19:38 08.07.2022
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա 70-ականներին կառուցված կամուրջներից մեկը վաղուց երթևեկության համար համարվում է վտանգավոր և արգելված, թեև արգելանքը վարորդները հաճախ շրջանցում են։ Գյումրի-Արմավիր ճանապարհի 14,5 և մոտ 15 կմ երկարության հատվածներն այս տարվա կապիտալ հիմնանորոգման ծրագրում են, բայց փլուզվող կամուրջների ամբողջական նորոգում նախատեսված չէ: Կամրջի մի հատվածը մոտ 10 օր առաջ է փլուզվել՝ մի […]
16:22 08.07.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան Քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով. Ինչպես տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, «OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող […]
15:44 08.07.2022
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքերով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը […]
15:38 08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ներկայացուցիչներին, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ընդլայնման ձևաչափերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալները բարձր են […]
20:51 07.07.2022
Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 313,90 մլն դոլար, ինչը 888 տոկոսով ավելի է՝ համաձայն փոխանցվող ծավալների տարեկան աճի տեմպերի։ Փոխանցում է Aliq․ ge-ն։ Ապրիլին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն աճել էին մոտ 300 տոկոսով. ապրիլին Ռուսաստանից Վրաստան էր փոխանցվել 132,98 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։ Այլ երկրներից փոխանցումների պատկերն այսպիսին […]
20:36 07.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր վերաբաշխում է կատարվել ՀՀ պետական բյուջեում՝ 3 խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար: Համապատասխան որոշման առաջին բաղադրիչով կնորոգվեն մոտ 146.7 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում՝ Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածը: Ծրագրի արդյունքում կապահովվի ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։
20:10 07.07.2022
Համաշխարհային բանկը հրապարակել է եկամուտների դասակարգումն ըստ երկրների` 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ: Այն հիմնված է մեկ շնչի հաշվով GNI/Համախառն ազգային եկամուտի վրա` 2021թ. դոլարային արտահայտությամբ: Պատերազմի և համաճարակի ծանր ազդեցությունից հետո՝ երկրի տնտեսությունը 2021-ին հարաբերականորեն վերականգնվեց և եկամուտները աճեցին: Հայաստանը շարունակում է մնալ Բարձր շեմի միջին եկամտով (Upper-middle income) երկրների շարքում։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան […]
19:30 07.07.2022
Եվրամիությունը, այսպես կոչված, «համերաշխության գծով» Ուկրաինայի տարածքից արտահանել է ավելի քան 5,8 մլն տոննա հացահատիկ, հուլիսի 7-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մեր համերաշխության գծերն աշխատում են ուկրաինական հացահատիկի հին պաշարները մաքրելու, ներմուծման և արտահանման հոսքերը կարգավորելու ուղղությամբ: Այս պահին հնարավորություն է ստեղծվել 2022 թվականի ապրիլից Ուկրաինայից ապահովել 5,8 միլիոն տոննա […]
19:18 07.07.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսվել և ընթացքի մեջ է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել. «Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման […]
19:03 07.07.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն ընդունել են «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին, ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում և, մասնավորապես, «Անի» թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացի, փողոցներում առկա վիճակի, […]
15:58 07.07.2022
Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի կարծիքով մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան։ «Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս առաջ Լարսի […]
22:38 06.07.2022
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի նավթային հատվածի հետ կապված 13 ընկերությունների, երկու ծովային լցանավերի և երկու ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում և Վիետնամում գրանցված ընկերությունները, Գաբոնի և Պանամայի դրոշներով նավթատարներ։ Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ իրավասության մեջ գտնվող ակտիվների արգելափակում և ԱՄՆ ֆիզիկական և իրավաբանական […]
19:23 06.07.2022
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ այս փուլում Վրաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գործնականում չի ստանում, քանի որ վերջին ամիսներին լավ արտադրություն է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։ Ազգային հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դեֆիցիտի ամիսներին Վրաստանն էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, և այս պահին որոշիչ գործոնը գինն է. ավելի […]
19:12 06.07.2022
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Կիրովականյան փողոցում։ Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: […]
