TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է». Արա Խզմալյան

14:13 06.12.2021

Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների պլանի ներկայացմանը, մշակույթի ոլորտին դրամաշնորհների […]

̰
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները

19:58 04.12.2021

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։ Անգամ այս վիճակում  կինոյի քաղաքի հայտնի  վայրը մնում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն  «Վառեմ-Մարեմ»  արվեստանոցի երիտասարդները ստանձնել  են պատմական շենքի հանրահռչակման ու  պահպանման գործը։ […]

̰
Անդրկովկասում առաջին՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը

17:37 04.12.2021

Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը։ 1921-ին է բացվել դպրոցը, որը սկզբում գործել է որպես նկարչական ստուդիա, ապա դարձել նկարչական դպրոց։ Այս տարիների ընթացքում մի քանի հասցե է փոխել, գործել է ոչ տիպային շենքերում։ Իսկ հիմա 100 ամյա դպրոցն արդեն աշխատանքային բարելավված պայմաններ ունի։ Քաղաքապետարանի աջակցությամբ հնարավոր է դարձել դպրոցի նկուղային […]

̰
Փայլանը թուրք նախարարին հարցեր է ուղղել Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասին

20:20 03.12.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում  (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին: […]

̰
Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին

13:59 03.12.2021

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վեռնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից: […]

̰
Չինաստանում գտել են ամենահին թեյը

11:13 03.12.2021

Շանդունի համալսարանի չինացի հնագետները կարևոր բացահայտում են արել: Ինչպես գրում է Global Times-ը, գիտնականները հայտնաբերել են բուսական նյութեր՝ թեյի ամենահին մնացորդները, որոնք ներկա դրությամբ հայտնի են հետազոտողներին: Գտածոն հայտնաբերվել է Պատերազմող կայսրությունների ժամանակվա դամբարանում: Մասնագետների կարծիքով՝ թեյի մնացորդները թվագրվում են մ.թ.ա 453-410 թվականներին։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ թեյի այդ մնացորդները թրջել են, ապա՝ եփել: «Նման […]

̰
Բացվել է «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսը

13:31 01.12.2021

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Նախարար Վահրամ […]

̰
Ես այլևս չեմ կարող երգել. Ժուլիեն Քլերքը հիշել է Ազնավուրի հետ վերջին զրույցը

23:17 30.11.2021

Շառլ Ազնավուրի մեծ երկրպագու, դերասան, երգիչ և երգահան Ժուլիեն Քլերքը «France 5» հեռուստաալիքի «C à vous» հաղորդմանն է հյուրընկալվել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, երաժիշտը պատմել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ առաջին անգամ բեմ դուրս գալու մասին։ Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նրանք […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

17:20 30.11.2021

Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք […]

̰
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները

16:27 30.11.2021

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Քլինգեն» երգչախմբի և Մշակութային ասոցիացիայի և դրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ […]

̰
Չարենցի ձեռագրերի վերադարձը. տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը

17:15 29.11.2021

Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել թանգարանի օրհնման արարողություն։ Հաջորդիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմը, Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի […]

̰
Բելառուսում Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի

10:51 29.11.2021

Նոյեմբերի 18-ից 21-ը Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցել է 300 մասնակից 15 երկրից, այդ թվում՝ Թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը, ով փառատոնի բացարձակ հաղթողն է։ Այս մասին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

̰
Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը

22:20 27.11.2021

Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը. Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Ադելը նաև ցուցադրել է այն մթերքները, որոնք օգնել են նիհարելու հարցում։ Մասնավորապես, նա ուտում է դդմիկ, դդում, կանաչեղեն, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։ «Ես հետևում եմ, թե ինչ եմ մատակարարում իմ մարմին», – ասել է […]

̰
Եգիպտոսում վերականգնվել է սֆինքսների հնագույն ճեմուղին

19:37 27.11.2021

Եգիպտոսում երկարամյա վերականգնումից հետո բացվել է սֆինքսների հնագույն ճեմուղին, որը գտնվում է Կրնաակիի և Լուքսորի տաճարների միջև։ Բացման արարողությանը մասնակցել են Եգիպտոսի նախագահը, կառավարության անդամներ և դեսպաններ։ Վերականգնված ճեմուղու երկարությունը 2700 մետր է, լայնությունը՝ 76 մետր։ Ճեմուղու կառուցումը սկսվել է փարավոնների 18-րդ տոհմի գահակալության տարիներին (տոհմի ավելի հայտնի ներկայացուցիչներն են Թութմոս Երրորդը և Հաթշեփսուտ իշխանուհին)։ […]

̰
«Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո». համերգային երեկո՝ նվիրված Թարիվերդիևի 90-ամյակին

17:25 26.11.2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել է համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. այն կրում է «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագիրը: Համերգին կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները (սյուիտ՝ «Աղջիկը և մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը, կոմս Կալիոստրոյի արիան՝ «Կոմս […]

̰
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

15:03 24.11.2021

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը […]

