22:13 05.12.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Կոլումբիայի համալսարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը:
Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտներն ավելացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ միջազգային իրավական գործիքակազմի օգտագործման միջոցով, ինչպես օրինակ, հարկային մարմինների միջոցով ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման և դրա շրջանակի ընդլայնման միջոցով։ Միջոցառման ընթացքում հանդես են եկել մի շարք համաշխարհային համալսարանների պրոֆեսորներ և տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ վերջերս ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ պաշտոնապես մեկնարկել է «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագիրը: Այն հիմք է հանդիսանալու 2022-2024թթ. ՄԱԶԾ և ՊԵԿ միջև համագործակցությանը՝ խթանելով հարկային մարմնի կարողությունների հզորացմանը՝ պայքարելու հարկերից խուսափելու, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ: «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնությունը կարևորում է նաև հարկային դաշտը սոցիալական պարտավորությունների ընդլայնման տեսանկյունից՝ կառավարման ներկայացուցչական և արդյունավետ գլոբալ համակարգում: ՄԱԶԾ «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման նպատակներ» գլոբալ նախաձեռնության բաղկացուցիչ մասն է հանդիսանում։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...