18:46 06.07.2022
Ռուսական Միացյալ հացահատիկային ընկերության ղեկավար Դմիտրի Սերգեևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ընկերությունը «բարեկամական» երկրների գործընկերների հետ անցնում է ռուբլով վճարման։ Այս պայմանները, մասնավորապես, արդեն իսկ ընդունել է Թուրքիան։ Գրում է «Կոմերսանտ»-ը։ Սերգեևն ասել է, որ ընկերությունն ակնկալում է ազատվել միջազգային թրեյդերների միջնորդությունից և ուղղակիորեն աշխատել ներմուծող երկրների հետ։ Նա նշել է, […]
16:35 06.07.2022
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի […]
16:20 06.07.2022
Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, փոխանցում է ԱԺ կայքը։ Փոխնախարարի խոսքերով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների […]
13:25 06.07.2022
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Եկատերինբուրգում՝ INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարը: ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա պատմել է տնտեսության գերակա ոլորտների մասին, ներկայացրել հայկական ընկերությունների՝ SmartTechnologies-ի, profAL-ի, Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ինչպես նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագիծը։ Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, նաև նշել խնդրահարույց […]
19:59 05.07.2022
Ծովային ճանապարհով դեպի Ասիա ռուսական նավթի մատակարարումները կրճատվել են։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ըստ պարբերականի՝ չնայած հուլիսի առաջին օրերին մատակարարումների աճ է գրանցվել, ընդհանուր հաշվով ռուսական նավթի մատակարարումների ծավալը կրճատվել է։ Նվազումը տեղի է ունենում, չնայած այն բանին, որ վերջին շրջանում Սևծովյան երթուղիները սկսել են ակտիվ օգտագործվել, ինչը նվազեցնում է ճանապարհը դեպի հնդկական […]
19:28 05.07.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա: Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների […]
19:20 05.07.2022
Նորվեգիայում նավթագազային ընկերության աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել գազի արտահաշման ծավալների նվազման։ Այս մասին հայտնում է NRK հեռուստաընկերությունը։ «Գործադուլը կարող է հանգեցնել մինչև 341 հազար բարել նավթի արտահանման և գազի 1,1 բարել նավթային համարժեքի կրճատման»,- փոխանցում է հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ գործադուլները կհանգեցնեն ոլորտի մոտ 1,82 մլրդ նորվեգական կրոնի կորստի։ Նորվեգիայում գործադուլները կազմակերպել է Lederne. […]
19:05 05.07.2022
Առնվազն 865 ռուսական բեռնատար վագոն առգրավվել է ֆիննական երկաթուղային օպերատորի կողմից՝ Եվրամիության պատժամիջոցների պատճառով։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, գրել է Reuters-ը։ Նշվում է, որ Ֆինլանդիայի դատական կարգադրիչների ծառայությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մի քանի տասնյակ ֆիզիկական անձանց և ընկերությունների ակտիվների սառեցման մասին։ Այս շարքում են տրանսպորտային ընկերություններ՝ առնվազն 82 միլիոն եվրո արժողության […]
18:50 05.07.2022
Շուրջ 2 միլիարդ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում: Կառավարության, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրով էլեկտրաէներգիայի խնայողություններ կլինեն մշակույթի տներում, մարզադպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային այլ կառույցներում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։
18:40 05.07.2022
«Ազադեգան» նավթահանքի 7 տարով համատեղ շահագործման նախագծի իրականացման արդյունքում այս հանքավայրից նավթի արդյունահանումը կավելանա օրական 380 հազար բարելով, իսկ երկրի նավթային եկամուտները տարեկան կավելանան 14 միլիարդ դոլարով։ Արևմտյան Քարունի հանքավայրերը երկրի նորագույն նավթահանքերն են, որոնք բաղկացած են հետևյալ հանքավայրերից՝ Հյուսիսային Ազադեգան, Հարավային Ազադեգան, Հյուսիսային Յարան, Հարավային Յարան և Յադավարան: Այդ հանքավայրերից նավթի արդյունահանման ծավալը կազմել […]
14:40 05.07.2022
Եկատերինբուրգում «INNOPROM» միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-ի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության […]
19:52 04.07.2022
Վրաստանի գլխավոր դատախազությունում անցկացված համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության տեղեկություններով քրեական հետապնդում է սկսվել՝ մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձի նկատմամբ: «Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ում գրանցված ձեռնարկության սեփականատերը և նրա հետ հանցավոր կապ ունեցողները բարձր համբավ […]
19:08 04.07.2022
«ԻՆՆՈՊՐՈՄ-22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների գործարար միավորումների հետ հարցը քննարկելուց հետո, ռուսական կողմը նախապատրաստել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնահերթ մեխանիզմների ցանկ։ Դա, […]
18:53 04.07.2022
Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022 թ. փետրվարի 16-ին հայտարարել էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի […]