19:14 23.07.2020
32 տարվա ամուսնալուծությունից հետո Էլթոն Ջոնի նախկին կինը նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով «կլորիկ» գումար: Կինը դժգոհ է ամուսնալուծության ժամանակ համաձայնության պայմանների խախտումներից: Ռենատա Բլավելը պահանջում է չորս միլիոն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հայտնի է, որ 67-ամյա Բլավելը դատարան է դիմել դեռևս մեկ շաբաթ առաջ: Նա դժգոհ է այն բանից, […]
19:00 21.07.2020
Լենինականի նախկին կոնյակի բարը ժամանակի հայտնի ժամանցային վայրերից է եղել: Տարածքը վերջին տասնամյակում փակ է եղել, այժմ դռները բաց են, բայց ոչ թե մեկ բաժակ կոնյակ վայելելու, այլ մարդկանց գեղագիտական քաղցը հագեցնելու համար: Այստեղ Գյումրիի 3-րդ թատրոնն է գործելու՝ Մտորումների թատրոնը: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ […]
18:17 20.07.2020
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն». 1928-ի հուլիսի 20-ին Ջաջուռում ծնվել է Մինաս Ավետիսյանը: Հասուն ստեղծագործական կյանքի 15 տարվա ընթացքում նա ստեղծել է հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ավելի քան 500 կտավ, գյուղաշխարհը պատկերող առանձին […]
21:00 19.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII դարի երգեհոնը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: «Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- հայտարարել է Նանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն: Կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել […]
20:28 19.07.2020
Կատալոնացի հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետ Ռոսը, որը նաև Հայաստանի մասին պատմող «Արարատի հիշողությունը» գրքի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին շատ եմ մտածում Հայաստանի մասին: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի և կդադարեն բռնությունն ու սպառնալիքները: Գրկում եմ իմ հայ ընկերներին»: Այս մասին […]
14:26 19.07.2020
COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ: Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում, […]
19:45 18.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար: «Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,- հայտնել է նախարարը:
22:36 17.07.2020
Starmus-ը գալիս է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմի, համավարակի ու տնտեսական լարվածության ժամանակ մենք մտածում ենք գիտության և արվեստի մասին ✅Այս շաբաթ որոշում կայացվեց միջոցներ հատկացնել աշխարհահռչակ Starmus փառատոնին։ Այն կազմակերպվում է որպես համագումար և գիտաժողովների շարք, որոնց շուրջ մեկ շաբաթ նշանավոր գիտնականների մասնակցությամբ անց են […]
19:45 16.07.2020
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու: Այս մասին հայտնել է Օկլահոմայի ընտրական հանձնաժողովը և նշել, որ թեկնածուն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նախօրեին Intelligencer ամսագիրը հայտարարել էր, թե Ուեսթը չի մասնակցի ընտրություններին: SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին 2024-ին: […]
23:35 15.07.2020
Բրիտանացի նկարիչ Բենքսին, ով նկարում է փողոցներում, և որի իրական արտաքինն ու անունն առայժմ անհայտ են, սկսել է աշխատել լոնդոնյան մետրոյում: Վագոնները նկարազարդել է իր հայտնի առնետների պատկերով: Տեսանյութը տեղադրվել է Ինստագրամի էջում: Բենքսիի առնետները փռշտում են՝ պատերին թողնելով կեղտոտ հետքեր, դիմակներն օգտագործում են որպես օդապարիկ, թաքնվում են դրանց հետևում, մի խոսքով՝ անում են ամեն […]
19:30 15.07.2020
Գյումրու առանձնացող ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին […]
21:30 12.07.2020
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և ավետարանչական եկեղեցին նամակ-խնդրագիր են գրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը վերաբերում է Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու որոշման վերանայմանը: Այս մասին հայտնում է AP- ն: Ըստ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչների, որը միավորում է 350 եկեղեցի և ավելի քան 500 միլիոն հավատացյալների, դառնալով մզկիթ, Այա Սոֆիան կվերածվի ճնշման և անպատժելիության խորհրդանիշի: […]
20:43 12.07.2020
Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստր Արադխյան վարակվել են COVID-19-ով: Այս մասին իր Twitter- ում գրել է հնդիկ դերասան Աբխիշեկ Բաչչանը, որը բոլիվուդյան աստղի ամուսինն է: Բաչչանի խոսքով՝ կնոջ և դստեր կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել: Ըստ նրա՝ Ռայն ու Արադխյան «կարանտինը կանցկացնեն տանը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բոլիվուդյան դերասան Ամիտաբխ […]
21:47 10.07.2020
Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի կվերածվի: Որոշումը կայացրել է Թուրքիայի բարձրագույն դատարանը: ՅՈւՆԵՍԿՕ-Ն դատարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով այդ ամենի առնչությամբ: Թեմային է անդրադարձել հեռուստամեկնաբան Սագօ Արեանը:
