13:15 31.12.2021
«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին տոն կնվիրի՝ հանդես գալով յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ինչպես սիրված ջազ ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, այնպես էլ Քյոսայանի հեղինակային գործերից: Կլինեն նաև պրեմիերաներ։ Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ասաց, որ ելույթ է ունենալու և՛ որպես դաշնակահար, և՛ որպես երգեհոնահար: Նվագելու է Hammond B3 ջազ երգեհոնով, որն ԱՄՆ-ից է բերել:
«Որպես հյուրեր համերգին հանդես կգան երգչուհիներ Սիրանուշ Գասպարյանը, Ալլա Սահակյանը, երգիչ Արսեն Ստեփանյանը և շեփորահար Դավիթ Թադևոսյանը: Հնչելու են իմ ստեղծագործությունները, որոնք գրվել են վերջին 10-15 տարվա ընթացքում, կլինեն երգեր, որոնք առաջին անգամ երգեհոնով կհնչեն: Դրանցից է «Ավե Մարիան», որը կկատարի Սիրանուշ Գասպարյանը: Առաջին անգամ կկատարենք «Ճանապարհ Նազարեթից» գործը: Քանի որ երեկոն նվիրված է Ամանորին և Սուրբ Ծնունդին, գերակշռելու են հոգևոր ստեղծագործությունները»,-պատմեց արտիստը:
Ամփոփելով 2021-ը՝ Գարի Քյոսայանն ընդգծեց՝ հաջողված է համարում ականավոր կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված մեծ համերգը, որը տեղի է ունեցել ապրիլին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում կյանքի կոչած համերգ-ներկայացումը՝ նվիրված լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի ընթացքում ջազ-քառյակի նվագակցությամբ և Քյոսայանի մշակմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները: Համերգ-ներկայացումը պատմել է Ազնավուրի կյանքի հետաքրքրաշարժ դրվագների մասին:
Խոսելով ջազ երաժշտության՝ ակումբային ջազից մեծ համերգասրահներ անցման մասին՝ կոմպոզիտորը պատմեց, որ ջազն ակումբներից դուրս է եկել մեծ բեմահարթակներ 1950-1960-ական թվականներին շնորհիվ ամերիկացի այնպիսի հռչակավոր ջազ աստղերի, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Օսկար Փիթերսոնը, Քաունթ Բեյսին և այլք, որոնք ելույթներ են ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: «Կամաց-կամաց այդ տենդենցը նվազեց և այնպես ստացվեց, որ ջազը կրկին վերադարձավ ակումբներ, սակայն ջազը բարձրագույն արվեստ է ու չի զիջում դասական երաժշտությանը: Եթե լսեք համաշխարհային ջազ աստեղերին, կհամոզվեք, որ այն, ինչ ասում եմ, ճշմարիտ է: Այսօր շատ քչերն են հակված ջազը ներկայացնել լայն մասսաներին և ջազ նվագել ժողովրդի համար: Ջազ երաժիշտներն սկսել են ջազ նվագել ջազմենների համար, ինչը խնդիր է, չէ՞ որ ջազ պետք է նվագել ժողովրդի համար, այն պետք է մատչելի լինի հասարակության լայն շրջանակի համար, որ նա վայելի ջազի գեղեցկությունը, վայելի ջազի գանձարանը, որը կերտել են համաշխարային ջազի մեծ վարպետները»,- շեշտեց կոմպոզիտորը:
Նրա խոսքով՝ կան ապշելու գործեր, որոնցից են Ջոն Լուիսի «Django»-ն, որը մեծ ուժ ունի, Դյուկ Էլլինգտոնի «Caravan»-ը, «Summertime» հանրահայտ ստեղծագործությունը և այլն: Ըստ Քյոսայանի՝ դրանք անջնջելի գանձեր են: «Մենք որոշել ենք հաճախ հանդես գալ համերգասրահներում՝ երաժշտասերներին ներկայացնելով ջազի գեղեցկությունը, սակայն ելույթներ ենք ունենում նաև ակումբներում»,-ասաց Քյոսայանը:
Նա վստահ է՝ հայերը ջազ սիրում են, քանի որ մտածող ժողովուրդ են, իսկ ջազը մտքի թռիչք է: Շատ են ցանկանում, որ մարդիկ ավելի շատ մտածեն հոգևորի մասին, որ հոգևոր երաժշտությունն առավել կարևոր սնունդ լինի, քան ուտելիքը, որ պայծառ տրամադրությամբ սկսվի տարին, ու Աստծո օրհնությունը լինի հայ ժողովրդին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...