18:16 04.07.2022
Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար, այս մասին հուլիսի 4-ին Լուգանոյում՝ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի և ռուս օլիգարխների բռնագրավված ակտիվները պետք է դառնան ֆինանսավորման հիմնական աղբյուր։ Ռուսաստանի սառեցված ակտիվները, տարբեր գնահատականներով, տատանվում են 300-500 միլիարդ դոլարի սահմաններում»,- ասել է նա՝ նշելով, որ որոշ երկրներ […]
17:52 04.07.2022
ԱՄՆ Նավթի և գազի ասոցիացիան, ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ բենզալցակայանների սեփականատերերին ուղղված գազի գների իջեցման պահանջին, առաջարկել է նախագահի թվիթերյան հաղորդագրությունների համար պատասխանատու Սպիտակ տան ստաժորին ուղարկել տնտեսագիտության հիմունքներ ուսումնասիրելու: Ավելի վաղ Բայդենը Twitter-ում բենզալցակայանների սեփականատերերից պահանջել էր իջեցնել բենզինի գները։ Ինչպես ասել էր Միացյալ Նահանգների նախագահը, այսպես պետք է վարվեն գազալցակայանների շահագործողները, […]
14:23 04.07.2022
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, […]
22:06 03.07.2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ ռուսական նավթի գնման թույլատրելի գնի առաստաղը կարող է սահմանվել ներկայիս գնի կիսով չափ։ «Ակնկալվում է, որ Ռուսաստանից նավթի գնի առաստաղը կսահմանվի ներկայիս գնի կեսի չափով։ Մենք նաև մեխանիզմ կստեղծենք, որը թույլ չի տա ռուսական նավթ գնել սահմանվածից բարձր գնով»,–ասել է նա։ Կիոդո գործակալությունը մեջբերում է կառավարության ղեկավարի խոսքերը […]
14:27 03.07.2022
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ JP Morgan Chase-ի վերլուծաբանները կանխատեսել են, որ նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, եթե Ռուսաստանը զգալիորեն կրճատի նավթի արդյունահանումը ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Այս կարծիքն ուրբաթ հաղորդում է Bloomberg-ը։Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նավթի օրական մատակարարումների կրճատումն օրական 3 մլն բարելով կհանգեցնի Լոնդոնի ֆոնդային բորսայում վառելիքի գների բարձրացմանը՝ հասնելով […]
19:43 02.07.2022
Իրանի ԱԳՆ դիվանագիտական հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ երկրի առևտրային հաշվեկշիռն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դրական է եղել և կանխատեսել է արտահանման ծավալների աճ 45-55 մլրդ դոլարով։ Նա էներգետիկան, ներմուծումը, տրանզիտը,, տեխնոլոգիաները անվանել է հիմնական գործոններ, որոնք նպաստել են արտահանման աճին։ Նա նաև նշել է, որ շինանյութը, քարը, գյուղատնտեսական արտադրանքը […]
17:37 02.07.2022
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով և կոչ է անում երկրի բնակիչներին տնտեսել էներգիան։ Այս մասին, Deutsche Welle փոխանցմամբ, ասել է գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը։ Տեղեկատվության համաձայն հուլիսի 11-21-ը Nord Stream AG ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի «Հյուսիսային հոսք»-ի երկու գազամուղների աշխատանքը պրոֆիլակտիկ աշխատանքների համար։ «Հարցն այն է, թե արդյոք այս տեխնիկական […]
22:42 01.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել երկօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի հետ։ Գործընկերները հայ և գերմանացի լրագրողների համար հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ-գերմանական տնտեսական նոր համագործակցության շուրջ ունեցած քննարկումները։ «Այսօրվա մեր հանդիպման ընթացքում ես շեշտել եմ, որ մեր համագործակցությունը պետք է ընդլայնել հիմնականում […]
20:29 01.07.2022
ԱՄՆ-ը ստուգումներից հետո թույլ է տվել ռուսական նավթամթերքով լցանավը բեռնաթափել Նոր Օռլեանում, գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Լցանավի կալանավորման մասին հայտնի էր դարձել անցած երեքշաբթի։ ԱՄՆ-ը թույլ է տվել ռուսական տանկերին բեռնաթափել իր բեռները Նոր Օռլեանում։ Նավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից: […]
20:17 01.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։ Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:
20:12 01.07.2022
«Նորվեգիան Ուկրաինային ֆինանսական օգնություն կհատկացնի մոտ 1 միլիարդ եվրոյի չափով»։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերեն նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է Ukrinform-ը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա օգնության փաթեթը ստանալ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին։ «Ես ժամանել եմ Կիև այսօր՝ պատերազմի սկսվելուց հինգ ամիս անց, որպեսզի հայտարարեմ […]
14:33 01.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։ Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են […]
13:08 01.07.2022
7 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի կառավարությունն էներգախնայողության ռեժիմ է մտցրել՝ կոչ անելով տնային տնտեսություններին և ձեռնարկություններին խելամտորեն նվազեցնել սպառումն ամառվա ընթացքում: Դա պայմանավորված է այն հաշվարկներով, որ ուժեղ ջերմային ալիքի դեպքում երկրի գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ հարավային Օկինավայի և հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու, էներգիայի պահուստի գործակիցը կարող է լինել ընդամենը 3,7%, մինչդեռ կրիտիկական մակարդակը […]
20:50 30.06.2022
«Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել ու վերակառուցել Սալվինազի ջրանցքի մեկ ու կես կմ հատվածը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս փողոցի սեփական տներով բնակեցված թաղամասի և հարակից գործարանի տարածքով։ «Նախատեսվում է կառուցել շրջանցիկ ջրատար։ Ծրագրի բուն նպատակն է ներկայիս գործող Սալվինազի ջրանցքը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս թողամասի ամբողջությամբ խիտ բնակեցված տարածքներով, էդ […]
20:43 30.06.2022
