին դարում, կառուցված Գառնու հեթանոսական տաճարը (ցանկում՝ 37): Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
22:30 14.01.2022
78 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան,- հունվարի 14-ին հայտնել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։Անաստասիա Վոզնեսենսկայան առավել հայտնի է «Гараж» և «Майор Вихрь» ֆիլմերում խաղացած դերերով, սակայն նա նախընտրում էր թատրոնի բեմը։ Վոզնեսենսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցը, իսկ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկերոջ՝ Անդրեյ Մյագկովի հետ, […]
13:00 14.01.2022
Ամերիկյան CNN հեռուստաալիքը և HBO Max սթրիմինգային ծառայությունը ֆիլմ են նկարահանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման, նրա բուժման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, այս մասին «Ինստագրամում» հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը, իսկ մանրամասները գրում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագիր Դենիել Ռոերը։ Նա ֆիլմն անվանել է «Մեկ մարդու պատմություն և […]
13:33 13.01.2022
2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան): Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը […]
19:18 12.01.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով․ «Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը: Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում: Նրա արվեստը լիուլի […]
19:59 11.01.2022
Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն է անցկացվել Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցահանդեսին հրավիրված են եղել բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան […]
14:00 10.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ոչ նյութական մշակութային ժառանգության, թանգարանների, գրականության, արվեստի տարբեր ճյուղերի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն», «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր», «Ներառական նախագծեր՝ ժամանակակից արվեստի ոլորտում», «Ստեղծագործական կրթամշակութային նախագծեր», «Պարարվեստի նախագծեր», «Երաժշտարվեստի նախագծեր», «Կերպարվեստի նախագծեր», «Թատերարվեստի նախագծեր», «Մշակութային հեռուստանախագծեր», «Կինոարվեստի […]
09:16 10.01.2022
Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Կեմպիոնի «Շան իշխանությունը» (The Power of the Dog) ֆիլմը «Ոսկե գլոբուս» է նվաճել գլխավոր՝ «լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է մրցանակի հիմնադիր հանդիսացող Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան։ «Շան իշխանության» համար Կեմպիոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուսի» է արժանացել Քեննեթ Բրանան՝ պատմական «Բելֆասթ» (Belfast) դրամայի համար։ Ստիվեն […]
09:02 10.01.2022
«Ժառանգները» («Succession») սերիալը «Ոսկե գլոբուս» է նվաճել «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից հիմնադրված մրցանակը շահողների անունները հայտնի են։ Կատակերգական ժանրում մրցանակ է նվաճել «Հնարամտություններ» (Hacks) սերիալը։ Տարվա արդյունքներով լավագույն մինի սերիալ է ճանաչվել Amazon Prime հարթակով հեռարձակված «Ստորգետնյա երկաթուղին» (The Underground Railroad)։ «Ոսկե գլոբուսը» շնորհվում է ամեն տարի՝ կինոյում և հեռուստատեսությունում […]
16:37 07.01.2022
Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա: Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին: Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի […]
17:23 04.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Հարություն […]
11:33 04.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ: Այն մեծ […]
19:07 02.01.2022
Ամենխոտեպ Առաջին փարավոնը, ում մարմինը զմռսված է, մեկն է Եգիպտոսի այն կառավարիչներից, որի մնացորդները գիտնականնեը դեռ չեն հետազոտել առանց թաղման ծածկոցի։ Մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Լյուքսորի Դեյր-ալ- Բահարի դամբարանում և սպիտակ թաղանթը, որով պատված է եղել մարմինը, չի հեռացվել։ Այժմ Ամենխոտեպ Առաջինի մումիան պահպանվում է Կահիրեի թանգարանում։ Գիտնականները որոշել են փարավոնի մնացորդները հետազոտել համակարգչային […]
15:50 02.01.2022
Թուրքիայի Չեշմե քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է անտիկ բնակավայր, որն ավերվել է ցունամիի հետևանքով, որն առաջացել է Մինոյան վերջին ժայթքման պատճառով։ Այն տեղի է ունեցել մ․թ․ա 1628 թվականին Կրետե կղզում Մինոյան քաղաքակրթության դարաշրջանում։ Հնագիտական գտածոները փաստում են բնական աղետի ահռելի հետևանքների մասին։Այս մասին հնագետները հոդված են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։ Մինոյան […]
13:15 31.12.2021
«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին տոն կնվիրի՝ հանդես գալով յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ինչպես սիրված ջազ ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, այնպես էլ Քյոսայանի հեղինակային գործերից: Կլինեն նաև պրեմիերաներ։ Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ասաց, որ ելույթ է ունենալու և՛ որպես դաշնակահար, և՛ […]
20:59 30.12.2021
Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի խորհրդանիշը տոնական զարդարված եղևնին է, որը երկար ճանապարհ է անցել՝ մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սուրբ Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը՝ 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տներ: Դարերի ընթացքում տոնական ծառի զարդարման տարբերակները փոխվել են, բայց դրա խորհուրդն անփոփոխ է՝ եղևնին հարատևության ու նոր […]
19:39 29.12.2021
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր […]
17:57 28.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։ Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական […]
19:46 27.12.2021
Ովքեր են Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի ազդեցիկ կանայք, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքի զարգացման գործում և պատմության մեջ։ Պատմական տեղեկությունները նկարչական ձևավորումների հետ է համադրել ու պատկերապատում է ստացել գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը։ Քաղաքի պատմությունը ներկայացվում է կանանց միջոցով, միևնույն ժամանակ ընդգծվում է տեղայնացված ֆեմինիզմը՝ հայրենասիրական, մայրապաշտության և Գյումրվա ավանդույթների մոտեցումներով։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի […]