TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի պետբյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացվել է 348 մլն 310 հազար դրամ

18:36 03.02.2022

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Գյումրի քաղաքի երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 740 մլն 325 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 296 մլն 130 հազար […]

̰
ՄԱԿ-ը հայտնել է պարենի համաշխարհային գների ռեկորդային աճի մասին

16:30 03.02.2022

Դա հիմնականում պայմանավորված է բուսական յուղի և կաթնամթերքի թանկացմամբ։

̰
Երթուղային թերթիկը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը

14:05 03.02.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական […]

̰
Շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում. ինչ է առաջարկում կառավարությունը

13:23 03.02.2022

Տեսչական մարմինը տարին մեկ անգամ ստիպում է տնտեսվարողներին անցնել ստուգաչափում: Փորձը ցույց է տվել, որ ստուգաչափված վառելիքաբաշխիչ աշտարակները շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը: Այդ խնդիրը կարգավորելու համար առաջարկում են փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը

19:54 02.02.2022

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր […]

̰
Մաքսային ծառայողի նոր կերպար. ծառայությունը շարունակում է գործել նոր էջից

19:32 02.02.2022

Մաքսային ծառայությունը սկսել է բազմավեկտոր բարեփոխումների շարք, որոնց նպատակը տնտեսական ակտիվությունն ու ապրանքաշրջանառությունը խթանելն է: Բարեփոխման բաղադրիչներից մեկը կադրերի ներգրավման նոր համակարգն է: Այդ մասին այսօր մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նա նշել է, որ Մաքսային ծառայության կադրային բազան պիտի համալրվի մասնագիտական պատրաստություն անցած աշխատողներով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եվրոպան գազն ու ատոմային էներգիան ճանաչում է որպես կանաչ էներգիայի աղբյուրներ

19:17 02.02.2022

Եվրահանձնաժողովը գազը և միջուկային էներգիան ճանաչել է որպես կանաչ էներգիայի աղբյուրներ, որոնք նպաստում են առանց ածխածնի տնտեսության անցմանը: Այս մասին ասվում է «ԵՄ Տաքսոնոմիա» փաստաթղթում, որը դասակարգում է տնտեսական գործունեությունը բնապահպանական պահանջներին համապատասխանության տեսանկյունից։ «Եվրահանձնաժողովը կարծում է, որ անցումային շրջանում գազի և ատոմային էներգիայի ոլորտում մասնավոր ներդրումների դերը կա»,- ասվում է փաստաթղթում։ Իշխանությունները թույլատրել են […]

̰
Գյումրիի երկաթուղով բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները

18:38 02.02.2022

Երկաթուղային ճանապարհով 2021 թվականի ընթացքում Գյումրի է  փոխադրվել  3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականին արձանագրված ցուցանիշից: Բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները։ Ապրանքաշրջանառությունը Գյումրիի երկաթուղով ոչ միայն ներքին շուկայի համար է, նաև Հայաստանից դուրս՝ արտերկիր։ 2021 թվականի ընթացքում երկաթուղային ճանապարհով  ընդհանուր հաշվով 1723 վագոն բեռ է […]

̰
12-ամսյա գնաճը նվազել է և կազմել է 7.7 տոկոս․ ԿԲ նախագահ

19:42 01.02.2022

Կենտրոնական բանկը 2021 թվականի փետրվարի մեկից որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները 0.25 կետով և սահմանել 8 տոկոս,- այսօրվա ասուլիսում հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ 2021 թվականին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7 տոկոս: «Հայաստանի գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը, պարենային ապրանքների գները շարունակում են մնալ բարձր գնաճային սահմաններում՝ […]

̰
ԵՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Եվրամիության տնտեսության վրա

16:14 01.02.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթը, որը պատրաստում է Եվրամիությունը, հետևանքներ կունենա ԵՄ տնտեսության վրա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը՝ ելույթ ունենալով Bloomberg հեռուստաընկերության եթերում։ «Մենք պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթ՝ հետագա ագրեսիայի դեպքում, դրանք պետք է ունենան զսպող ազդեցություն՝ ցույց տալով Ռուսաստանի Դաշնությանը, որ ագրեսիվ գործողությունները կբերեն […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