̰
Երևանում մեկնարկել է ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը

16:48 23.11.2021

Երևանում (Կինոյի տուն) մեկնարկել է ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, […]

̰
Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

19:45 22.11.2021

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման […]

̰
«Բոլոր ժամանակների տենորը». համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին

19:30 19.11.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա), Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը (Գերմանիա), Խաչատուր Բադալյանը (ՌԴ)։ Դիրիժոր՝ Անտոնելլո Ալլեմանդի (Իտալիա): Հոբելյանական […]

̰
Իտալական մշակույթի շունչը Հայաստանում. բացվել է «Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը

19:03 19.11.2021

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում […]

̰
Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

16:47 19.11.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը […]

̰
Մեծ Բրիտանիայում այրվել է լեգենդար Pinewood կինոստուդիան

13:50 19.11.2021

Լոնդոնից 30 կմ հեռավորության վրա՝ Սլաու քաղաքում, հրդեհ է բռնկվել լեգենդար Pinewood կինոստուդիայում։ Այս մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտնել է The Sun թերթը։ Հրատարակության տվյալներով՝ այրվել են ստուդիական համալիրի մի քանի արհեստանոցներ։ Շինհրապարակից բարձրացել են սև ծխի հսկայական ամպեր: Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։ Ըստ տեղի բնակիչների, որոնց մեջբերում է թերթը, շատ ուժեղ […]

̰
Նոր օպերային ներկայացում Գյումրիում՝ «Անուշ» օպերայի բեմադրությունից 110 տարի անց

19:36 17.11.2021

Գյումրիում կայացել է  անգլիացի կոմպոզիտոր Հանրի Պյորսելի  «Դիդոնե և Էնեաս» օպերային ներկայացման առաջնախաղը: Հանդիսատեսին ներկայացվել են 17-րդ դարի բարոկկո ոճի երաժշտությունն ու օպերային արիաները: «Անուշ» օպերայի բեմադրությունից գրեթե 110 տարի անց Գյումրիում օպերա բեմադրելու մտահղացումը հայտնի երգեհոնահարուհի, ֆրանսաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։ Երեք գործողությամբ  օպերան […]

̰
Արցախի հուշարձանների անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար. «Վատիկան Նյուզ»

19:30 17.11.2021

Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, նոյեմբերի 17-ին տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ […]

̰
Մշակույթը՝ տնտեսության զարգացման ճանապարհ. մարզերում կիրականացվի EU4Culture ծրագիրը

13:55 16.11.2021

Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական ազդարարման և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը: EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը […]

̰
Նոր ու որակյալ գործիքներ՝ երաժշտական դպրոցներին

20:52 15.11.2021

Ռետինե մուրճեր, փայտե ձողիկներ ու երկաթե խողովակներ, որոնց հնչյունները ստեղծում են մարիմբայի երաժշտական առեղծվածը: Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այս գործիքի մասին միայն լսել էին կամ տեսել համացանցում: Հիմա արդեն կրթօջախը ոչ միայն մարիմբա, այլև մի շարք այլ նոր, թանկարժեք գործիքներ ունի: «Հարվածային գործիքների մեծ դասարան ունենք, բայց նման գործիքի մասին նույնիսկ չէինք էլ […]

̰
Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ․ քաղաքային բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ

19:49 15.11.2021

Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ։ Այդ նպատակին նոր շենք չի կառուցվում, վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է  թիվ 4 երաժշտական դպրոցի 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը: Ծրագիրն  իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով, հատկացվել է մոտ 24 միլիոն դրամ: Աշակերտական համերգների համար նախատեսված դահլիճը համապատասխանեցվելու է կամերային երաժշտության  համերգասրահի  չափորոշիչներին։   Երաժշտական դպրոցի բեմի փայտե կառուցատարրերը քայքայված են։ Փտած […]

̰
Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով Վանաձորի թատրոնում է. ԿԳՄՍՆ

16:52 15.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: «Վերջին ուսուցիչը» բեմադրությամբ պատանի հանդիսատեսին է ներկայացվում հայ դասական ստեղծագործություն, որն իր գեղագիտական ընկալումներով կնպաստի պատանիների մտքի և ճաշակի հարստացմանը: Նշենք, որ […]

̰
Հայ-իտալական համագործակցություն կինոարտադրության ոլորտում

15:50 15.11.2021

Սիցիալիայում ավարտվել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի միջև։ Ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն, այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը և գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է:    

̰
Էդ Շիրանն արժանացել է MTV Europe Music Awards 2021-ի գլխավոր մրցանակին

09:31 15.11.2021

Բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Էդ Շիրանը ստացել է MTV Europe Music Awards 2021 երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր պարգևը։ Bad Habits ստեղծագործոթյունը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության թվիթերյան էջը։ Նրա հետ մրցակցության մեջ են եղել Ջասթին Բիբերը, Doja Cat-ը, Օլիվիա Ռոդրիգոն, ռեփեր Lil Nas X-ը։ Շիրանը հաղթել է նաև «Լավագույն կատարող» անվանակարգում։ Ամենամյա […]

̰
BACK_TO_TOP