13:14 22.03.2022
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Որոշմամբ սահմանվել […]
19:40 21.03.2022
Գյումրիի քաղաքապետարանը երեք ամսում ներհամայնքային երթուղիների սպասարկման երրորդ մրցույթն է հայտարարել, երեք անգամ էլ որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել։ Մրցույթը վերաբերում է թիվ 1 և 40 ավտոբուսային, թիվ 18 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկմանը։ Ներքաղաքային մյուս երթուղիների մրցույթները տեղի են ունեցել երկու տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսին։ Իսկ բոլոր երթուղիները սպասարկող ընկերությունը մեկն է, որն էլ այս […]
19:25 21.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Զեկուցողն անդրադարձել է մասնավորապես ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված քայլերին ու ծրագրերին, իրականացված միջոցառումներին: […]
20:11 19.03.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող […]
19:59 19.03.2022
Մասնագետները վերականգնել են Դոնեցկի 31 հազար բնակիչների էլեկտրամատակարարումը, ասվում է ԴԺՀ-ի ածխի և էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկի Պետրովսկի շրջանի մոտ 31 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, քաղաքում հոսանքազրկվել է նաև 26 կաթսայատուն։ «Ժամը 16.30-ին հոսանքազրկված բոլոր սպառողները սնուցվում են», – […]
19:48 19.03.2022
ՌԴ -ում 2022 թվականին սոցիալական կենսաթոշակները ինդեքսավորվելու են 8,6 տոկոսով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է, լրագրողներին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից։ Սոցիալական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորումն իրականացվում է ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուի կենսապահովման նվազագույնի աճի տեմպը։ «Ինդեքսավորման համար մինչև այս տարվա վերջ դաշնային բյուջեից կհատկացվի 33,7 միլիարդ ռուբլի: […]
19:33 19.03.2022
Մարտի 19-ին Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է հաջորդ ձմռանը Գերմանիայի գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ «Սա նշանակում է, որ եթե մինչև հաջորդ ձմեռ մենք ավելի շատ գազ չստանանք, կամ եթե Ռուսաստանից մատակարարումներն ընդհատվեն, ապա մենք այնքան գազ չենք ունենա, որպեսզի տաքացնենք բոլոր տները կամ ողջ արդյունաբերությունը պահենք», […]
19:13 19.03.2022
Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը։ Տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։ 2022 թ.-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թ.-ի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման […]
18:21 19.03.2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ պատժամիջոցների պատճառով ռուսական տնտեսությունում կոլապս չի լինի։ Նա նման վստահությունը պայմանավորել է երկրի հնարավորություններով և բարեկամ պետությունների հետ գործընկերությամբ։ «Մենք ունենք բոլոր հնարավորությունները սեփական զարգացման համար: Շատ առումներով, նախկինում կիրառված պատժամիջոցները միայն օգուտ են տվել մեզ, ստիպել են ակտիվորեն զարգացնել ներմուծման փոխարինումը բոլոր ոլորտներում, ներառյալ […]
17:40 19.03.2022
2017 թվականին վավերացված Կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը վերականգնել, ընդլայնել անտառային տարածքները։ Դասական իմաստով անտառային տարածք չհամարվող Շիրակի մարզում անտառային շերտն ամբողջ տարածքի ընդամենը 1 տոկոսն է կազմում։ Անտառապատկան 4670 հեկտարից անտառածածկ է միայն 2300-ը։ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ Շիրակի անտառների զգալի մասը […]
13:20 19.03.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։ «Մենք պետք է անենք […]
20:50 18.03.2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համակարգը նորմալ է աշխատում՝ երրորդ արտաքին էլեկտրահաղորդման գծի հետ կապի կորստից հետո։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության բոլոր համակարգերը շարունակում են գործել»,- այսօր ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Ուկրաինան: Վեց ռեակտորներից երկուսը գործում են և ներքին էլեկտրահաղորդման գծի անջատումից […]
20:44 18.03.2022
Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ […]
20:12 18.03.2022
2022 և 2023 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կգերազանցի նախկին կանխատեսումները, սակայն, միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը թույլ չի տա, որ գնաճային շղթան թափ առնի, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան՝ Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նիստից հետո: «Հիմա շատ դժվար է կոնկրետ կանխատեսումային թվեր նշել: Այս տարի և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի գնաճը կլինի […]
21:02 17.03.2022
Շիրակի մարզում 78.940 հեկտար վարելահողերից մշակվում է 51 հազարը։ Այս տարի նախատեսվում էր գարնանացանի հաշվին հիմնականում լեռնային ու նախալեռնային տարածքներում վար ու ցանք կատարել տարիներով չմշակված հողակտորներում, բայց տարեսկզբին պարարտանյութի գնաճը տնտեսություններին անակնկալի է բերել։ Նախկին 6-7 հազար դրամի փոխարեն, ազոտական պարարտանյութի շուկայական գինը բարձրացել է 3 անգամ։ Պարարտանյութի գնաճը մեղմելու ծրագիրը պետական սուբսիդավորումն է, […]
19:14 17.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խոր ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտակա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խոր ճգնաժամի առաջ, հատկապես Ռուսաստանից շատ կախված երկրներում՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան, […]
