«Հայ երգը դարերից»․ Գյումրիում նկարահանվել է հայկական մշակույթին ու երգարվեստին նվիրված հինգ տեսաֆիլմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

«Հայ երգը դարերից»․ Գյումրիում նկարահանվել է հայկական մշակույթին ու երգարվեստին նվիրված հինգ տեսաֆիլմ

18:25 19.11.2020

Փրկել, պահպանել ու ներկայացնել ազգային երգն ու երաժշտությունը… Այսպիսին է մշակութային ծրագրի առաքելությունը, որն իրականացնում է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը: «Հայ երգը դարերից» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող դրամաշնորհային նախագծի շրջանակներում նկարահանվում են հինգ ֆիլմեր, որոնք հեռուստադիտողին կպատմեն հայ երգի, ալեքպոլյան աշուղական դպրոցի ստեղծման, շիրակյան ժողովրդական երգերի ու Անդրկովկասի մշակութային կենտրոնների մասին:

«Հայ երգը դարերից» նախագիծը ստեղծվել է համավարակով պայմանավորված ինքնամեկուսացման շրջանում, երբ Գյումրիի ժողգործիքների նվագախումբը համերգներով հանդես գալ չէր կարող: Հարկադիր պարապուրդը նոր մտահղացում է ծնել՝ ոչ թե կենդանի համերգ, այլ երաժշտական տեսաֆիլմերի շարք, որոնք ներկայացնում են ազգային, ժողովրդական, աշուղական երգերը, նվագարանները:

Ֆիլմերից յուրաքանչյուրում անդրադարձ է կատարվում հայ երգարվեստի առանձին ճյուղերի, որոնց ստեղծման ու զարգացման պատմությունը ներկայացնում են մասնագետները:

«Ֆիլմում հնչում են հարցեր, խոսվում է երևույթների մասին, որոնք, թվում է, թե բոլորը գիտեն, բայց խորքեր կան, տեսակետներ կան, որոնք ավելի երիտասարդ ունկնդիրներին շատ մատչելի ձևով բացատրում են, թե ինչ երևույթի հետ գործ ունեն, ինչ բան է աշուղական արվեստը, ինչ բան է գեղջկական ժողովրդական երգը, ինչով է գուսանը տարբերվում աշուղից»,- տեսաֆիլմի կարևորությունն է ընդգծում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։

«Չէինք ուզում միայն հստակ պատկերներ ստանալ, մի քիչ ավելի բարդ լուսային աշխատանք է կատարվել։ Ամբողջ օրը, մոտ 10-12 ժամ, նկարահանման աշխատանքներ իրականացրինք՝ լուսաբացից մինչև ուշ գիշեր, բոլորն էլ հոգնել էին, բայց, կարծում եմ՝ արդյունքը շատ  գեղեցիկ ստացվեց»,- նկարահանման աշխատանքների դժվարությունների մասին է պատմում ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

BACK_TO_TOP