15:05 04.01.2022
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշակի տեսակետ չկա: Այդուհանդերձ, կառավարությունը որոշում է կայացրել հանելու արգելանքը՝ հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ կարծիքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին պարզաբանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ արգելքն, ըստ էության, չէր ծառայում իր նպատակին, քանի որ թուրքական ապրանքները, միևնույն է, զարտուղի ճանապարհներով հասնում էին Հայաստան՝ գտնելով իր սպառողին և խթանելով շատ ապրանքատեսակների գնաճը:
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա: Եթե համեմատում ենք 44-օրյա պատերազմի վիճակի հետ, երբ բոլորը համատարած բոյկոտում էին թուրքական ապրանքները, հիմա պիտի հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նորից ցանկանում են գնել թուրքական ապրանքներ: Եթե ինչ-որ մի ապրանքի պահանջարկը կա՝ այդ ապրանքը, միևնույն է, գտնելու է իր շուկան և հասնելու է իր սպառողին՝ լինի զարտուղի ճանապարհով, թե ավելի թանկ գնով: Դրա համար արհեստականորեն ինչ-որ բան անելը ճիշտ չէ: Եթե այդ էմոցիոնալ մասը դնում ենք մի կողմ՝ պիտի գնահատենք դրա նպատակահարմարությունը տնտեսական առումով», – ասաց Բաբկեն Թունյանը:
Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին՝ տնտեսագետ պատգամավորը հիշեցրեց, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը ժամանակավոր էր, երկրորդը՝ այն մասնակի էր: Օրինակ, արգելված էին վերջնական սպառման ապրանքները, սակայն հումքային ապրանքների ներմուծումը թույլատրվում էր: Երրորդը, արգելքը սահմանելուց հետո ցանկը մի քանի անգամ ճշգրտման է ենթարկվել, քանի որ պարզվել է, որ կան ապրանքատեսակներ, որոնք հարմար փոխարինիչներ չունեն:
«Ես զուտ տնտեսական առումով կարող եմ խոսել, որ այդ արգելքի արդյունքում, ցավոք սրտի, ունենք մի իրավիճակ, երբ փաստացի թուրքական ծագման ապրանքները տարբեր ճանապարհներով Հայաստան են մտնում, որովհետև հսկողություն, մաքսային վարչարարություն իրականացնելը պրակտիկորեն անհնար է, և արդյունքն ընդամենը լինում է այն, որ Հայաստանում հագուստի, կենցաղային պարագաների և այլ ապրանքատեսակների գինը բարձրանում է, քանի որ այդ ապրանքները ավելի բարդ ճանապարհ են անցնում: Այսինքն՝ այն խնդիրը, որ մենք ի սկզբանե դրել էինք մեր առջև քաղաքական առումով, ստացվում է՝ չի ծառայում իր նպատակին», – մեկնաբանեց Բաբկեն Թունյանը:
Իսկ եթե մտածում ենք միայն տնտեսական նպատակահարմարության մասին՝ տեղական արտադրությունը խթանելու առումով, այլ խոսքերով՝ արգելենք թուրքական ապրանքների ներմուծումը, որպեսզի տեղական ապրանքների արտադրությունը զարգանա, ապա այդ տրամաբանությամբ, ըստ տնտեսագետի, պետք է արգելվի արտասահմանյան բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան: Սակայն այդ դեպքում, պատգամավորի խոսքով, մեծ հարց է, թե այդպիսի արհեստական պայմաններ ստեղծելով՝ տեղական արտադրությունը մրցունակ կդառնա՞, թե՞ ընդհակառակը:
Եվ բացի այդ, ինչպես «Արմենպրես»-ի զրուցակիցը շեշտեց, թուրքական ապրանքատեսակները ամբողջությամբ չէին արգելվել, արգելվել էին միայն վերջնական սպառման ապրանքները: Օրինակ, եթե թուրքական արտադրության հագուստն արգելվել էր, ապա կտորը, կոճակը և մյուս պարագաները, որոնցով կարում են այդ հագուստը, ներմուծվում էին, դրանցով պատրաստվում էր հագուստ, ու քանի որ ընդհանուր գինը բարձրացել էր՝ այդ թանկ գնով վաճառվում էր Հայաստանում:
«Ուստի, ցանկացած պարագայում, պիտի վերլուծություն արվի՝ հաշվի առնելով բոլոր դրական ու բացասական կողմերը», – հավելեց Բաբկեն Թունյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը անդրադարձել է հարցին՝ նշելով, որ էմգարգոն չերկարաձգելու որոշումը կայացվել է միջգերատեսչական քննարկումների արդյունքում: Ըստ նախարարության՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ:
Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում: Իսկ էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն, ըստ Էկոնոմիկայի նախարարության, գնաճի վրա էական ազդեցությունն է, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա: Բացի այդ, քիչ չեն եղել հայ գործարարների դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին:
08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականըՓիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...
08:00 16.05.2025
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենաՄայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...