TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք է փնտրում

19:26 26.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կատարի հետ բանակցություններ է վարում Եվրոպա հեղուկ բնական գազի հնարավոր մատակարարումների շուրջ, եթե Ուկրաինա ռուսական ներխուժումը հանգեցնի մայրցամաքում դրա պակասի, գրում է Bloomberg-ը։ ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ, ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Մոսկվան կարող է դադարեցնել վառելիքի մատակարարումները ԵՄ։ Եվրոպան իր բնական գազի ավելի քան 40%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ […]

̰
Հայտնի է Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառը

12:31 25.01.2022

Կենտրոնական Ասիայում զանգվածային հոսանքազրկումը տեղի է ունեցել Ղազախստանում տարանցիկ գծի գերծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հայտնում է էլեկտրացանցերի կառավարման ղազախական օպերատոր KEGOC-ի մամուլի ծառայությունը։ Արդյունքում տեղի է ունեցել Ղազախստանի «Հյուսիս-Արևելք-Հարավ» տարանցիկ գծի վթար։ Ներկայում փորձագետները վերացնում են հոսանքազրկման պատճառ դարձած վթարի հետևանքները։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել Ուզբեկստանում, […]

̰
Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է․ Bloomberg Economics

18:30 24.01.2022

«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այդ ցանկում Թուրքիային գերազանցող միակ զարգացող երկիրը Արգենտինան է։ Ցանկն առաջին անգամ հրապարակվել է 2013թ․ օգոստոսին, իսկ այս տարի, բացի Թուրքիայից և Արգենտինայից, դրանում տեղ են գտել նաև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը […]

̰
Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունն անցյալ տարի ստացել է 600մլն․ դրամի շահույթ. Արդարադատության նախարար

21:16 21.01.2022

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Միջոցառման սկզբում ներկայացվել է հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալների, գույքային և ոչ գույքային […]

̰
Քարածխի գները համաշխարհային շուկայում աճում են

20:32 21.01.2022

Քարածխի գներն աճում են, քանի որ Ասիայում վերավաճառողները մեծ քանակություններ են ձեռք բերում՝ վախենալով Ինդոնեզիայից ներկրումների ուշացման հետևանքներից, քանի որ էներգառեսուրսների համաշխարհային դեֆիցիտը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Արդեն իսկ քարածխի մեծ չափաբաժին, որը ներկրվել է Ավստրալիայից, անցել է մեկ այլ վերավաճառողի մեկ խորանարդ մետրի համար  300 դոլարով։ Վերավաճառողները նշել են, որ դա […]

̰
Իրանը Ռուսաստանին առաջարկում է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել Ադրբեջանի տարածքով

20:04 21.01.2022

Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին։ «Ռուսաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ  քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոպ մատակարարումները»,- ասել է Իրանի նախարարը։ Օվջին ընդգծել է, որ Իրանը վերջին ամիսներին սկսել է գազ մատակարարել Թուրքմենստանից Ադրբեջան իր տարածքով։ «Նման ձևով […]

̰
Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը չի նվազում, բայց թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում

19:41 21.01.2022

Աշխատանքի հրավիրման հայտարարությունները Գյումրիի տարբեր հատվածներում հազվադեպ հանդիպողներից չեն: Ամենաշատ պահանջարկը սպասարկման ոլորտում է. հիմնականում թափուր են վարսահարդարների, մատնահարդարների, վաճառողների, մատուցողների, հավաքարարների հաստիքները: Միևնույն ժամանակ, չեն համալրվում նաև բժիշկների և բուժքույրերի թափուր տեղերը: Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում, ըստ գործատուների հայտերի, այս պահին մոտ 200 թափուր աշխատատեղ կա, նույն […]

̰ ̰ ̰
Կառավարության որոշմամբ սահմանվել է մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք

20:09 20.01.2022

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել։ Նախագծի ընդունումը կնտաստի գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելուն, տեղական արտադրությունը զարգացնելուն և հումքային բազայով ապահովելուն, ինչպես նաև տեղական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն ավելի մրցունակ դարձնելուն։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի […]

̰
Իրանը դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա

18:39 20.01.2022

Հունվարի 20-ից Իրանը տեխնիկական պատճառներով դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա մինչև հունվարի վերջ։ Այս մասին հայտնում է թուրքական BOTAŞ գազային ընկերությունը։ Իրանի ազգային գազային ընկերությունը ծանուցել է թուրք գործընկերներին, որ հունվարի 20-ից սկսած տասն օրով գազամատակարարում չի կարող իրականացվել ֆորսմաժորային իրավիճակի՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Հունվարի 17-ին մատակարարումները արդեն կրճատվել են  օրական պայմանագրային քանակից՝ մինչև 1/3-ի […]

̰
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

15:58 20.01.2022

Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Դիվանագետի խոսքերով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար և ավելացել է 19,47 տոկոսով, հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար և ավելացել 35,29 տոկոսով: Պարբերականը […]

̰
Կապահովվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը․ օրենսդրական նախաձեռնություն

15:49 20.01.2022

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: […]

̰
Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման չափերը կհամապատասխանեցվեն տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին

15:38 20.01.2022

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխհատուցման չափերը 2014 թվականից չեն փոփոխվել: «Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով, այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ […]

̰
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում

10:46 20.01.2022

Վրաստանի կառավարությունը շուրջ քառասուն ներդրումային ծրագիր է պատրաստել տարբեր ոլորտներում, որոնք կներգրավեն միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ, որոնք կընդգրկեն վերականգնվող էներգիայի աղբյուրների գործածումը, Սև ծովի ընդերքով էլեկտրահաղորդման գծերի անցկացումը և այլն։ «Մենք խոսում ենք հողմային էներգիայի, արևային էներգիայի և նոր տեխնոլոգիայի մասին, որը մենք առաջինն ենք զարգացրել տարածաշրջանում։ Սա կանաչ ջրածին է, այսպես ասած՝ ապագայի էներգիան»,- […]

̰
Նշվել է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը

09:40 20.01.2022

Ղազախական բանկերն անկարգությունների ժամանակ կրել են 4 միլիարդ տենգեի (9,2 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Այս գումարի հիմնական մասը կազմում է ոչնչացված բանկոմատների արժեքը՝ 1,6 մլրդ տենգե։ Բանկոմատներից գողացել են կես միլիարդ տենգե, գրասենյակներին հասցված վնասը կազմել է 750 միլիոն տենգե: Փորձագետները նախկինում գնահատել են անկարգություններից հետո Ղազախստանի տնտեսության կրած վնասների […]

̰
Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2 ծրագրի շինմրցույթի փաթեթները

19:10 19.01.2022

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ […]

̰
Խորհրդային խնայբանկերի ավանդների փոխհատուցման այս տարվա շահառուների հաշվառումը միասնական սոցիալական ծառայության կենտրոններում սկսվել է 

18:45 19.01.2022

2021 թվականի տարեվերջին կառավարության հաստատած որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուներ են համարվում 1939 թվականին ծնվածները։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը սկսել է հաշվառել այն քաղաքացիներին, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել ավանդների փոխհատուցման ծրագրից։ Փոխհատուցման կարգում փոփոխություններ չեն եղել, գործող է մնում արտոնյալ շահառուների ցանկը։ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ այս տարի […]

̰
Իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար

13:38 19.01.2022

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, և Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են […]

̰
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում

13:17 19.01.2022

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է […]

̰
Brent նավթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 89 դոլարը

10:17 19.01.2022

Brent նավթի մեկ բարելի գինը 2014 թվականի հոկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 89 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները, հայտնում է РИА Новости-ն։ Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,60 տոկոսով՝ հասնելով 89,03 դոլարի, WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,80 տոկոսով՝ հասնելով 86,36 դոլարի։ Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով նավթի պահանջարկի […]

̰
̰
Միջերկրական ծովից Եվրոպա գազը կարող է փոխադրվել միայն Թուրքիայի տարածքով․ Էրդողան

21:43 18.01.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է փոխադրվել միայն թուրքական տարածքով։ Համապատասխան հայտարարությունն արել է ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին՝ Ալբանիայից վերադառնալու ճանապարհին՝ մեկնաբանելով EastMed գազատարի նպատակահարմարության շուրջ քննարկումը։ «Այս նախագիծն անիրագործելի է, ուսումնասիրեցին և տեսան, որ այդտեղ դրական պահեր չկան: Նման աշխատանք (տարածաշրջանից Եվրոպա գազի առաքում-նշում […]

̰
Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

18:57 18.01.2022

Հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ տեղի է ունեցել «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի ներկայացումը: Ծրագրի մեկնարկի առնչությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։ […]

̰
Բաբկեն Թունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները

15:58 18.01.2022

Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները և դասախոսները: Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը և այցելել գրադարան: Ապագա տնտեսագետների հետ հանդիպել և իրենց փորձով կիսվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ […]

̰
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

14:14 18.01.2022

Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետև խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային […]

̰
Դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

12:29 18.01.2022

Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և […]

̰
Brent նավթի գինը 7 տարում առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը

08:20 18.01.2022

Brent նավթի գինը գերազանցել է 87 դոլարը 2014 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը բարձրացել է 0,84%-ով՝ հասնելով 87,31 դոլարի, իսկ WTI ամերիկյան թեթև նավթի գինը բարձրացել է 1,3%-ով՝ հասնելով 84,38 դոլարի։ Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով նավթի պահանջարկի նվազման պատճառով […]

̰
Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

19:15 17.01.2022

2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրության տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիայի արտաքին պարտքը շարունակում է արագորեն աճել։ Կենտրոնական բանկի տվյալները հետևյալն են. – 2021 թվականի նոյեմբերի […]

̰
Վրաց-ռուսական սահմանի մոտ նոր ճանապարհի և թունելի շինարարությունը կավարտվի մինչև 2024 թվականը

18:51 17.01.2022

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի արդիականացման ծրագրի կարևոր մաս կազմող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը ակտիվ փուլում է և կավարտվի մինչև 2024 թվականը։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին «Forbes Georgia»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։ Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհից՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի-Գուդաուրին, […]

̰
BACK_TO_TOP