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 6,1 մլն դոլարով: Հաղորդում է aliq.ge-ն։ Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2022 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 22,1 մլրդ դոլար, ինչը վերջին չորս եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 110,8 տոկոսն է։ Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել […]
20:04 30.06.2022
Հունիսի 30-ին ՀՀ Կառավարության նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին 353,559.4 միլիոն դրամ հատկացվեց մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 82,782.3 միլիոն դրամ հատկացվեց Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցման և և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք […]
19:51 30.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել: Հաղորդում է aliq.ge-ն։ Տեղեկության համաձայն՝ ներմուծման ծավալը կրկնակի կրճատվել է, չնայած վճարված գումարը գերազանցում է նախորդ տարվա արժեքը։ Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի 5 ամիսներին Վրաստանից արտահանվել է 20 հազար 047 տոննա կարտոֆիլ՝ 4,698 մլն դոլար արժողությամբ: […]
19:21 30.06.2022
2022 թվականին Շիրակի մարզի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիոն փաթեթից կառավարությունը հաստատել է 30-ը։ Առաջին փուլով մարզում իրականացվելու են 7,7 մլրդ դրամի աշխատանքներ՝ մեծ մասամբ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում բաղադրիչներով: Այժմ հաստատված հայտերը գտնվում են մրցութային գործընթացներում, շինընկերությունների ընտրությունից հետո հուլիսի առաջին տասնօրյակում նախատեսվում են ծրագրերի մեկնարկները։ […]
13:15 30.06.2022
Նախնական գնահատականներով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում, մասնավորապես, կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է ու չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60,2 տոկոսի փոխարեն։ Հարկային եկամուտները, ըստ ֆինանսների նախարարի, կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23,4 տոկոսը. այս տարվա համար սահմանված թիրախն է։ […]
20:40 29.06.2022
Միջբանկային SWIFT համակարգի ռուսական անալոգին՝ ֆինանսական տեղեկությունների փոխանցման SPFS համակարգին են միացել ավելի քան 70 արտասահմանյան բանկեր՝ 12 երկրներից: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ ընդգծելով ազգային արժույթով վճարումների զարգացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, կարգավորիչը պատրաստ է բոլորին բավականին արագ միացնել համակարգին, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները։ […]
19:38 29.06.2022
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ «Արհովշին» ընկերությունը կառուցում է մայթեր, ջրահեռացման համակարգը, 200 գծամետր հատվածում կիրականացվի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում և նոր ծածկի տեղադրում, կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ։ Շինարարական աշխատանքների ժամկետն է 6 ամիս։ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում […]
19:25 29.06.2022
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության II ծրագրի շրջանակներում Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը: Միջոցառմանը ներկա են եղել ՏԿԵ նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ-ի, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ընդերքօգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ողջունել և շնորհակալություն […]
19:13 29.06.2022
2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը ընդհանուր հաշվով գնել է 494 հազար 538 տոննա վառելիք՝ 461 միլիոն դոլար արժողությամբ։ Ներմուծման ինքնարժեքն աճել է 80 տոկոսով, իսկ ներկրվող նավթի ծավալը՝ 7 տոկոսով։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ Geostat-ի (Վրաստանի վիճակագրական ծառայության) տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը նավթամթերքի խոշորագույն ներկրողն է Վրաստան, երկիրը ՌԴ-ից հունվարից մայիս ամիսներին գնել է 138 հազար […]
19:05 29.06.2022
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները համայնքներ հերթական այցի շրջանակներում եղել են Աշոցք խոշորացված համայնքի Բավրա, Սիզավետ և Թավշուտ բնակավայրերում՝ դաշտավարության և անասնապահության ընթացքը դիտարկելու և ուսումնասիրելու, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ՝ գյուղատնտեսական ցանքատարածությունների աճ է նկատվում, անասնապահությամբ զբաղվողների շրջանում անասնակերի սակավություն չի սպասվում: Պատասխանատուներն այցելել են Բավրա […]
16:35 29.06.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում: Արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները […]
16:34 29.06.2022
Նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն հունիսի 28-ին ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ողջունել են հյուրերին և բարձր գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության […]
16:21 29.06.2022
Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն, ով այսօր հանդես է եկել բացման ելույթով։ ✅Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է: ‼️Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է […]
16:16 29.06.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխության համաձայն, 2022թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։ Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման […]
21:36 28.06.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն առանձին օրենսդրական նորմով սահմանում է պետության ղեկավարի իրավունքը՝ պատժամիջոցների պայմաններում սահմանելու ֆինանսական կայունությունն ապահովելու հատուկ միջոցներ։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախագահը հնարավորություն է ստացել՝ արգելել ցանկացած գործարքի իրականացումը կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանելը, այդ թվում՝ արտարժույթի գործարքները, փոխել արտարժույթի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, պահանջներ […]