10:09 17.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր իրողության պայմաններում, որոնց հետևանքը կլինի գործազրկության ու գների աճը, կպահանջվի ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ։ Նրա խոսքով, իշխանությունների խնդիրն է լինելու նվազագույնի հասցնել վերոնշյալ ռիսկերը։ Մոտ ապագայում որոշումներ կկայացվեն կենսաթոշակների, սոցիալական նպաստների բարձրացման վերաբերյալ։ Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն կատարել սոցիալական բոլոր պարտավորությունները, այլև գտնել քաղաքացիներին աջակցելու […]
19:45 16.03.2022
Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքերով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոպերիայի խոսքերով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է. «Ցավոք սրտի, հեղուկ գազի ներկրման համար մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, և խնդիրը Վլադիկավկազի տարածքում […]
17:16 16.03.2022
Անցած գիշեր հարյուրավոր ցուցարարներ՝ վարորդներ, ֆերմերներ, հասարակ քաղաքացիներ, վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացրել Մարսելում ու գրեթե այրել քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Բրեստում և Լորիենում ցուցարարները փակել են նավթի պահեստը և իշխանություններից պահանջում են ինչ-որ բան անել վառելիքի թանկացումը կասեցնելու համար։
16:51 16.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վահե Հակոբյանի նախագահությամբ, մարտի 16-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» և նույնանուն` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները: […]
16:09 16.03.2022
Փորձագետները վերացրել են Wildberries կայքի և հավելվածների շահագործման սխալների ավելի քան 90%-ը, հայտնել են ընկերությունից: «Ընկերության տեխնիկական մասնագետները վերացրել են բջջային հավելվածների և վեբ-կայքի աշխատանքի սխալների ավելի քան 90%-ը։ Մնացած տեխնիկական խնդիրները կշտկվեն մոտ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հավելվածների և Wildberries կայքի աշխատանքի սխալների թիվը մարտի 16-ի առավոտվա դրությամբ, ըստ Downdetector ծառայության տվյալների, մարտի […]
14:31 16.03.2022
Անվտանգային ինչպիսի՞ հարցեր են լուծելու Սյունիքի այլընտրանքային ճանապարհները և ո՞ր փուլում է ընթացող շինարարությունը․ «Հեռանկարի» տաղավարում Քրիստինե Ալագուլյանը թեմայի շուրջ զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի հետ։ «Հատկապես սահմանամերձ հատվածներում լրջագույն ուսումնասիրություն ենք անում, որպեսզի մեր ճանապարհային ցանցի խտությունն ավելացնենք, և մեր բնակավայրերին ապահովենք 2-րդ, 3-րդ այլընտրանքային ճանապարհներով։ Սյունիքում հայտնի պատճառներով արդեն […]
10:54 16.03.2022
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 15-ին, անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակի և զարգացմանն ուղղված հարցեր։ Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները […]
08:49 16.03.2022
Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ թերակղզին կվերականգնի երկաթուղային բոլոր գծերը, որոնք նախկինում կապում էին Ղրիմն ու Ուկրաինայի Խերսոնի շրջանը և ոչնչացվել էին։ «Այժմ վերականգնվում է։ Իսկ հետագայում անպայման կվերականգնվի տարանցումը Խերսոնշինայով դեպի Օդեսա և Խարկով»,- ասել է Կոնստանտինովը։ Ղրիմի խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ իրենք կվերականգնեն Ուկրաինայի հարավ-արևելք տանող […]
08:43 16.03.2022
ԱՄՆ-ը հրաժարվում է փոխարինել ռուսական նավթի մատակարարումներն իրանական նավթով՝ Ռուսաստանից էներգակիրների արտահանման արգելք սահմանելուց հետո, անկախ իրանական միջուկային համաձայնագրի վերականգնումից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Կլինի Գործողությունների համատեղ համապարփակ պլան, թե ոչ, իրանական նավթի արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվի։ Մենք ռուսական նավթը չենք փոխարինի իրանական նավթով։ […]
19:36 15.03.2022
Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի։ Այս մասին այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ասել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Ոռոգման սեզոնին կարևոր է ջրի պահանջարկը լիովին բավարարել։ Անցած տարվա ոռոգման ջրի պակասի խնդիրն աչքի առաջ ունենալով, մարզպետարանը առաջարկություն է ներկայացրել կառավարություն։ Առաջարկը վերաբերում է Շիրջրանցքի վրա գտնվող հէկերից մեկի ջրօգտագործման թույլտվության ժամկետ կրճատելուն։ «Շիրջրանցքի […]
18:13 15.03.2022
2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ […]
16:33 15.03.2022
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: «Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,- ասել է Գալստյանը: ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի […]
12:13 15.03.2022
Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
23:31 14.03.2022
Բելառուսը և Ռուսաստանը ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերը բաշխելիս կհրաժարվեն դոլարից, հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը երկու երկրների վարչապետների միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ «Բազմաթիվ փոխադարձ հաշվարկներ արվել են երկրների միջև արտարժույթով, և դրանից պետք է հրաժարվել՝ հաշվի առնելով ի հայտ եկած սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ։ Քննարկվող հարցերից մեկը դոլարի միջոցով […]