TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Շուրջ 10.000 այցելու՝ ընդամենը 10 օրում.  «Դալի և Պիկասո» ցուցահանդեսն ավարտվել է

13:35 31.08.2020

«Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որն իրավամբ կարող ենք համարել այս տարվա գլխավոր մշակութային իրադարձություն»,- գրված է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում: Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում շուրջ 10 000 այցելու է ունեցել: Նշվում է, որ Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում […]

̰
«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում». այսօր Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է

11:46 31.08.2020

Այսօր ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակն է: Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Հենց այս առաձնահատկությունն աննկատ չի մնացել ու Սարոյանին համաշխարհային ճանաչում է բերել, իսկ կինեմատոգրաֆիստների աչքից չի վրիպել նրա «Մարդկային կատակերգություն» վիպակը, որը […]

̰
Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին

22:03 30.08.2020

Ծնունդով Պաղեստինից ամերիկացի մոդել Բելլա  Հադիդը, որը համարվում է  աշխարհի ամենագեղեցիկ կինը, պատմել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի էջում: 23 տարեկան մոդելը գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ: Նա թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել: Մասնավորապես՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, […]

̰
Հուշարձանի տարածքում գանձագողության դեպք է կանխվել

17:27 27.08.2020

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։ Նա Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող) հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում […]

̰
Մոսկվայում «Թումո» կենտրոն է բացվել

23:12 26.08.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր` օգոստոսի 26-ին, բացվեց թվով 3-րդ միջազգային Թումո կենտրոնը: Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում: «Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք […]

̰
Տիգրան Մանսուրյանը նվագել է ՄՀՀ-ի համար գնված նոր՝ 116 670 եվրո արժողությամբ ռոյալի վրա

21:21 26.08.2020

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։ Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների […]

̰
«Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

15:11 25.08.2020

Օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի […]

̰
Գյումրեցի 12-ամյա Միլենը գերազանցել է 3 ռեկորդ

12:15 25.08.2020

Մոսկվաբնակ հայուհու նպատակը հայրենի քաղաքի երեխաներին օգնելն է: Գյումրեցի 12-ամյա Միլենի ձայնային տվյալներով հետաքրքրված են աշխարհի ճանաչված երգիչներ ու երաժիշտներ։ Նա փոքրուց երգել է, մասնակցել երաժշտական մրցույթների, նախագծերի, արժանացել մրցանակների, պատվոգրերի։ Միլենի մոտ բացառիկ տաղանդն ու հզոր ձայնը բացահայտվել է ընդամենը 2-2,5 տարի առաջ։ Նրա մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ Հասմիկն առաջինն է նկատել դստեր ձայնային որակյալ […]

̰
BTS- ի նոր տեսահոլովակը YouTube- ում ռեկորդ է սահմանել

22:00 24.08.2020

Կորեական BTS խումբը թողարկել է նոր երաժշտական ​​տեսահոլովակ իրենց Dynamite երգի համար: Ութ ժամում տեսանյութը հավաքել է ավելի քան 50 միլիոն դիտում: Սա YouTube- ի վիդեոհոստինգում նոր ռեկորդ է: Տեսանյութում K-pop-ի աստղերը պայծառ հանդերձանքով պարում են շինություններում և դրսում. սկզբում միայնակ, ապա՝ բոլորը միասին: Dynamite- ը դարձել է խմբի առաջին երգը, որը ձայնագրվել է ամբողջությամբ […]

̰
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

16:55 24.08.2020

Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նշվում է, որ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ […]

̰
Ի՞նչ է կատարվում Հայաստանի Ազգային Պատկերասրահի մոտ

18:17 23.08.2020

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում լուսանկարով ցուցադրված է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը դիտելու համար հավաքված մարդկանց շարքը:

̰
Քանյե Ուեսթը դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու համար

13:19 23.08.2020

Հայկական ծագումով հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դիմում է ներկայացրել Լուիզիանա նահանգում ՝ ԱՄՆ նախագահի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Nola տեղական լրատվական պորտալը: Նշվում է, որ ի տարբերություն շատ այլ նահանգների, Լուիզիանայում անկախ թեկնածուներից չի պահանջվում հազարավոր ստորագրություններ հավաքել, որպեսզի իրենց անունը հայտնվի քվեաթերթիկում: Փոխարենը, դիմումատուին անհրաժեշտ […]

̰
Համացանցում հայտնվել է Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ Բեթմենի մասին նոր ֆիլմի թիզերը