12:11 01.02.2022

Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն է 9.5%, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:  

̰
Samsung-ը դարձել է սմարթֆոնների վաճառքի առաջատար

12:05 01.02.2022

2021 թվականին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 4%-ով՝ հասնելով 1,39 միլիարդ միավորի։ Առաջատարը Samsung հարավկորեական հսկան է, որը վաճառել է 271 մլն միավոր սմարթֆոն՝ ցուցաբերելով 6 տոկոսի աճ։ Այս մասին ասվում է Counterpoint Research-ի վերլուծաբանների զեկույցում։ Երկրորդ տեղում Apple-ն է, որն անցյալ տարի իրացրել է  237,9 միլիոն սմարթֆոն, ինչը 18%-ով ավելի է, քան […]

̰
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

20:55 31.01.2022

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ […]

̰
Նավթի գինը մոտեցել է 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին

11:20 31.01.2022

Նավթի գինը բարձրանում է, ներկայում այն գտնվում է 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին մոտ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 91,02 դոլար։ Դրանից առաջ մի պահ գինը հասել է 91,7 դոլարի։ Նման արժեք գրանցվել է 2014-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ WTI նավթի […]

̰
ԵՄ-ն Կատարի և Ադրբեջանի հետ կքննարկի գազի մատակարարումների հարցը

23:40 30.01.2022

ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում Կատարի և Ադրբեջանի հետ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր  դադարեցման դեպքում: Եվրամիությունը գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Կատարի հետ, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները Եվրոպա։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 30-ին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Մենք պետք է պատրաստ լինենք, […]

̰
Վահան Քերոբյանը «Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մասնակցել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին

20:07 30.01.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ Ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ […]

̰
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է հացահատիկի համաշխարհային շուկային

19:00 30.01.2022

Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կարող է բացասաբար ազդել հացահատիկի համաշխարհային շուկայիվրա՝ հաշվի առնելով, որ երկու երկրները համարվում են հիմնական հացահատիկ արտադրողները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տնտեսագետ Մոնիկա Տոտովան։ Տնտեսագետի խոսքով, դժվար է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա, քանի որ պարենային ապրանքների շուկաներում գները կախված են բազմաթիվ […]

̰
Շիրակի ջրօգտագործողներն առաջարկում են ձմռանը Կառնուտի ջրամբարում  ոռոգման ջուր կուտակել՝ նախորդ տարվա իրավիճակում չհայտնվելու համար

19:24 29.01.2022

Գյուղատնտեսական  աշխատանքների սեզոնից առաջ ազոտական պարարտանյութից բացի, թանկացել են դիզվառելիքի գները, ինչը ևս պատճառ կարող է դառնալ վարուցանքի ծավալների նվազման: Ոռոգման ջրի խնդիրն էլ այնպես չէ, որ լիովին լուծված է։ Անցած տարի ջրի պակասի պատճառով տուժել են, Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնին բավարար քանակի ջուր չամբարվեց։ «Ներկա պահին Շիրակ ջրանցքով Կառնուտի ջրամբար ջուրը էսպես կերթա,բայց կտեսնինք, […]

̰
Գյումրիում բնակարանների առք ու վաճառքի ծավալներն ավելացել են, գները՝ թանկացել

19:00 29.01.2022

Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։ «Ելնելով  համավարակային իրավիճակից […]

̰
Քիշնևում գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

18:52 29.01.2022

  «Քաղաքացիական կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել Մոլդովայի խորհրդարանի մոտ՝ գազի և ջեռուցման սակագների բարձրացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մոլդովայի էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը (ANRE) հավանություն է տվել սպառողների համար գազի սակագնի բարձրացմանը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 569 դոլարից մինչև 785 դոլար։ Որոշվել է բարձրացնել նաև ջեռուցման սակագինը։ […]

