TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար

16:00 02.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով

14:15 02.07.2020

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով և այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ […]

̰
Պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ

12:21 02.07.2020

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական […]

̰
Պաուլսի թոռնուհին ամուսնացել է ԱՄՆ-ից հայ սցենարիստի հետ

22:30 01.07.2020

Լատվիացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին՝ Մոնիկա Պեդերսենը, և ծագումով հայ սցենարիստ Մայքլ Ալոյանը տեղեկացրել են ընտանիք կազմելու մասին: Հարսնացուն և փեսացուն իրենց «Ինստագրամ»-ի էջերում լուսանկարներ են հրապարակել՝ Լոս Անջելեսում կայացած նշանադրության արարողությունից: «Երկու տարի միասին, և սա միայն սկիզբն է»,- գրել է Ալոյանը: Մայքլ Ալոյանը ծնվել է Լոս Անջելեսում հայաստանցի էմիգրանտի ընտանիքում: […]

̰
Հուլիսի 6-ից Սանկտ-Պետերբուրգում բացվում են պետական թանգարանները

20:42 01.07.2020

«Շնչառության ու ձեռքերի անհատական պաշտպանության միջոցները պարտադիր են ինչպես աշխատակիցների, այնպես էլ այցելուների համար: Դրամարկղում, ադմինիստրատորի մոտ, անձնական իրերի պահպանության սրահում աշխատակիցների ու այցելուների միջև պետք է պաշտպանիչ էկրան լինի: Երթևեկը պետք է բացառի այցելուների հանդիպումը և ապահովի առանձին մուտք ու ելք:  Էքսկուրսիոն խմբերում պետք է լին 5-ից ոչ ավելի այցելու, քաղաքացիների միջև անհրաժեշտ է […]

̰
Ի՞նչ ճակատագիր է ունենալու Սուրբ Սոֆիայի տաճարը. քննարկում

17:40 01.07.2020

Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Թեմայի շուրջ է զրույցը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գալյա Նովենցի կերտած կերպարները կմնան հավերժ, ինչպես ինքը՝ մեր հիշողություններում. Մակունցի գրառումը

17:10 01.07.2020

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան օրն է: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դերասանուհու լուսանկարը գրելով. «Մարդիկ, ում մասին միշտ խոսում ենք ներկայով: Համոզված եմ, որ Գալյա Նովենցի կերտած կերպարները կմնան հավերժ, ինչպես ինքը՝ մեր հիշողություններում։ Իր տաղանդով նա ոչ միայն գերեց հայությանը, այլև շատերիս ճանաչել […]

̰
Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության․ Հակոբ Արշակյանի գրառումը

13:40 01.07.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով տիեզերագիտության ու երաժշտության մեկտեղմանը: «Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության: Starmus գիտության և երաժշտության փառատոնի շրջանակներում իրականացվել է Starsounds նախագիծը: Այն անց է կացվում աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ «Քուին» (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության […]

̰
Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

18:40 30.06.2020

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես: «Յունիսի 29-ին, Երուսաղէմի քաղաքապետ տիար Մոշէ Լիոնը այցելեց «Բնութեան թանգարանում» բացուած հայկական հախճապակու արուեստին նուիրուած ցուցահանդէս: Այն նուիրուած է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արուեստի հաստատման 100 ամեակին եւ կազմակերպուած է «Հայերը Երուսաղէմում» փառատոնի շրջանակում: […]

̰
Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

16:51 30.06.2020

Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հոսպիտալացվել է: Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երգչուհու մամուլի քարտուղարը հայտնել է, որ Անիտան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նրա խոսքերով՝ երգչուհին  պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե ինչպես է վարակվել:

̰
Բեյոնսեի դուստրը երաժշտական մրցանակ է ստացել

13:51 30.06.2020

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի դուստրը՝ Բլու Այվին, դարձել է երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր: Այսս մասին հայտնում է CNN-ը: Ութնամյա աղջիկը ստացել է BET Award-ի մրցանակը՝ «Brown Skin Girl երգի համար: Նա այն ձայնագրել է մոր հետ: Այսկերպ, Բլու Այվին դարձել է այդ մրցանակաբաշխության վերջին 20 տարիների ամենաերիտասարդ դափնեկիրը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օնլայն տարբերակով, սակայն ինքը՝ […]

̰
Գյումրեցի 14-ամյա Անժելա Պապիկյանը հաղթող է ճանաչվել Բելառուսում անցկացված նկարչության միջազգային մրցույթում

23:49 28.06.2020

Հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Անժելան Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է, հայտնի մանրանկարիչ, գեղանկարիչ Վարդևան Շամամյանի սանն է: «Մրցույթի մասնակցության նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ 3-4 ամիս առաջ: […]

̰
Եթերից հանվելուց հետո «Քամուց քշվածները» ֆիլմը կվերադառնա HBO Max-ի հարթակ

21:14 28.06.2020

«Քամուց քշվածները» ֆիլմը կվերադարձնեն HBO Max-ի հարթակ այն բանից հետո, երբ ֆիլմը հանվել էր եթերից ԱՄՆ-ում ընթացող ցույցերի հետևանքով: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը: Միաժամանակ, ֆիլմին կկցվի հատված, որի ընթացքում Չիկագոյի կինեմատոգրաֆիայի համալսարանի ուսուցիչ Ժակլին Ստյուարտը կբացատրի ֆիլմի կոնտեքստը: Ստյուարտը կպատմի նաև այն մասին, որ «ֆիլմի դեմ բողոքել են սևամորթ կերպարների ստերեոտիպային ներկայացման պատճառով»: […]

̰
Վերականգնողն անճանաչելիորեն աղավաղել է Մարիամ Աստվածածնին պատկերող կտավը

15:30 28.06.2020

«Կույս Մարիամի անաղարտ բեղմնավորումը» կտավն աղճատվել է, երբ դրա տերը կտավի վերականգնումը վստահել է կահույքի և այլ իրերի վերականգնումով զբաղվողին։ Իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի կտավի կրկնօրինակը անճանաչելիորեն փոխվել է։ Այդ «ապականումը» տեսնելուց հետո կտավի տերը «վերականգնողից» պահանջել է կտավին հաղորդել նախկին տեսքը, սակայն վերջինս էլ ավելի է աղավաղել պատկերը։ Դրանից հետո հավաքորդը 1,2 հազար […]

̰
The Rolling Stones-ն արգելել է Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ

15:20 28.06.2020

Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Խմբի անունից համապատասխան հայտարարությունը տարածել է հեղինակային իրավունքների պաշտպանության BMI կազմակերպությունը, գրում է Rolling Stone պարբերականը: «BMI-ն Stones-ի անունից տեղեկացրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի խմբին, որ իրենց երգերի չարտոնված օգտագործումը կհանդիսանա լիցենզիոն համաձայնագրի խախտում»,- ասված է […]

̰
«Մատանիների տիրակալը» սերիալում նկարահանվելու համար «զվարճալի» արտաքինով մարդիկ են որոնվում

14:30 28.06.2020

Նոր Զելանդիայում անսովոր տեսք ունեցող դերասանների են փնտրում «Մատանիների տիրակալի» հեռուստատեսային ադապտացիային մասնակցելու համար, հայտնում է The Guardian-ը: Դերասանների նկատմամբ հիմնական պահանջը «զվարճալի տեսքն» է, նշված է տաղանդների որոնման հարցերով զբաղվող գործակալության հայտարարության մեջ: Նշվում է, որ անսովոր ծնոտը, դեմքի այրվածքները, լոշտակ ականջները և այլ արատներ կամ այլ թերություններ ունենալը ողջունվում է:  

̰
Համացանցում է հայտնվել «Չեռնոբիլ. անդունդ» ֆիլմի թրեյլերը

14:00 28.06.2020

Central Partnership-ի  յութուբյան ալիքում հրապարակվել է «Չեռնոբիլ. անդունդ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որի ռեժիսորը Դանիլ Կոզլովսկին է: Տեսանյութի նկարագրության մեջ ասվում է, որ ֆիլմը Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին Ռուսաստանում նկարահաված առաջին խոշոր գեղարվեստական ​​ֆիլմն է: Ֆիլմը պատմում է 1986 թվականին Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման և գլոբալ աղետը կանխած մարդկանց մասին: Կոզլովսկին ևս նկարահանվել […]

̰
Մեծ Բրիտանիայում կթողարկվեն Queen-ին նվիրված փոստային նամականիշներ

13:30 28.06.2020

Մեծ Բրիտանիայում կթողարկվեն Queen լեգենդար ռոք-խմբին նվիրված փոստային նամականիշներ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ազգային փոստային օպերատորին: Նշվում է, որ լեգենդար երաժիշտների մի շարք նամականիշներ վաճառքի կհանվեն այս տարվա հուլիսի 9-ին:

̰
Համացանցում տարածվել է «Գրենլանդիա» ֆիլմի թրեյլերը

10:30 28.06.2020

Համացանցում հայտնվել է նոր ապոկալիպտիկ ֆիլմի՝ «Գրենլանդիա»-ի թրեյլերը: Հոլովակը հայտնվել է STX Entertainment-ի պաշտոնական յութուբյան ալիքում: Ֆիլմում գլխավոր դերերը կերտել են Ջերարդ Բաթլերը և Մորենա Բակկարինը: Ֆիլմի ռեժիսորը Ռիկ Ռոմանն է, իսկ պրոդյուսերներից մեկը՝ Բեզիլ Իվանիկը: Ապոկալիպտիկ ֆիլմը մի ընտանիքի մասին է, որը հայտնվում է աղետալի իրադարձությունների կենտրոնում: Դեպի Երկրագունդ թռչում է գիսաստղ, ու սկսվում […]

̰
Հոլիվուդում մտադիր են COVID-19-ի բռնկման մասին ֆիլմ նկարահանել

19:45 27.06.2020

Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը սկսել է նոր ֆիլմի վրա աշխատանքները: Սյուժեն ծավալվում է Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին շաբաթների ու անհայտ վիրուսի դեմ անզիջում պայքար տանող բժիշկների շուրջ: Այս մասին գրում է Wall Street Journal-ը: «Այն, թե ինչպես չղջիկներով լի քարանձավից վիրուսը հայտնվեց Ուհանում, հարց է, որի պատասխանը մոտ ժամանակներում մեզ հասանելի չի լինի: Ֆիլմն […]

̰
Նոր հասցեներ Ֆիրդուսի հին բնակիչների համար. ևս 50 ընտանիք սպասում է իր տեղափոխմանը

19:44 27.06.2020

Երևանի 33-րդ կամ ավելի շատ Ֆիրդուսի անվանումով հայտնի թաղամասի ևս 50 բնակիչ սպասում է հին տներից նոր հասցեներ տեղափոխվելուն. պայմանագրերն արդեն ստորագրել են: Բնակիչներն ադեն հետհաշվարկն են սկսել: Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարող հուշարձանային շինությունները պահպանվելու են իրենց տեղերում. այստեղ նախատեսվում է նաև մշակութային հայտնի գործիչների թանգարաններ հիմնել: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Արթուր Կոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին

19:30 27.06.2020

Արթուր Կոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման մեղադրանքով: Խոսքը Շերլոկ Հոլմսի կրտսեր քրոջ մասին պատմող «Էնոլա Հոլմս» ֆիլմի մասին է, գրում է  Independent պարբերականը: Նախագիծը նկարահանվելու է Նենսի Սփրինգերի գրքի հիման վրա, գլխավոր դերում խաղալու է Միլլի Բոբի Բրաունը: 2014 թվականին Կոնան Դոյլի ժառանգները դադարեցին հեղինակային գումարներ ստանալ մինչև 1923 […]

̰
Զբոսավարներն աղբից մաքրում են Հայաստանի տեսարժան վայրերը. հերթական կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր

19:15 27.06.2020

Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի   նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական  արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով: Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար: Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն […]

̰
Ռուս հայտնի երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը նիհարել է 100 կիլոգրամով

18:30 27.06.2020

Ռուս հայտնի պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը կորցրել է 100 կիլոգրամ քաշ: Դա տեսանելի է եղել լուսանկարում, որը նա հունիսի 27-ին տեղադրել է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա խոստացել է հայտնել նիհարելու իր եղանակը:   View this post on Instagram   Всем мир! Это мои шорты… минус 100! Скоро опубликую свою методику похудения! ??✊ A post […]

̰
Արևմտյան Հայաստանում գանձագողությունը շարունակվում է. Կարո Փայլանը դիմել է խորհրդարանին

16:11 26.06.2020

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է տարել մի հարց, որ վերաբերվում է «Սուրբ կույսեր» հայկական մենաստանին: Փայլանն անդրադարձել է մասնավորապես մենաստանի տարածքում նկատվող շարժումներին ու գանձագողների կատարած քայլերին։ Թեման մանրամասն ուսումասիրել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սիմոն Աբգարյանն արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի

16:51 25.06.2020

Հունիսի 23-ին ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի իր հեղինակած և բեմադրած՝ «Էլեկտրան գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Տեղեկանք. 1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը […]

̰
«Սերը լուսնի լույսի տակ». սիրված դորաման այսօրվանից՝ ժ. 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում էկրան կբարձրանա

12:30 25.06.2020

Այսօրվանից՝ ժամը 20:40-ից, «Շանթի» եթերում էկրան կբարձրանա ևս մեկ ճանաչված ու սիրելի կորեական դորամա՝ «Սերը լուսնի լույսի տակ»: Այս դորամայի ցուցադրությունը մեր հազարավոր հեռուստադիտողների ցանկությունն ու խնդրանքն է: Տարբեր հարթականերում իրականացված հարցումներին՝ թե ո՞ր դորաման կցանկանայիք դիտել «Արևի հետնորդները» դրամայից հետո, մեր հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը հենց այս դորաման է նախընտրել: Թերևս, հեռուստադիտողների այս մեծ սիրո […]

̰
Ավելի քան 300 սևամորթ կինոգործիչ Հոլիվուդից պահանջում է վերջ տալ ռասիզմի դրսևորումներին

16:00 24.06.2020

Միացյալ Նահանգներում ավելի քան 300 սևամորթ դերասան ու պրոդյուսեր կոչ է արել Հոլիվուդի առաջատար ներկայացուցիչներին վերջ տալ համակարգային ռասիզմին: Այդ մասին ասվում է Variety-ում հրապարակված բաց նամակում: Նամակի հեղինակները պատասխանատվության մի մասը գցել են ամերիկյան կինոարտադրության վրա, որտեղ գերազանցություն է տրվում սպիտակամորթներին: Զանգվածային հակառասիստական հայտարարությունները և ցույցերն անցկացվում են ԱՄՆ արևմտյան հատվածներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի […]

̰
Բարսելոնի լարային նվագախումբը գոհացրել է բույսերին՝ նրանց համար անվճար նվագելով

13:20 23.06.2020

Կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից հետո Բարսելոնի օպերային տունը վերսկսել է իր աշխատանքը, սակայն ելույթ է ունեցել ոչ թե մարդկանց, այլ շուրջ 2300 բույսերից բաղկացած լսարանի առաջ: Արտասովոր համերգի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այն կհիշեցնի մարդկանց արվեստի, երաժշտության և բնության արժեքը, ինչպես նաև ճանապարհային քարտեզ կծառայի համավարակից հետո բնականոն գործունեությանը վերադառնալու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ համերգից հետո […]

̰
Մահացել է Բեթմենների հայտնի ռեժիսոր Ջոել Շումախերը

13:02 23.06.2020

Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Ջոել Շումախերը մահացել է 80 տարեկան հասակում: Նա ավելի քան մեկ տարի պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ, գրում է Variety- ն: Ջոել Շումախերը ծնվել է 1939-ի օգոստոսի 29-ին: Նա իր աշխատանքը կինոյում սկսել է որպես զգեստների դիզայներ, այնուհետև սկսել է աշխատել սցենարների վրա: Շումախերի ռեժիսորական դեբյուտը ֆանտաստիկ կատակերգություն էր՝ The Incredible […]

̰
BACK_TO_TOP