11:42 23.08.2020

DC Fandome կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է ռեժիսոր Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմի դեբյուտային թիզեր-թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է Warner Bros- ի YouTube ալիքում: Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում Ռիվզը բացահայտել է ժապավենի որոշ մանրամասներ:  Նրա խոսքով՝ նկարահանվել է ֆիլմի 20-30% -ը: Ռեժիսորն ասել է, որ Բեթմենը՝ նույն Բրյուս Ուեյնն արդեն երկու տարի է՝ ֆիլմի հերոսն է: Ըստ սյուժեի՝ […]

̰
Հարրի Փոթերի մասին ֆիլմը շարունակում է ռեկորդներ գրանցել

13:43 20.08.2020

«Հարրիի Փոթերն ու փիլիսոփայական քարը» ֆիլմի ընդհանուր շահույթը 2001 թվականին կազմել է 1 մլրդ դոլար, գրում է  Variety-ն: Անցյալ շաբաթ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա նկարահանած ֆիլմը Չինաստանում առաջին տեղն է գրավել որպես ամենապահանջված ֆիլմ՝ ստեղծագործական կազմին բերելով ևս 13,6 մլն դոլար 16 հազար կինոթատրոններից: Այսպիսով 19 տարվա ընթացքում ֆիլմը հավաքել է ավելի […]

̰
Երգչուհի Բիլլի Այլիշը դեմոկրատականների համագումարում քննադատել է Թրամփին

12:49 20.08.2020

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը նոր երգով է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության համագումարում և քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հաղորդում է foxnews -ը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ համագումարը անցկացվել է գրեթե ամբողջությամբ վիրտուալ ձևաչափով: «Դոնալդ Թրամփը քանդում է մեր երկիրը և այն ամենը, ինչ թանկ է մեզ համար: Մենք կարիք ունենք առաջնորդների, որոնք կլուծեն խնդիրները, ինչպիսիք են […]

̰
Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ. Արայիկ Հարությունյան

22:48 18.08.2020

Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: ✅Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական […]

̰
Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

18:05 18.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով […]

̰
Կվերանորոգվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը

17:36 18.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամներին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: Նախագահը նշել է, որ, նախընտրական փուլում տված իր խոստման համաձայն, գալիք տարվա ընթացքում կմեկնարկեն պետական դրամատիկական թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Արայիկ […]

̰
Սերժ Թանկյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել լիբանանահայերի ամենահրատապ կարիքների համար

15:48 13.08.2020

Հայաստան համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Սերժ Թանկյանը  ևս միացել է լիբանանահայերին սատարելուն ուղղված դրամահավաքին։ «Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար ? Նվիրաբերելու համար […]

̰
Փոլ Մաքքարթնին բացահայտել է The Beatles- ի փլուզման գաղտնիքը

21:48 09.08.2020

Լեգենդար The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը՝ Պոլ Մաքքարթնին որպես խմբի փլուզման պատճառ նշել է վեճը:  «Հիմա ես հասկանում եմ, որ մենք ընտանիք էինք, իսկ ընտանիքներում վեճեր երբեմն լինում են, երբ ընտանիքի որոշ անդամներ ցանկանում են անել մի բան, մյուսները՝ մեկ այլ: Այնպես որ կարծում եմ, որ փլուզումը տեղի է ունեցել այդպիսի վեճերից մեկի հետո», – […]

̰
Այս տարի MTV Video Music Awards-ը COVID-19- ի պատճառով կանցկացվի դրսում

11:58 08.08.2020

2020 թվականի MTV Video Music Awards-ը (VMA) տեղի կունենա Նյու Յորքում՝ բացօթյա տարածքում, այլ ոչ թե Barclays Center-ում: Այս որոշումը կազմակերպիչները կայացրել են կորոնավիրուսային վարակի պատճառով, գրում է Deadline-ը։ «Առողջապահության մարմինների հետ սերտ խորհրդակցություններից հետո պարզ դարձավ, որ բացօթյա ներկայացումները` սահմանափակ լսարաններով կամ առանց դրա, կլինեն ավելի մատչելի և անվտանգ, քան փակ միջոցառումները», – մեջբերում […]

̰
Լեռնակերտ գյուղում հնագետները պեղում են վաղ բրոնզե դարի ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ

21:27 04.08.2020

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում, որտեղ հայտնաբերվել են ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։ Հնագիտական հուշարձանների թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից։ Պեղումներն այստեղ սկսվել են անցած տարի և գտածոներն արդեն որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին։ Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, […]

̰
Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել

15:24 03.08.2020

Ամերիկյան «Նեթֆլիքս» (Netflix) ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը: «Ուրախ ենք հայտնել, որ «Նեթֆլիքսը» «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց […]

̰
Մեկնարկել են Notre-Dame de Paris-ի երգեհոնի վերականգնման աշխատանքները

14:15 03.08.2020

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Փարիզում սկսվել են աշխատանքները շուրջ մեկ տարի առաջ բռնկված հրդեհից վնասված Notre-Dame de Paris-ի երգեհոնի մաքրման և վերականգնման ուղղությամբ, հայտնում է «Եվրոպա 1» ռադիոկայանը: «Կրակից խույս տված, բայց ջրով թրջված և կապարի փոշով պատված գործիքն ամբողջությամբ կմաքրվի: Աշխատանքների ավարտը սպասվում է 2024 թվականի ապրիլին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երգեհոնը […]

̰
Թոդ Ֆիլիպսը հրապարակել է «Ջոկեր» ֆիլմի նկարահանումներից չհրապարակված լուսանկարներ

13:00 02.08.2020

Հայտնի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Instagram-ի իր էջում ցուցադրել է «Ջոկեր» ֆիլմի նկարահանումներից դեռ չհրապարակված լուսանկարներ: Լուսանկարներում Խոակին Ֆենիքսն է Արթուր Ֆլեքի կերպարում: Լուսանկարներից մեկում դերասանը մեջքով է կանգնած լուսանկարչին և նայում է աստիճաններին, որոնց վրա պարում է ֆիլում: «Ջոկեր» ֆիլմը համաշխարհային վարձույթում հայտնվել է 2019-ին: Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակ «Լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս) և […]

̰
Համավարակի ճնշող ու կարանտինային մթնոլորտից գյումրեցի արվետագետները փորձում են դուրս գալ

23:12 31.07.2020

Այսօր` հուլիսի 31-ին, «Իրական արվեստ» նախագծի շրջանակներում երիտասարդ 10 արվեստագետներ իրենց գեղանկարչական գործերն են ցուցադրել, որոնք պանդեմիայի օրերի ծնունդ են։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գեղանկարիչները ներկայացրեցին, որ իրենց նկարների թեմատիկան տարբեր է, մեկուսացման օրերի բնորոշ նկարագրություններով մաքրված բնություն, դատարկ փողոցները, որոնք, սակայն, արվեստագետների կտավներում գունավոր երանգներով են։ Քաղաքի եռուզեռին կարոտած արվեստագետները նշեցին նաև համավարակի օրերի […]

̰
Հրապարակվել է Վենետիկի կինոփառատոնի այս տարվա ծրագիրը

21:44 29.07.2020

Հրապարակվել է Վենետիկի  կինոփառատոնի այս տարվա ծրագիրը: Մանրամասները մրցույթի պաշտոնական կայքում են: Ժյուրիի կազմի ղեկավարը լինելու է դերասանուհի Քեյթ Բլանշեթը: Մրցութային հիմնական ծրագրում հայտնվել են հետևյալ ֆիլմերը. 1. In Between Dying 2. La Sorelle Macaluso 3. The World to come 4. Nuevo Orden 5. Lovers 6. Dear Comrades 7. Sun Children 8. Pieces Of a […]

̰
Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի

23:50 28.07.2020

Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դեյվիդ ՄկՔենզին է: Վավերագրական ֆիլմը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա: Ֆիլմը պատմում է հրեաների ցեղասպանությունը […]

̰
Էլթոն Ջոնի նախկին կինը դատի է տվել երգչին ու պահանջում է 4 միլիոն դոլար

19:14 23.07.2020

32 տարվա ամուսնալուծությունից հետո Էլթոն Ջոնի նախկին կինը նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով «կլորիկ» գումար: Կինը դժգոհ է ամուսնալուծության ժամանակ համաձայնության պայմանների խախտումներից: Ռենատա Բլավելը պահանջում է չորս միլիոն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հայտնի է, որ 67-ամյա Բլավելը դատարան է դիմել դեռևս մեկ շաբաթ առաջ: Նա դժգոհ է այն բանից, […]

̰
Գյումրիում երրորդ` Մտորումների թատրոնն է բացվում

19:00 21.07.2020

Լենինականի նախկին կոնյակի բարը ժամանակի հայտնի ժամանցային վայրերից է եղել: Տարածքը վերջին տասնամյակում փակ է եղել, այժմ դռները բաց են, բայց ոչ թե մեկ բաժակ կոնյակ վայելելու, այլ մարդկանց գեղագիտական քաղցը հագեցնելու համար: Այստեղ Գյումրիի 3-րդ թատրոնն է գործելու՝ Մտորումների թատրոնը: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ […]

̰
BACK_TO_TOP