20:31 10.07.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի՛ էջմիածնեցիներ և ոչ միայն, Ցավոք, համավարակի պայմաններում փոխվել է բոլորիս առօրյան. մենք զրկվել ենք շատ մշակութային վայրեր այցելելու հաճույքից: Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է դիմել տարբեր միջոցների՝ արվեստին, մշակույթին, պատմությանն ու նմանօրինակ արժեքներին ձեզ մոտեցնելու, ձեր «համաճարակային» առօրյան փոքր ինչ հետաքրքիր դարձնելու համար: Այսպես, […]
18:36 10.07.2020
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը […]
18:10 10.07.2020
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային հորդորում է չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի (Այա-Սոֆիա) տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները, հաղորդել է «Արմենպրես»-ը: Սուրբ Սոֆիան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ […]
20:00 08.07.2020
«Կումայրի» արգելոցի տարածքում՝ Անմեղիկենց գերդաստանի տանն է ապրում ու ստեղծագործում գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը. հենց տան մուտքից ամեն բան խոսում է արվեստագետի նրբաճաշակ լինելու մասին։ Բակում դրված կտավներն ամբողջացնում են այդ մթնոլորտը, դրանք ծնվել են արտակարգ ռեժիմի օրերին։ SHANTNEWS.am-ի թղթակցին գեղանկարչուհին ներկայացրել է իր նկարների շարքը, որն անվանել է «Կարանտինային»: Գեղանկարչուհու համար […]
17:00 08.07.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: «Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-20:00-ին, «Ադանա» սգո սրահում /Բագրևանդ 17, 6/2/: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,- հայտնում են նախարարությունից:
23:39 06.07.2020
Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]
20:16 06.07.2020
Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։ Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. […]
19:30 06.07.2020
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը: Հայտնում է Corriere della Sera գործակալությունը՝ հղում անելով ընտանիքի ընկերոջը՝ Ջորջո Ասումային: Ասուման մահախոսականը ցույց է տվել լրագրողներին, որոնք հավաքվել էին այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր կոմպոզիտորը: «Ես՝ Էնիո Մարիկոնեն, մահացել եմ: Ես հայտարարում եմ այդ մասին բոլոր ընկերներիս, որոնք միշտ եղել են իմ կողքին: Իսկ նրանց, […]
11:14 06.07.2020
91 տարեկանում մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Հաղորդվում է, որ Մորիկոնեն մահացել է հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում: Կոմպոզիտորն ընկել է, կոտրել ազդրոսկրը, նա մահացել է առաջացած բարդությունների հետևանքով: Մորիկոնեն հայտնի է հիմնականում կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Նա հեղինակ է ավելի քան 400 […]
21:00 05.07.2020
Բրիտանաամերիկացի դերասան Քրիստիան Բեյլը հնարավոր է վերադառնա Բեթմենի կերպարին: Դերասանը հնարավոր է հայտնվի Warner Bros ստուդիայի «Ֆլեշ»ֆիլմում: Այդ դերին հավակնում է նաև ամերիկացի դերասան Մայքլ Կիտոն, որը սուպերհերոսին մարմնավորել է «Բեթմեն» (1989 год) և «Բեթմենը վերադառնում է» (1992 год) ֆիլմերում: Նշվում է, որ կինոստուդիան Բեյլի թեկնածությունը կդիտարկի այն դեպքում, եթե Կիտոնը հրաժարվի մասնակցել նկարահանումներին:
17:40 04.07.2020
Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է: Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են: Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր […]
22:59 03.07.2020
«Variety» հրատարակության հետ նոր հարցազրույցում դերասան Հենրի Քավիլը մեկնաբանել է Սուպերմենի դերին վերադառնալու մասին շշուկները: Քավիլի խոսքով՝ այդ լուրերը «ավելի անհեթեթ են դառնում», ինչը երբեմն վշտացնում է իրեն: «Նման բան չկա՝ ոչ մի որոշում, ոչ մի բանակցություն: Բայց կարևոր է, որ մարդկանց դա հետաքրքիր է, նրանք սիրում են Սուպերմենին»,- նշել է նա՝ ուրախանալով, որ երկրպագուները […]
19:00 03.07.2020
Hulu սթրիմինգային ծառայությունը կնկարահանի ռուսական Եկատերինա II կայսրուհու մասին պատմող կատակերգական սերիալի երկրորդ սեզոնը, հաղորդում է Deadline-ը: Նոր սեզոնի պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հաղորդվում: Hulu-ի ներկայացուցիչների խոսքերով ՝ սերիալը դարձել է ամենահանրաճանաչ կատակերգական շոուն: Նոր սեզոնը բաղկացած կլինի տասը էպիզոդներից, մանրամասները դեռ չեն բացահայտվում: Սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է մայիսի 15-ին:
13:25 03.07.2020
Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ՝ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար: «Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը […]