Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար

15:50 21.03.2023

Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայացելով գործող կարգավորումները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ այդ գործարքի նկատմամբ կիրառելի են Հարկային օրենսգրքի կարգավորումները. ազատված գործարքին վերագրվող ԱԱՀ-ի դեբետային գումարները (գործարքին վերագրվող ձեռքբերումների գներում ներառված գումարները)՝ որպես մատակարարներին վճարված ԱԱՀ գումարներ, հաշվանցման ենթակա չեն եւ պետք է սահմանված կարգով միացվեն այդ ապրանքների ինքնարժեքին: Մյուս կողմից՝ գործող օրենսդրությամբ այդ խտանյութը կամ համաձուլվածքը՝ դոռեն, Հայաստանից արտահանելու հնարավորություն կա:

Փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը եւ նշել. «Ընդհանուր սահմանված կանոնի ներքո հետ ստանալ արժեշղթայի նախորդ օղակում վճարված ԱԱՀ-ն, ոսկու զտարկումը կազմակերպել արտերկրում, այնուհետ զտարկված ոսկին ներմուծել ՀՀ, որը տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա չէե: Արման Պողոսյանի խոսքով առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջեւ. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է:

«Դոռեի օտարումը շարունակվում է համարվել ԱԱՀ-ից ազատված գործարք, բայց հնարավորություն է տրվում դրա ստացման նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել եւ ըստ այդմ՝ հարկային միջավայրը համապատասխանաբար հավասարեցնել այն նույն վիճակին, որն ունեն տնտեսվարողները, եթե ընտրել են դոռեն արտահանելու, արտերկում զտարկում կազմակերպելու եւ պատրաստի ոսկին ներմուծելու ճանապարհը»,- ընդգծել է փոխնախարարը` նոր կարգավորումը ներկայացնելով: Նա պարզաբանել է նաեւ, որ ոսկյա զարդերը կհարկվեն ԱԱՀ-ով:

Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ գործարար միջավայրը պատրա՞ստ է մշակման եւ վերամշակման գործընթացների կազմակերպմանը հարցին ի պատասխան՝ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովի անդամները եղել են Երեւանի ոսկերչական գործարանում, ծանոթացել ժամանակակից տեխնիկային եւ համոզվել, որ գործարանը պատրաստ է ամբողջ շղթան կազմակերպելու: Փոխնախարար Արման Պողոսյանը եւս հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրվել է, եւ կան որակի ու ծավալի բավարար կարողություններ դոռեի կամ ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

BACK_TO_TOP