09:05 15.01.2022
Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճի տեմպը, իսկ Brent տեսակի նավթի գինը, հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ, գերազանցել է մեկ բարելի դիմաց 86 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։
Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,74%-ով՝ հասնելով 86 դոլարի։
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,12%-ով՝ հասնելով 83,86 դոլարի։
Նավթի գների աճի վրա ազդել է դոլարի էժանացումը և պահանջարկի ու առաջարկի հավասարակշռության հետ կապված սպասումները։ Շաբաթվա սկզբից դոլարի ինդեքսը (փոխարժեքը 6 երկրների՝ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) կորցրել է 0,5%, ընդ որում՝ ինդեքսը նվազում է 4-րդ շաբաթն անընդմեջ։
Նավթի գնի աճին նպաստել է նաև ԱՄՆ-ում կոմերցիոն պաշարների նվազումը։ Պաշարները հասել են 2018 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Ներդրողները գնահատել են նաև իրավիճակը՝ կապված Լիբիայից իրականացվող մատակարարումների խափանումների հետ։
08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...
08:25 16.05.2025
Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներիցԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...
08:15 16.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականըՓիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...
08:00 16.05.2025
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենաՄայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...