̰
Ռուսաստանը Թուրքիային ռեկորդային ծավալի գազ է մատակարարել

18:07 29.01.2022

«Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիա գազի մատակարարումները հասել են  առավելագույնին։ 2021 թվականին այս գազատարով մղվել է 15,98 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին ասվում է «Գազպրոմ» ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն։ Նշենք, որ դեպի Թուրքիա, ծովային ճանապարհով, Ռուսաստանից երկու գազամուղ է անցկացվել․ բացի «Երկնագույն հոսքից», սա «Թուրքական հոսք»-ն է։  Թուրքիան և Ռուսաստանը գազի գնումները ավելացնելու շուրջ […]

̰
Փոթիում ծովային նոր նավահանգիստ է բացվել

17:50 29.01.2022

Այսօր Փոթիում տեղի է ունեցել  նոր ծովային նավահանգստի բացման պաշտոնական արարողությունը։ Հաղորդում է jnews.ge-ն։ Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ նոր նավահանգստի կառուցումն իրականացվել է «Pays Group»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) համատեղ ջանքերով։ Գերատեսչությունում նշում են, որ նոր նավահանգիստը Վրաստանի ծովային ոլորտում երբևէ իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է, և դրա արժեքը հասնում […]

̰
Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները

17:35 29.01.2022

Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը […]

̰
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

10:11 29.01.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը, որին նվիրված միջոցառումներին կարող եք հետևել օնլայն միացմամբ։ Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից […]

̰
Գյումրիի կույրերի միավորումը բնական ներկանյութերից բացի կարտադրի թղթե տոպրակներ

20:27 28.01.2022

Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն […]

̰
«Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի»․ Փայլան

20:36 27.01.2022

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է գնաճի (ինֆլյացիա) նվազեցմանը միտված Թուրքիայի վարած քաղաքականությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Փայլանը մասնավորապես նշել է. «Մինչ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) կանխատեսում է 50%, իսկ «Halk» բանկը 100% համընդհանուր գնաճ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ մինչև տարեվերջ համընդհանուր գնաճը կկազմի […]

̰
Չինաստանում նավթի մեծ պաշարներ են հայտնաբերվել

19:16 27.01.2022

Չինական Sinopec նավթագազային ընկերությունը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շունբեյ հանքավայրում հավելյալ 88 մլն տոննա նավթ է հայտնաբերել։ Այս մասին հայտնել են  նավթագազային ընկերության ներկայացուցիչները։ Գործակալության տվյալներով՝ նոր հետազոտված պաշարների համաձայն՝ հանքավայրը պարունակում է մինչև 88 մլն տոննա նավթ և 29 մլրդ խմ բնական գազ։ Երկու հետախուզական հորեր են հորատվել հանքավայրում։ Նշվում է, որ այս պահին դրանց […]

̰
2022-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

18:53 27.01.2022

Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան […]

̰
QR կոդի պահանջը որքանո՞վ է ազդել բիզնեսի շրջանառության վրա․ Վահան Քերոբյան

14:53 27.01.2022

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածվածությամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարի հրամանով արդեն մի քանի օր է՝ գործում են նոր սահմանափակումներ։ Որքանո՞վ է QR կոդի պահանջն ազդել բիզնեսի՝  հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների շրջանառության վրա։ Թեմայի շուրջ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շիրակի մարզում կառուցված սպանդանոցները սպասում են շահագործման թույլտվության

19:59 26.01.2022

2020 թ․ հուլիսի 1-ից միս-մսեղիքի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ամբողջ Հանրապետությունում ենթադրում է բավարար թվով սպանդանոցների գործունեություն, այնինչ, որոշ տարածաշրջաններում մինչ օրս գործող սպանդանոցներ չկան: Ենթակառուցվածքների բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև Շիրակի մարզի մսի վաճառքով զբաղվող անհատների, տնտեսվարողների ու գյուղացիների համար։ Կառուցված մեկ-երկու սպանդանոցները դեռ շահագործելու թույլտվություն չունեն։ Մորթի ենթակա բոլոր կենդանիները պարտադիր պետք է […]

̰
BACK_TO_TOP