TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block

14:48 05.10.2020

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block։ Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Ես այսօր միանում եմ մյուսներին՝ red block տեղադրելով, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն հայերի համար։ 2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և համակված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ: Այժմ Հայաստանն ու Արցախը […]

̰
«Քեզ հետ եմ, Հայաստան»․ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն իր աջակցություն է հայտնել Հայաստանին

15:09 04.10.2020

Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն աջակցություն է հայտնել Հայաստանին։ «Քեզ հետ եմ, Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա և հրապարակել տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:.  

̰
Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը. Սեդա Ազնավուրը Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել

14:24 01.10.2020

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարելիցն է։ Նրա դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հորը նվիրված գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է տեղի ունեցել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա […]

̰
Լոնդոնի կենտրոնում կանգնեցվել է Հարրի Փոթերի քանդակը

13:36 01.10.2020

Լոնդոնի կենտրոնում՝ Լեսթեր հրապարակում, հայտնվել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի հայտնի շարքի հրաշագործ Հարրի Փոթերի հուշարձանը: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է Time Out-ը: Ստեղծագործությունը պատկանում է լեհ քանդակագործ Անջեյ Շիմչիկին: Նա պատկերել է ցախավելի վրա թռչող Փոթերին Քվիդիչի իր առաջին խաղի ժամանակ: Բրոնզե քանդակը թաքնված հենակետի շնորհիվ օդում սավառնելու տպավորություն է ստեղծում: Բացի […]

̰
Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից

16:31 30.09.2020

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական կինոնկարը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ  մրցութային ծրագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ««Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Այսօր Ջիվան Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու […]

̰
Ծաղիկներ՝ Վարդապետի շիրմին. նշվում է Կոմիտասի 151-ամյակը

16:32 26.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Կոմիտասի 151-ամյակի առթիվ անցկացվել է հոգեհանգստյան կարգ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հոգեհանգստյան կարգից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, մի խումբ մտավորականներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3007368919490382  

̰
«Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող նյութերի հավաքագրման, արխիվացման և ուսումնասիրման աշխատանքներ են սկսվել

17:49 24.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից: Նշվում է, որ կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ […]

̰
Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան

16:20 24.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: «Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա […]

̰
Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը

15:27 23.09.2020

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։ […]

̰
Քանդակագործը ներկայացրել է աղբի պարկ հիշեցնող իր քանդակը

16:55 21.09.2020

Բրիտանացի նկարիչ Գևին Թերքը՝ Արվեստի թագավորական քոլեջի 53-ամյա շրջանավարտը, որը հայտնի է մոդեռնիստական և ավանգարդային աշխատանքներով, աճուրդի է հանել իր գործերից մեկը՝ «աղբով լի պարկը»: Այս մասին հայտնում է «Republicworld.com»-ը: «Ներսում ոչ մի աղբ ընդհանրապես չկա, իսկ պարկը իրականում պարկ չէ: Դա բրոնզից պատրաստված քանդակ է, որը ներկված է սև գույնով»,- նշվում է հոդվածում: Գևին […]

̰
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները

12:47 21.09.2020

ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը: 72-րդ մրցանակաբաշխությունն առցանց հեռարձակվել է Ամերիկյան հեռուստաակադեմիայի թվիթերյան էջում: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են հիմնական անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով, Schitt’s Creek-ը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ: Քեթրին Օ’Հարան և Յուջին Լեվին ստացել են արձանիկներ որպես լավագույն կատակերգական դերասան և դերասանուհի: Նրանք գլխավոր դերերով են հանդես եկել Schitt’s Creek- ում: Միևնույն ժամանակ, […]

̰
Մահացել է Uriah Heep-ի և Օզի Օսբորնի թմբկահար Լի Կերսլեյքը

22:37 19.09.2020

73 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի թմբկահար Լի Կերսլեյքը, ով նվագում էր Uriah Heep ռոք խմբում։ Այս մասին հայտնում է Rolling Stones ամսագիրը։ Պարբերականի տվյալներով ՝ երաժշտի մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունն է եղել։ Նա տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից։ Կերսլեյքի մահվան մասին տեղեկությունը հաստատել է Uriah Heep-ի երգերի հեղինակ Քեն Հենսլին։ Նա մասնակցել է Օզի […]

̰
Լեդի Գագայի նոր տեսահոլովակը Փարաջանովի «Նռան գույնից» ոգեշնչված մինի ֆիլմ է

20:45 19.09.2020

Երբ Լեդի Գագան խոսում է «արտակարգ» նորաձևության մասին, արդեն պարզ է, որ ինչ որ հրաշալի բան է սպասվում: Փոփ-աստղն անում է ամեն ինչ՝ իր տեսահոլովակները յուրահատուկ դարձնելու համար. այժմ նա էլ ավելի է բարձրացրել նշաձողը «911» -ի անակնկալ թողարկմամբ, որը Թարսեմ Սինգի կողմից բեմադրված մինի ֆիլմ է՝ լի գրավիչ կերպարներով, գրում է Vogue-ը: Ոգեշնչված արթ-հաուսի […]

̰
«Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն». Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն առցանց

17:33 18.09.2020

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, […]

̰
Խնդրում եմ, հայտարարությունների մեջ լինել զգույշ. Մ․ Հայրապետյանը՝ Ա․ Խզմալյանին

15:00 18.09.2020

Կարծիք է հնչում, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը չի տեղավորվում գործադիրի մշակութային քաղաքականության մեջ: ԱԺ-ում այդ նախագծի քննարկման ժամանակ նման ելույթ ունեցավ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Պատգամավորի խոսքն ուղղված էր ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին: «Քավ լիցի, ես չեմ կիսում այս կարծիքը: Հույս ունեմ, որ փոխնախարարը, […]

̰
Օրենքի բացակայությունը կամայականությունների տեղ է թողնում. ԱԺ-ն քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը

12:52 18.09.2020

Ազգային ժողովը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Այն հեղինակել են Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը: Նախագծով խնդիր կա կարգավորելու ֆիլմարտադրության, կինովարձույթի, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ու այլ խնդիրները: «Այս պահին օրենքի բացակայությունը մեծ կամայականությունների […]

̰
Ջիմ Քերրին մարմնավորելու է Ջո Բայդենին

14:40 17.09.2020

Ամերիկացի դերասան Ջիմ Քերրին կխաղա քաղաքական գործիչ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի դերը NBC-ի Saturday Night Live երեկոյան երգիծական հաղորդաշարի նոր 46-րդ եթերաշրջանում: Twitter-ում շոուն ստեղծողների խոսքով՝ Քերրին կխաղա Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի դերը նոր սեզոնում, որը սկսվում է նոյեմբերի 3-ին: «Ջիմ Քերրին մեր նոր Ջո Բայդենն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: […]

̰
Սոցիալական ցանցերի բոյկոտ. Քեթի Փերին, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր մեկ օրով լքել են Facebook-ը և Instagram- ը

23:41 16.09.2020

Շատ հայտնիներ, այդ թվում ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Քութչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Քոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և այլոք հրաժարվել են իրենց սոցիալական կայքերից #StopHateForProfit արշավի շրջանակներում: Արշավը, որի նպատակը ատելության քարոզչության և հռետորաբանության դեմ պայքարն է, կազմակերպել են քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվիստները: Նրանք չորեքշաբթի օրը հայտնի մարդկանց […]

̰
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

12:31 14.09.2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը […]

̰
Լուսատպման արվեստի նրբությունները․ վարպետաց դաս գյումրեցի լուսանկարչի մեկնաբանմամբ

23:35 12.09.2020

Ցիանոտիպիա, այսինքն՝ լուսատպում․ սա լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է, որը գյումրեցի արվեստագետ, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» բակում  ներկայացրել է լուսանկարչական արվեստով հետաքրքրված անձանց։ Նա վարպետության դաս է անցկացրել, մանրամասն ներկայացրել և գործնականում ցույց տվել, թե ինչպես է հնարավոր արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով լուսանկարչական ժապավենից այն արտատպել կտորի […]

̰
62-ամյա հաշմանդամ փայտագործը ստեղծում է առարկաների ու երաժշտական գործիքների մանրակերտեր

22:20 12.09.2020

62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի  է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։ Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը

14:00 12.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ  Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ժանրային […]

̰
2024-ից կփոխվեն «Օսկար»-ի նոմինացվելու պահանջները

23:37 09.09.2020

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափանիշներ է ներդրել: Դրանք կգործեն 2024-ից: Նոր կանոնները հրապարակված են կազմակերպության կայքում: Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Բացի այդ, նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի, էթնիկ կամ […]

̰
Ծննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

21:45 09.09.2020

Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լ.Աթոյանցը ասել […]

̰
Հայը՝ ջազում, ջազը՝ բակում ․Գյումրիում մեկնարկել է ջազի առցանց համերգային նախագիծը

20:15 09.09.2020

Չորս օր  Գյումրիի  թանգարանների բակերում  առցանց ջազային համերգային երեկոներ կլինեն։  Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․․․նույն խորագրով  արդեն 3-րդ տարին է Գյումրիի պատմական միջուկի բացօթյա տարածքներում ջազային համերգներով են հանդես գալիս հայտնի երաժիշտ ջազմեններն ու ջազային խմբերը։ Այս տարի  նախագծի առաջին համերգային երեկոյի մեկնարկը տրվեց  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակից՝ «Սամվել Գասպարյան տրիո»-յի  համերգով։  Համավարակով պայմանավորված այս տարի […]

̰
Կառավարության սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Արագյուղի մշակույթի կենտրոնը

17:26 08.09.2020

Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ […]

̰
Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը

16:57 08.09.2020

Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է մրցանակաբաշխությանը: Մինսկում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր՝ համապատասխան չորս անվանակարգում:  

̰
Տեղացիները չէին հիշում՝ վերջին անգամ երբ է Բերդում դասական համերգ կազմակերպվել. Աննա Հակոբյան

16:09 08.09.2020

«Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը: Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա նաև նկատում է, որ տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել. «Շնորհակալություն […]

̰
Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը վերաբացվել է

20:43 04.09.2020

Պարետի որոշումից հետո թանգարանները բացվեցին ոչ միանգամից ու ոչ բոլորը միասին: Ամեն թանգարանի ժամանակ էր պետք, համավարակի պայմաններում, աշխատանքը կազմակերպելու համար: Շիրակի մարզում վերջինը՝ սեպտեմբերի 1-ին, վերաբացվեց Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը։Զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավարարելու համար թանգարանը պատրաստվում է Ազգային պատկերասրահից Մինասի բնօրինակ գործերը բերել ցուցադրության: Համավարակի պայմաններում արդեն կենսակերպ դարձած կանոնները կիրառվում են նաև Ջաջուռում՝ Մինասի […]

̰
Սեպտեմբերի 5-ին պատկերասրահի մուտքն անվճար է լինելու

17:25 04.09.2020

Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ վաղը՝ սեպտեմբերի 5-ին, պատկերասրահի մուտքն անվճար է լինելու: Աշխատանքային ժամերն են 11:00-ից 17:30-ը: Պատկերասրահից նաև հիշեցնում են, որ անցյալ շաբաթ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսով պայմանավորված, օգոստոսի 29-ի՝ ամսվա վերջին շաբաթ օրվա անվճար այցելությունը տեղափոխվել էր սեպտեմբերի 5:

̰
BACK_TO_TOP